Լրահոս

2022-03-25
  • Img default alt hy
    Արցախ
    Միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով․ շտաբ
    Տեղեկացնում ենք, որ այս ընթացքում Արցախի Հանրապետության իշխանությունները Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ակտիվ երկխոսության մեջ են: Գործադրվում են բոլոր ջանքերը, որ ռուսական կողմն իր առաքելության շրջանակում բոլոր մակարդակներում համապատասխան միջոցներ կիրառի՝ մարտի 24-ին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատված ներխուժած ադրբեջանական զորքին ելման դիրքեր վերադարձնելու համար: Դրան զուգահեռ՝ Արցախի զինված ուժերը լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հարակից գյուղերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Ակնկալում ենք, որ հետևողական աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահ առաքելությանը կհաջողվի իր վերահսկողության տիրույթում ծագած խնդիրները կարգավորելու և, ադրբեջանական կողմի հետ քաշումից հետո, անվտանգային լրացուցիչ երաշխիքների տրամադրմամբ խաղաղ բնակչությունը կվերադառնա իրենց տներ:
    12:49
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Անտարբերությունն ու անգործությունը սարսափելի հետևանքներ կունենան ողջ քաղաքակիրթ մարդկության համար․ ԱԳՆ
    Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով զինադադարի ռեժիմը և բոլոր պայմանավորվածությունները, հատել են Արցախի Հանրապետության հետ շփման գիծը և ներխուժել ԱՀ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ։ Թշնամին նաև սադրանքների է դիմել նույն շրջանի Խրամորթ բնակավայրի ուղղությամբ։ Ավելին, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Վերոհիշյալ գործողությունները տրամաբանական շարունակությունն են վերջին շրջանում Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնած ահաբեկչական արշավի, որը դրսևորվում է խաղաղ բնակչության վրա հոգեբանական ճնշումների գործադրմամբ, կրակի դադարեցման ռեժիմի պարբերական խախտումներով և Արցախը սնուցող միակ գազատարի խափանմամբ, ինչի արդյունքում հանրապետությունում հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել։ Ադրբեջանի կողմից իրականացվող այս բոլոր գործողությունները ոչ այլ ինչ են քան պետականորեն ուղղորդված էթնիկ զտման քաղաքականություն՝ միտված Արցախի լիակատար հայաթափմանը։ Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակները ակնհայտ են` ահաբեկել Արցախի ժողովրդին, հարված հասցնել ՌԴ խաղաղապահ առաքելությանը, Անդրկովկասը դարձնել պանթյուրքիզմի և ծայրահեղականության պլացդարմ` հետագայում ավելի լայն ծրագրերի իրականացման նպատակով: Ադրբեջանի հայատյաց և սանձազերծ քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության, մասնագիտացված միջազգային կազմակերպությունների ամենախիստ գնահատականին: Անտարբերությունն ու անգործությունը ավելի սարսափելի հետևանքներ կունենան ողջ քաղաքակիրթ մարդկության համար: Արցախի ժողովուրդը շարունակում է ամուր կանգնել իր հողում և երբևիցե չի հրաժարվելու իր հայրենիքից, չի ընկրկելու թշնամու ստորությունների ու նենգության առաջ:
    12:20
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Քարագլխի մի մասը ադրբեջանցիների ձեռքում է, Խրամորթի կողմից էլ ճանապարհ են սարքում․ Փառուխի նախկին համայնքապետ
    Փառուխը դեռ շարունակում է մնալ ադրբեջանցիների ձեռքում, ո՞վ է ասում, թե հետ են վերցրել մերոնք։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Ասկերանի շրջանի Փառուխի նախկին համայնքապետ Արտյուշա Միքայելյանը։ Հարցին՝ ո՞ւմ վերահսկողության տակ է այժմ գտնվում Քարագլուխ բարձունքը, Միքայելյանը պատասխանեց․ «Այս կողմում իրենք են, իրենց վերահսկողության տակ է, մյուս կողմից տեղեկություն չունեմ, Խրամորթից, որ նայում ես, այս կողմում ադրբեջանցիներն են։ Այս պահին Խրամորթի կողմից ադրբեջանցիները ճանապարհ են սարքում դեպի Քարագլուխ, որ մնան այնտեղ։ Փառուխը վերցրել են, հիմա էլ Քարագլխում են հաստատվում։ Ո՞վ է ասում, որ Փառուխը հետ են վերցրել, ինչ ասում են, սուտ են ասում»-,ասել է Միքայելյանը։ Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, «ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»»,- գրել է Աբրահամյանը։
    12:05
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երբ Հայաստանն անցնի Թուրքիային ու Ադրբեջանին, կհաստատվի խաղաղության դարաշրջան. Էլբակյան
    «Խաղաղության դարաշրջանը» չի վերաբերում հայ ազգին, դա վերաբերում է Հայաստանի տարածքին, ֆեյսբուքի իր էջում գրել է ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը: «Երբ Հայաստանի տարածքից արտաքսվի կամ ոչնչացվի վերջին հայը, իսկ տարածքն անցնի Թուրքիային ու Ադրբեջանին, այստեղ իրոք կհաստատվի տևական խաղաղության դարաշրջան։ Հենց այս ցեղասպանական քաղաքականությունն է սպասարկում ՀՀ դե-ֆակտո կոլաբորացիոնիստական թուրքական վարչակարգը, ինչի կոնկրետ դրսևորումն այսօր տեսնում ենք Փառուխում, վաղը կտեսնենք Փարաքարում ու Երևանում», - գրել է նա:
    11:46
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական կողմը չի գրավել Քարագլխի բարձունքը․ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական
    Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը 24News-ի հետ զրույցում հերքեց տարածված այն տեղեկությունը, թե ադրբեջանական կողմը գրավել է Քարագլխի բարձունքը։ Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այնտեղ կա մի հովիտ, որտեղից դիտարկվում են Արցախի բոլոր բնակավայրերը՝ Ասկերանից մինչև Ստեփանակերտ։
    11:34
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազը պահանջել է Առուշանյանին դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով. փաստաբան
    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռ կայացնելու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանից։ Դատախազը մեղադրական ճառով պահանջել է մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել է 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։ Փաստաբան Ալեքսանյանը հայտնեց նաև, որ Առուշ Առուշանյանը դատարանում վերջին խոսքով է հանդես եկել՝ նշելով, որ ամբողջ կյանքում արդար է ապրել և շարունակելու է արդար ապրել, հույս ունի, որ արդարությունը կհաղթի։ Գործի քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։
    11:16
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք
    Մարտի 25-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք: Կատարվել է 2430 թեստավորում, առողջացել՝ 58 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 423 դեպք, որոնցից 409 693-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2451 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8607 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1672: Մեկ օրում մահացել է 3 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 961 990 թեստավորում։
    11:13
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է․ Աբրահամյան
    Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից հատվածները։ Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է և բարձունքի նկատմամբ վերահսկողություն ապահովել չեն կարողացել, սակայն Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են։ Ռուսական կողմը փորձում է բանակցությունների միջոցով հասնել ադրբեջանցիների՝ ելման դիրքեր վերադարձին, սակայն այս պահի դրությամբ, ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշվել։ Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, «ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»
    10:52
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է․ ԱԳՆ
    Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: Ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները նախորդ գիշեր կրակ են բացել Պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ: Իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ: Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր:
    10:49
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. փաստաբան
    Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց։ «Դատավոր Գնել Գասպարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Արդարությունը պետք է հաղթի»,-նշել է նա: Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին, Վերաքննիչ քրեական դատարանում քննվեց Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոխելու հարցը։ Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
    10:33
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանը 5 զոհ ունի, մենք՝ 1 վիրավոր, Փառուխն ու հարակից դիրքերը գրավված են․ ՊՆ մամուլի ծառայություն
    Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր: Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ
    10:17
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինուհիները մեկնում են ռազմաճակատ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Ուկրաինայի Գերագույն ռադան ֆեյսբուքյան էջում հրապարակել է ֆոտոշարք՝ ցույց տալով ռազմաճակատ մեկնող ուկրաինուհիներին:
    10:14
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հովիվն է առաջինը տեսել ադրբեջանցիների վրանները․ Ներքին Հանդի համայնքապետ
    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վիրավորեց կապանցի պատգամավոր Աննա Գրիգորյանին, որն ադրբեջանցիների՝ Ներքին Հանդ ներխուժելու մասին հարց էր տալիս։ Նա հպարտորեն հայտարարեց, թե եղել է Ներքին Հանդում, ծանոթացել իրավիճակին։ Մենք զրուցեցինք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի հետ։ Նա ասաց, թե լսել է, որ նախարարը եկել է տարածք, բայց իր հետ հանդիպում չի եղել, ոչ էլ գյուղացիների հետ։ Թե ինչու՝ չի կարող ասել, միայն գիտի, որ եկել-նայել են ու հեռացել։ «Եկել-նայել են երեւի էդ տարածքը, տենան՝ ճի՞շտ ենք ասում, թե՞ սուտ»,- ասաց նա։ Նա պնդեց, որ ադրբեջանցիներին նկատել են այս տարվա մարտի 10-15-ը, մինչ այդ չեն նկատել։ Բայց ՊՆ-ն հաղորդեց, որ ավելի վաղ են դրանք եկել, հնարավո՞ր է ավելի վաղ եկած լինեին՝ դուք չնկատեիք։ «Հա, դե ամեն հովիվ մի տեղ ա անասունը տանում, հիմա որտեղ իրանք են, շատ բարձր ա»։ Նշեցինք, որ ՄԻՊ-ին իրենց գյուղացիները վստահեցրել են, որ երկու ամիս առաջ այդ տեղից փայտ են հավաքել եւ չեն նկատել թշնամուն։ Համայնքապետը չբացառեց։ Իսկ 2020-ի պատերազմից առաջ երբեւէ նման միջադեպ եղե՞լ է, որ խախտեն, գան այդ տարածք։ «Չէ, չէ, երբեք․․․ Գյուղի հովիվն է առաջինը տեսել, դա շատ բարձրադիր բարձունք ա, հիմա էլ որ ձյուն ա, չենք բարձրանում, էդ օրը անասունները գնացել, չեն եկել, բարձրացել ա, որ տեսնի՝ էդ բարձունքի՞ն են, նկատել ա վրանները։ Հիմա էդ կողմը չենք էլ գնում, որ իմանանք՝ ինչ ա կատարվում»,- ասաց համայնքապետը՝ ըստ էության հերքելով ՊՆ-ի սուտը, թե Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքն ադրբեջանական դիտարկման ներքո չէ, ու, հետեւաբար, անվտանգության հարցեր չկան»։
    10:07
    25.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Ժողովուրդ» «Փանուխի վրա ադրբեջանական հարձակումը ակնհայտորեն սադրանք է առաջին հերթին ռուս խաղաղապահների նկատմամբ». Թ. Թովմասյան: «Հրապարակ» Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է Երասխի հատվածում զորքերը հայելային հետ քաշել: «Հրապարակ» Պապիկյանն ու Սանոսյանը աշխատանքի ժամին զբաղված են Գարիկ Սարգսյանի փիառով: «Ժողովուրդ» 8,2 մլն դոլար կառավարությունը հատկացրել է ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի եւ Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: «Հրապարակ» ՊՆ-ն ստում է, թե Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքն ադրբեջանական դիտարկման ներքո չէ: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի հետ:
    10:05
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ուկրաինայի Գերագույն ռադան աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Արցախում էթնիկ զտումներ անցկացնելու հարցում
    Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան պաշտոնական ալիքը ոչ միայն աջակցություն է հայտնում Ադրբեջանի դիկտատորին՝ ցեղասպանություն և էթնիկ զտումներ անցկացնելու հարցում, այլև տարածում է կեղծ և չստուգված տեղեկատվություն, թե իբր ռուս խաղաղապահները Արցախից ուղարկվել են Ուկրաինա: Սա այլանդակություն է
    09:58
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանի՝ պրոարցախյան թվացող ելույթի իմաստն իրականում այլ էր․ «Հրապարակ»
    Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում բացառիկ ելույթ ունեցավ՝ երեւի թե առաջին անգամ խոսեց ոչ թե Արցախի դեմ ու ի նպաստ Ադրբեջանի, որի հետ ցանկանում է բարեկամանալ, այլ ի շահ, ու մի քիչ էլ կշտամբեց «բարեկամ» Ադրբեջանին, գրում է «Hraparak.am»-ը։ «Փաշինյանը, հավանաբար, հայտնվել է անելանելի դրության մեջ՝ Արցախի այս էլ երկրորդ անգամ գազամատակարարումից զրկվելու փաստի հետ կապված, երբ Հայաստանում աջ ու ձախ «թափահարող» իշխանություններն անճարի նման ոչինչ չեն կարողանում ձեռնարկել արցախցիներին օգնելու համար։ Ուստի Փաշինյանը երեկ համարձակ ելույթ ունեցավ Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի ու Ադրբեջանի ոչ խաղաղասիրական գործողությունների վերաբերյալ։ Նա նախ հիշեցրեց․ «Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը, եւ, ի վերջո, ինքը նորոգեց: Նորոգման արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական: Եվ ահա, մարտի 18-ին՝ 11 օր անց, 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանը մարտի 21-ին, արդեն առանց պայթյունների, պարզապես փակել է գազատարի փականը՝ այսպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաեւ մարտի 7-ի պայթյունը»։ Ապա նկատեց, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին, եւ հույս հայտնեց, որ Արցախի հերոսական ժողովուրդը, անկասկած, կհաղթահարի այս փորձությունը նույնպես: Հետո անցավ դիվիդենտներ կորզելու փորձերին․ «Բայց այս գիտակցմամբ պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանն իր գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետեւ գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ եւ համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի: Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու»։ Հետո անցավ «հակահարձակման»՝ փորձելով պաշտպանել արցախահայության գոյության իրավունքն Արցախում, չնայած վերջին օրերին հետեւողականորեն ու ամբողջ թիմով թշնամուն հասկացնում էին, որ պատրաստ են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել եւ Արցախը նաեւ Ադրբեջանի մաս ճանաչել, եթե Ադրբեջանն ու Թուրքիան նման պահանջներ դնեն իրենց առաջ։ «Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունն արցախահայության նկատմամբ, այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում: Ադրբեջանն արդեն շուրջ մեկուկես տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում, բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը, եւ խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելու համար»,- Ադրբեջանի նախագահին անուղղակի հեգնեց Հայաստանի վարչապետը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում այլեւս «խաղեր տալ» Ալիեւի հետ բանակցություններում եւ հիմա փորձում է այսպես հեռակա կշտամբանքներով ինչ-որ բան հասկացնել, որ հետո սակարկման տեղ ունենա։ Ալիեւին ուղղված մի քանի արտահայտությունից հետո Նիկոլ Փաշինյանն անցավ բուն թմային՝ խաղաղության օրակարգին, եւ պարզ դարձավ, որ նրա «փորացավն» իրականում այլ էր՝ Արցախի խնդիրների հարցով մտահոգության քողի տակ վերահաստատել Արդբեջանի հետ «խաղաղություն» հաստատելու իր երազանքը։ «Բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունն այլընտրանք չունի: Ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից, դելեգիտիմիզացնել այդ օրակարգը՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Բայց մենք չպետք է տրվենք այդ եւ այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժեշտ են ամուր նյարդեր, եւ մենք որեւէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք: Ռազմավարությունը հենց դրանով է ռազմավարություն, որ մեզ պետք է առաջնորդի բոլոր իրավիճակներում»,- փիլիսոփայեց Փաշինյանը։ Հետո անցավ «նախկինացավին»՝ Ռոբերտ Քոչարյանին, ու որոշեց դարձյալ մեղքը բարդել նախկինների վրա՝ հիշեցնելով, որ Հայաստանը հայտարարում է, թե Ադրբեջանի ներկայացրած առաջարկները Հայաստանի համար ընդունելի են, իսկ Ադրբեջանը փակում է գազատարը, եւ սա ամենամեծ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեզ խաղաղության օրակարգից շեղելն է: Եվ այս հայտարարությունից, ըստ Փաշինյանի, դժգոհ է  հայաստանյան արմատական ընդդիմությունը, նկատի ունի Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, որն իրենց քննադատում է, թե համաձայնել են տարածքային ամբողջականության սկզբունքն ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք: «Այս քննադատությունն առավել քան տարօրինակ է, որովհետեւ 1999 թվականի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովից Երեւան վերադարձած եւ տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչարյանը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողի հարցին ի պատասխան բառացիորեն հայտարարել է․ «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրա դեմ ենք: Մենք էլ տարածք ունենք եւ մենք եւս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար»: Նրանից հետո՝ Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է ԼՂ հարցի կարգավորման մասին՝ որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այնպես որ, այստեղ որեւէ շահարկում տեղին չէ»,-մանիպուլացրեց նախկին լրագրող-վարչապետն ու անցավ բուն ասելիքին, որն ամենավտանգավորն է Արցախի կարգավիճակի լուծման կոնտեքստում։ «ԼՂ հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր եւ հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է, եւ մենք հետեւողական պաշտպանելու ենք Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները․․․ Ինչպես Սերժ Սարգսյանն իրավացիորեն նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում, մենք ֆաշիստ չենք»,- եզրափակեց Փաշինյանը։ Այո, Արցախի հիմնահարցը տարածքի խնդիր չէ, այլ «Արցախ» անունով անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու խնդիր եւ ոչ թե անվտանգության ու ապրելու իրավունքի»։
