Լրահոս
Հայաստան
10:19
23.03.22
1 014

Մենք պետք է սովոր լինենք գազատարը փակ վիճակում ապրել․ Անդրանիկ Քոչարյան

Img default alt hy

Մենք պետք է սովոր լինենք նաև գազատարը փակ վիճակում ապրել, որպեսզի Ադրբեջանը դա չդարձնի Հայաստանի վրա ճնշումների գործիք, այս մասին 1in.am-ի տաղավարում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Եվ դրա համար մենք պետք է միակամ լինենք այս հարցերի մեջ։ Մի մոռացեք, որ 90-ականներին գազատարը պայթեցվում էր Վրաստանի տարածքում գրեթե շաբաթը երեք անգամ։ Վերանորոգում էինք, հետո էլի էին պայթեցնում, հետո ինչ-որ գործողություններ իրականացրեց հայկական կողմը, հետո հասկացան, որ գազատար պայթեցնելը որևէ հեռանկար չի ապահովում»,- ասել է նա։