Լրահոս
Միջազգային
11:38
23.03.22
556

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում. Պեսկով

Img default alt hy

Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել երկրի գոյությանը սպառնացող վտանգի դեպքում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում։

«Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն հասանելի է նաև հանրությանը, կարող եք կարդալ, թե որ դեպքում կարող է կիրառվել միջուկային զենք։

Եթե երկրին սպառնացող գոյաբանական վտանգ կա, ապա այն կարող է օգտագործվել մեր հայեցակարգին համապատասխան», - ասել է նա։