    09:50
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արայիկ Հարությունյանի ու ՔՊ-ականների հարաբերություններն ավելի են լարվել. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ՔՊ-ականների հարաբերությունները վերջին ամիսներին է՛լ ավելի են լարվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, թե՛ գործադրի ներսում հույս են ունեցել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին մեկ այլ տեղ կգործուղի, ու իրենք «կազատագրվեն» նրանից: Ի սկզբանե, հիշեցնենք, ՀՀ նախագահի պաշտոնում իշխանությունը հենց նրա անունն էր շրջանառում: Մեզ հասած տեղեկություններով՝ Փաշինյանին թիմակիցների մասին համար առաջին տեղեկություններ փոխանցողը Հարությունյանն է, ում խորհուրդներին էլ անսալով՝ վարչապետը նկատողություններ է անում կամ որոշում՝ ում իր «սեւ ցուցակում» ներառել: «Հարությունյանը խառնվում է գրեթե բոլորի գործերին, հրահանգներ իջեցնում նախարարին ու ոչ միայն: Հատկապես ՔՊ վարչության ներկայացուցիչները, որ անվստահություն ունեն Հարությունյանի նկատմամբ, մոտ 5-6 ամիս որեւէ շփում չունեն նրա հետ: Բոլորն էլ փորձում են Փաշինյանի հետ ուղիղ շփվել. հասկացել են, որ Արայիկ Հարությունյանը բոլոր ինֆորմացիաները վարչապետին իր նախընտրելի սոուսով է մատուցում: Հատկապես կրթությանը վերաբերող հարցերում ասես չհամակերպվելով նախարարի պաշտոնը կորցնելու հետ՝ անում է հնարավորն իր ասածն առաջ տանելու համար. «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին մերձկառավարական աղբյուրները:
    09:44
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճակը շատ անկայուն է, ընդհուպ նոր էսկալացիայի վտանգ կա. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, վերադառնալով Խրամորթից, ականատեսի վկայությամբ ներկայացրեց իրավիճակը: Ինչպես նշում է պատգամավորը, Խրամորթում իրավիճակը խաղաղ է: Թովմասյանը նշեց, որ Խրամորթի համայնքապետը, ի պատասխան ադրբեջանական նամազի, հայկական ռազմահայրենասիրական երգեր է հնչեցրել գյուղում, ինչը լսելի է եղել գյուղի բոլոր հատվածներում: «Մենք հանկարծակի իմացանք, որ վերեւում՝ Փանուխ համայնքի վրա հարձակում է տեղի ունեցել, եւ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ներթափանցել են համայնք… Ես ուզում եմ արձանագրել, որ սա ակնհայտորեն սադրանք է առաջին հերթին ռուս խաղաղապահների նկատմամբ: Ինչո՞ւ. որովհետեւ հայկական զորք այդ երկու համայնքներում չկա.. Հաշվի առնելով, որ այս պահին Ռուսաստանում, մեղմ ասած, խառը վիճակ է, Ադրբեջանը փորձում է այստեղ նոր ճակատ բացել Ռուսաստանի համար»: Պատգամավորը նշեց, որ այս դեպքերը ազդակ են այն բանի, որ նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթուղթը, ըստ էության, սկսել է չգործել: Այս պահին, Թագուհի Թովմասյանի փոխանցմամբ, ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում, որ ադրբեջանցիները գնան իրենց ելման դիրքեր: Ըստ պատգամավորի՝ Խրամորթը ռազմավարական նշանակալի համայնք է, այն գտնվում է բարձրունքում, ինչը եւ ադրբեջանցիները ուզում են գրավել՝ լիարժեք վերահսկողություն սահմանելու համար, քանի որ այս երկու համայնքներից է, որ Ակնան (Աղդամը) ամբողջապես տեսանելի է: Ըստ պատգամավորի՝ վիճակը շատ անկայուն է, ընդհուպ նոր էսկալացիայի վտանգ կա:
    09:39
    25.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Արցախի իրավիճակով․ Պետդեպ
    ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Արցախում ստեղծված իրավիճակով, այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի թվիթերյան էջում։ «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է գազամատակարարման խափանումներով և Ադրբեջանի զինուժի տեղաշարժերով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղիղ կապի միջոցները իրավիճակի անհապաղ ապաէսկալացիայի համար»,- ասվում է տարածված հայտարարությունում։ Նաև նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քարըն Դոնֆրիդը կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
    09:36
    25.03.22
    Ավելին