Լրահոս
Հայաստան
10:35
23.03.22
137

Երիտասարդ աղջիկը «Ռոսիա մոլ»-ի մոտ բարձրացել է վերամբարձ կռունկի վրա

Img default alt hy

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ ժամը 03։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում տեղադրված վերամբարձ կռունկի վրա մի աղջիկ է բարձրացել և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Պարեկները փորձել են օգնել աղջկան, սակայն նա հարցերին չի պատասխանել։ Բարձրանալով վերամբարձ կռունկի վրա՝ հաջողվել է իջեցնել աղջկան և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի հանգամանքները պարզվում են։