Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
23.03.22
146

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

«Հրապարակ»

Իշխանությունները ակնարկել են, թե իրենք բանակցություններում առաջ են մղում Արցախի ինքնորոշման հարցը, բայց չեն խոստացել, որ չեն քննարկելու Արցախի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում:

«Ժողովուրդ»

ՔՊ-ականները սպասում են Փաշինյանի հետ հաջորդ հանդիպմանը, որ տեղի կունենա Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպումից հետո:

«Հրապարակ»

Փաշինյանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը:

«Հրապարակ»

Փաշինյանը նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակի իր նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, ում ամիսներ առաջ ազատել էր:

«Ժողովուրդ»

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսումների 2022 թ-ին գնաճը Հայաստանում կկազմի միջինում 8.5%, 2023-ին՝ 5%:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ: