Լրահոս
2022-03-25
-
ՔաղաքականԻ՞նչ սև անցքեր ունեն թավշյաները իրենց անցյալի էջերում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանավորների պաշտոնական կենսագրություններից երբեմն թաքցվում են ինչ-որ փաստեր, անգամ բացակայում են ժամանակի հսկա հատվածներ։ Այդ տարիներին մարդը, որն այսօր բարձր պաշտոն է զբաղեցնում, չի աշխատել, չի սովորել, կարծես՝ չի ապրել։ Ներքոշարադրյալ տեղեկությունները վերցրել ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված կենսագրականներից: Այսպես․ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կենսագրականում բացակայում է 2014-2015 թթ․ հատվածը, Հովիկ Աղազարյանի կենսագրականում չկա 1998-2015 թթ․ հատվածը, Մաթեւոս Ասատրյանի կենսագրականում՝ 2008-2012 թթ․, Վիլեն Գաբրիելյանի՝ 2009-2013 թթ․, Վիգեն Խաչատրյանի՝ 1999-2007թթ․ եւ 2017-2021թթ․, Վահե Ղալումյանի՝ 1998-2001 թթ․ հատվածը, եւ այսպես շարունակ: Վահագն Ալեքսանյանի դեպքում գրված է՝ 2019 թվականին ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Սահմանադրական իրավունք, պետության եւ իրավունքի տեսություն» բաժնի մագիստրատուրան: Այս բուհում մագիստրոսական ծրագիրը 2 տարի է: Այսինքն, Ալեքսանյանն արդեն պիտի ավարտած լիներ, եւ այդ մասին նշվեր պաշտոնական կենսագրությունում՝ կա՛մ կիսատ է թողել ուսումը, կա՛մ չի կարողանում ավարտել: Հուսանք, սույն թավշյաները երբեւէ հարկ կհամարեն բացահայտել, թե այդ ինչ սեւ անցքեր են իրենց անցյալի էջերում»:Ավելին09:3325.03.22 -
Հայաստան«Ռազբորկա»՝ Վեդիում. Իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Վեդիում նախընտրական կրքերը հասել են գագաթնակետին: Գարիկ Սարգսյանի կողմնակիցները երեկ ուշ գիշերին քաղաքում «ռազբորկա» են արել, ծեծկռտուք հրահրել: Վեդի քաղաքի կենտրոնական փողոցում գտնվող ՔՊ շտաբի ներկայացուցիչը երեկ փողոցում որոշել է «ատչյոտ» պահանջել մրցակից ճամբարի՝ «Իմ հզոր համայնք» կուսակցության համակիրից, թե ինչու են իրենց թեկնածու Գարիկ Սարգսյանին մրցակիցները կոկորդիլոս, կոկորդիլոսագետ անվանում: Ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչն էլ պարզաբանել է, որ Գարիկ Սարգսյանն է ինքն իրեն նման մականունով կնքել: Սարգսյանի կողմնակիցը, որը մեր տեղեկություններով Արտաշատ քաղաքի բնակիչ է, որը պարզապես Վեդիում աշխատում է Գարիկի համար, սեռական հայհոյանք է տվել, թե՝ ով ասի կոկորդիլոս, իրա սենցն ու ընենցը: Որից հետո քաշքշուկ է սկսվել, ՔՊ շտաբից մի քանի տասնյակ մարդ դուրս է թափել, մյուս կողմի շտաբից էլ են հասել դեպքի վայր, սկսվել է քաշքշուկ, ծեծկռտուք, ապա ոստիկանները եկել եւ միայն ընդդիմադիրներին են բաժին տարել: Կեսգիշերին մոտ բաց են թողել տղաներին, որոնցից միայն մեկի անունը մեզ հայտնեցին՝ Վահան Սիմոնյան: Կողմերից եւ ոչ մեկի ներկայացուցիչը լուրջ մարմնական վնասվածքներ չի ստացել: Մեզ ասացին, որ Սարգսյանի շտաբում հատուկ սադրել են եւ ընտրություններից երկու օր առաջ նման միջադեպով նպատակ ունեն բռնել մրցակիցների վախը»:Ավելին09:2925.03.22 -
ՀասարակականՆախարարը շեշտել է ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը․ ԱԳՆՄարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայատարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են: Այս առումով, նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը:Ավելին09:2525.03.22 -
ՀասարակականԲարձրացել ա անասունների հետեւից՝ տեսել ա վրանները․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վիրավորեց կապանցի պատգամավոր Աննա Գրիգորյանին, որն ադրբեջանցիների՝ Ներքին Հանդ ներխուժելու մասին հարց էր տալիս։ Նա հպարտորեն հայտարարեց, թե եղել է Ներքին Հանդում, ծանոթացել իրավիճակին։ Մենք զրուցեցինք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի հետ։ Նա ասաց, թե լսել է, որ նախարարը եկել է տարածք, բայց իր հետ հանդիպում չի եղել, ոչ էլ գյուղացիների հետ։ Թե ինչու՝ չի կարող ասել, միայն գիտի, որ եկել-նայել են ու հեռացել։ «Եկել-նայել են երեւի էդ տարածքը, տենան՝ ճի՞շտ ենք ասում, թե՞ սուտ»,- ասաց նա։ Նա պնդեց, որ ադրբեջանցիներին նկատել են այս տարվա մարտի 10-15-ը, մինչ այդ չեն նկատել։ Բայց ՊՆ-ն հաղորդեց, որ ավելի վաղ են դրանք եկել, հնարավո՞ր է ավելի վաղ եկած լինեին՝ դուք չնկատեիք։ «Հա, դե ամեն հովիվ մի տեղ ա անասունը տանում, հիմա որտեղ իրանք են, շատ բարձր ա»։ Նշեցինք, որ ՄԻՊ-ին իրենց գյուղացիները վստահեցրել են, որ երկու ամիս առաջ այդ տեղից փայտ են հավաքել եւ չեն նկատել թշնամուն։ Համայնքապետը չբացառեց։ Իսկ 2020-ի պատերազմից առաջ երբեւէ նման միջադեպ եղե՞լ է, որ խախտեն, գան այդ տարածք։ «Չէ, չէ, երբեք․․․ Գյուղի հովիվն է առաջինը տեսել, դա շատ բարձրադիր բարձունք ա, հիմա էլ որ ձյուն ա, չենք բարձրանում, էդ օրը անասունները գնացել, չեն եկել, բարձրացել ա, որ տեսնի՝ էդ բարձունքի՞ն են, նկատել ա վրանները։ Հիմա էդ կողմը չենք էլ գնում, որ իմանանք՝ ինչ ա կատարվում»,- ասաց համայնքապետը՝ ըստ էության հերքելով ՊՆ-ի սուտը, թե Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքն ադրբեջանական դիտարկման ներքո չէ, ու, հետեւաբար, անվտանգության հարցեր չկան»:Ավելին08:3225.03.22 -
ԱրցախՔարագլուխը մեր ձեռքին ա. Խրամորթի գյուղապետԱդրբեջանցիների՝ Փառուխ ներխուժումից հետո, հինգշաբթի երեկոյան Արցախում «Հայլուրի» թղթակից Ծովինար Բարխուդարյանը և օպերատոր Տիգրան Գասպարյանը եղել են հարևան Խրամորթ գյուղում, զրուցել համայնքապետ Զորիկ Աբրահամյանի հետ:Ավելին01:0525.03.22 -
ՀայաստանԿոտայքի մարզում ուսուցչուհին Mercedes-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկաՄարտի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 58-ամյա Ծովինար Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 16-ամյա Լիլիթ Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել Աբովյան բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:Ավելին00:2325.03.22 -
ԱրցախՇոյգուն հավաստիացրել է՝ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնումՄարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբԱվելին00:1525.03.22
2022-03-24
-
ԱրցախՆերխուժում Փառուխ. վերջին տեղեկությունները դեպքի վայրիցՀինգշաբթի Փառուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը հասնում է 100-ի: Հարևան Խրամորթում «Հայլուրի» թղթակցին գյուղապետը ասել է՝ բանակցությունների ժամանակ ռուս խաղաղապահները առաջարկել են «միջանցք տալ» ադրբեջանցիներին, որ հեռանան: Ժամը 23:00-ին բանակցությունները դեռ որևէ արդյունք չէին տվել: Գյուղապետի տեղեկությամբ, Քարագլուխ բարձունքը, որը գրավելը ադրբեջանական զորքի հիմնական նպատակն էր, մնում է մեր վերահսկողության տակ: Խնապատի համայնքապետն էլ վստահեցրել է, որ գյուղում իրավիճակը վերահսկելի է և հերքել է տեղեկությունը, թե Խնապատի սարերը լցված են ադրբեջանցի զինծառայողներով:Ավելին23:4424.03.22 -
ԱրցախՄարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի․ ՄԻՊԱրցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է։ Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի։ Ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում են իր իսկ կողմից ստանձնած իրավական պարտավորությունների ներքո դրված ստորագրությունները։ Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում։ Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ անում մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան այս քաղաքականությունը։Ավելին23:3124.03.22 -
ԱրցախԱրցախի Փառուխ գյուղն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ. բնակիչներին տարհանել ենԱսկերանի շրջանի Փառուխ գյուղն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Գյուղապետ Վարդան Միքայելյանը «Հայլուրի» հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ գյուղում հիմա միայն ադրբեջանցի զինծառայողներն են ու ռուս խաղաղապահները:Ավելին22:5724.03.22 -
ՍոցիալականԹող իրա ընտանիքը խավիար ուտի, ժողովուրդը՝ սխտոր. ժողովուրդը չի հավատում ՓաշինյանինՓաշինյանը դիմել է քաղաքացիներին ու ասել, որ նրանց երազանքներն ու ցավերն իր հոգում, սրտում են: Մարդկանց կարծիքով, ստում է վարչապետը:Ավելին22:5624.03.22 -
ՀասարակականՊաշտպանության նախարարի համար Փառուխն առաջնահերթ չէ, առաջնահերթ է Վեդիում ՏԻՄ ընտրությունը. Արթուր ԽաչատրյանՀՀ պաշտպանության նախարարը Վեդիում քարոզարշավի է մասնակցում: Իսկ թուրքերն Արցախում գրավում են Փառուխ գյուղը, որից մինչև Քարագլխի բարձրունք ընդամենը 3-4 կիլոմետր է: ՀՀ պաշտպանության նախարարի համար Փառուխն առաջնահերթ չէ, առաջնահերթ է Վեդիում ՏԻՄ ընտրությունը:Ավելին22:5224.03.22 -
ՀասարակականԱննան անհոգ է, դուք էլ անհո՛գ եղեք․ «Հրապարակ»«Հրապարակ»-ը գրում է․ Մի քանի ժամ է, ինչ ամբողջ Հայաստանը քննարկում է Արցախում գյուղերի գրավումը, ալեկոծվում տարբեր հաղորդագրություններից: Թե ինչպես են առանց մի փափուշտ կրակելու 2 գյուղ հանձնել, թե ինչ նվաստացուցիչ է Արցախի իշխանությունների հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակը ամբողջությամբ գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Իսկ այս թոհուբոհի մեջ վարչապետի տիկինը ֆեյսբուքյան սթորի բաժնում անհոգ ու երջանիկ ժպիտով նկար է տեղադրում, մի պարզ պատճառով, որ մեզ վստահություն ու ուժ ներշնչի, թե իրավիճակը Հայաստանի «արհեստավարժ ու սրտացավ» իշխանության վերահսկողության տակ է և ոչ մի անհանգստանալու բան չկա:Արցախը Հայաստան է և վերջ: Շուտով, երբ կսովորենք առանց գազ, առանց ծննդավայրերի ապրել՝ կգա այն «պայծառ ապագան», որտեղ ապրելու ենք մենք և մեր երեխաները:Ավելին22:4624.03.22 -
ՀայաստանԿենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է 489.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.66 դրամովյ,- հայտնում է Կենտրոնական բանկը իր պաշտոնական կայքում։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.20 դրամ (աճել է 0.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 646.40 դրամ (նվազել է 0.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.14 դրամ (աճել է 0.37 դրամով):Ավելին22:4324.03.22 -
Արտաքին քաղաքականությունԶելենսկին անձամբ է ցանկանում, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը, Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարել է, որ Թուրքիան, հարկ եղած դեպքում, պատրաստ է միջնորդի դեր կատարել ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի լուծումը պետք է հիմնված լինի «վստահելի բանաձևի» վրա, որը կընդունվի Ռուսաստանի, Ուկրաինայի և միջազգային հանրության կողմից։ «Մենք կշարունակենք մեր բանակցությունները Պուտինի և Զելենսկու հետ: Երկու առաջնորդների հանդիպումը կազմակերպելու մեր ջանքերը կշարունակվեն: Բանակցությունները դեռ շարունակվում են, եթե միջնորդության անհրաժեշտություն լինի ղեկավարների հանդիպման համար, ապա Թուրքիան պատրաստ է դրան։ Զելենսկին անձամբ ցանկանում է, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը, Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա Էրդողանի պնդմամբ՝ ՆԱՏՕ-ն պետք է գործի իրատեսորեն, ռազմավարական և միաժամանակ պետք է շարունակի քաղաքական, գործնական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Թուրքիան կշարունակի նպաստել ՆԱՏՕ-ի զսպող, պաշտպանողական միջոցառումներին, որոնք հիմնված են դաշինքի համերաշխության վրա, ասել է Էրդողանը` հավելելով, որ ՆԱՏՕ-ից ակնկալում է նույն համերաշխությունը։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «որոշ դաշնակիցների»՝ թուրքական պաշտպանական արդյունաբերության վրա դրած սահմանափակումների վերացումը բխում է «մեր ընդհանուր շահերից»։Ավելին22:3624.03.22 -
ՏարածաշրջանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա,- այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին22:2724.03.22 -
ՍպորտՀայաստանի ընտրանին ընկերական խաղում հաղթեց ՉեռնոգորիայինԱյսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց Մոնտենեգրոյի ընտրանու հետ։ Խաղն ավարտվեց մեր հավաքականի օգտին՝ 1։0, միակ գոլը հեղինակեց Վահան Բիչախչյանը։Ավելին22:2224.03.22 -
ՀասարակականՇոյգուն և Պապիկյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆՌուսաստանի Դաշնության և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։Ավելին22:1824.03.22 -
ԱրցախԵրբ Ակնա-Աղդամ-ն ազատագրվի, պատերազմը կավարտվի․ Էլբակյան2020 թ․-ին Մարտակերտի շրջանի՝ թղթով հանձնված մերձջրամբարային հատվածից թշնամին ներխուժել է Փառուխ՝ նպատակ ունենալով գրավել Քարագլուխ բարձունքը (1285.2 մ) և թիրախի տակ առնելով Ասկերանի շրջանի՝ մինչ այս առաջնագծից քիչ թե շատ հեռու ու ապահով գյուղերը։ Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ խտանկարի ամենաարևելյան կետը՝ Ակնա-Աղդամը, վերստին ազատագրվի և հրո ճարակ դարձվի։Ավելին22:0724.03.22 -
Արտաքին քաղաքականությունՌազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայից 10 միլիոն մարդ է տեղահանվելՌազմական հատուկ գործողությունն սկսվելուց հետո Ուկրաինայի 10 միլիոն քաղաքացի լքել է իր բնակավայրը, նրանցից 3,5 միլիոնը տեղափոխվել է Արևմուտք, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին հղած տեսաուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է նրա տելեգրամյան ալիքով։ «Ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 10 միլիոն տեղահանվածներ կան, նրանցից 3,5 միլիոնը արդեն ձեր տարածքում են՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահն Արևմուտքին երախտագիտություն է հայտնել փախստականներին աջակցելու համար։Ավելին22:0124.03.22