Լրահոս
2022-03-31
-
ՀայաստանԿրակոցներ՝ հանրային սննդի օբյեկտում. նախկինում կատարված դեպքը բացահայտվել էՄարտի 15-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, ծակած վերք՝ հարցականով և հրազենային վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նա վնասվածքները ստացել է Երևան-Սևան ճանապարհի հանրային սննդի օբյեկտներից մեկում: Մարտի 16-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից նոր ահազանգ էր ստացվել. «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 27-ամյա երիտասարդ, որը վնասվածքները ստացել էր նույն վայրում: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել: Ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 15-ին հանրային սննդի օբյեկտի խոհանոցում Հրազդան քաղաքի 46-ամյա բնակիչը դեռևս չպարզված ատրճանակով կրակոցներ էր արձակել հիվանդանոց բուժօգնության դիմածների ուղղությամբ և պատճառել մարմնական վնասվածքներ: Բացատրական աշխատանքի արդյունքում 46-ամյա տղամարդը մարտի 30-ին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին11:3131.03.22 -
ԱրցախԹշնամին քանդում է հայկական գերեզմանները․ «Հրապարակ»Ադրբեջանական լրատվականներում երեկ լուսանկարներ եւ տեսանյութեր էին շրջանառվում՝ իբրեւ թե թշնամու զինված ուժերը Փառուխ գյուղի հարակից տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս մարդկային մնացորդներ են հայտնաբերել։ Եվ դա ներկայացնում էին իբր, այսպես կոչված, «Խոջալուի զոհերի» եւ «մասսայական թաղումների» ապացույցներ։ Նույնիսկ հասցրել են մտացածին քրեական գործ հարուցել։ Փառուխ գյուղի նախկին բնակիչների հետ զրույցում տեղեկացանք, որ ադրբեջանցիների ներխուժած տարածքում՝ գյուղի հարակից բլուրներից մեկում է գտնվում գյուղի հին գերեզմանոցը, որտեղ թաղված են իրենց նախնիները։ Փառուխեցիները կարծում են, որ հենց այդ գերեզմաններն է թշնամին քանդում ու աճյունների ոսկորները հանում։ Փաստորեն, թշնամին հերթական ստոր ու անմարդկային քայլին է դիմում՝ ոչ միայն անարգելով հայերի գերեզմանները, այլեւ մահացածների ոսկորներն օգտագործելով իրենց կեղծ թեզերն առաջ տանելու համար։ Դեռ ավելին՝ թշնամին հայերի ոսկորների հիման վրա քրեական գործ է հարուցում՝ մտացածին մեղադրանքներ ուղղելով մեր դեմ, իսկ հայկական կողմում քար-լռություն է այս թեմայի հետ կապված։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/674d83a867e3f624a999ba54464f45d6 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1831.03.22 -
ԱրցախԱրցախի առաջնագծի բոլոր հատվածներում իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված․ Արցախի տեղեկատվական շտաբՄարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի: [Արցախի տեղեկատվական շտաբ]Ավելին10:1331.03.22 -
ՔաղաքականԱրցախի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, իսկ Գարիկ Սարգսյանը մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ երկրում տագնապային տրամադրություններ են, հայ-ադրբեջանական սահմանը վտանգված է, և Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում երկու օր առաջ գուժում էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, նոր էսկալացիայի, էթնիկ զտումների վտանգ կա, և դիմում էր միջազգային հանրությանը, որ միջամտեն ու զսպեն մեր հարևան ագրեսորին, նրա թիմակիցները նշում են իրենց հաղթանակը Վեդիի համայնքային ընտրություններում։ Երկրորդ փորձից համայնքապետ դարձած Գարիկ Սարգսյանը նախօրեին մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը։ Մարզի ռեստորաններից մեկում կոկորդիլոսագետը հավաքել է կուսակցական և մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել»։Ավելին10:1031.03.22 -
Մամուլի տեսությունՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Հրապարակ» Ադրբեջանցիները քանդել են Փառուխի հին գերեզմանոցը՝ ներկայացնելով որպես «Խոջալուի զոհերի»: «Ժողովուրդ» «Հայաստանի բարձրագույն ղեկավարության եւ Ադրբեջանի կողմից Քարագլխի բարձունքից դիրքերի հետքաշման քաղաքական պայմանավորվածություն է եղել».Ալեն Ղեւոնդյան: «Փաստինֆո» ԱԳՆ-ն տվյալ չունի, թե ինչի հիման վրա է Միրզոյանը հայտարարել, որ հայերը ցանկանում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: «Փաստ» Փաշինյանն ուզում է Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնել: «Հրապարակ» Առուշ Առուշանյանը մասնակցելու է ապրիլի 5-ին կայանալիք ավագանու նիստին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:Ավելին10:0931.03.22 -
ՀայաստանՉի բացառվում, որ հետողորմյա անեն բացօթյա ծխելու արգելքը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի կունենա փակ քննարկում՝ «Հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ»։ Ինչպես հայտնի է, մարտի 15-ից արգելվեց ծխելը նաև բացօթյա սրճարաններում, սիգար-բարերում և նարգիլեների ակումբներում։ Գաղափարի իդեոլոգն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որի արժանի հետնորդն էլ Անահիտ Ավանեսյանը եղավ։ Մեզ ասացին, որ հանձնաժողովականներից բացի այսօրվա քննարկմանը կմասնակցեն նաև տնտեսվարողներ։ Շաբաթներ առաջ, մինչև ծխելու արգելքի մասին օրենքը կյանքի կկոչվեր, նրանք սույն հանձնաժողովում աշխատանքային քննարկման են մասնակցել և զգուշացրել, որ ծխելու արգելքը հարվածելու է ռեստորանային բիզնեսին, ուստի առաջարկել են սահմանել «բացօթյա տարածք» հասկացությունը։ Սակայն հանձնաժողովի մեր աղբյուրի փոխանցմամբ, իրենք այդպես էլ չեն կարողացել այդ հասկացությունը սահմանել, «որովհետև կան բացօթյա տարածքներ, որտեղ զոնտիկներ են դրված, ապակե զոնաներ են սարքված և այլն»։ Մենք տեղեկացանք, որ օրենքի կիրառման առաջին հարվածներն իրենց վրա զգացել են նաև իշխանական գործարարները, ու չի բացառվում հետողորմյա անեն բացօթյա ծխելու արգելքը, կամ որոշակի խմբագրումներ արվեն։ Այս արգելքի տնտեսական վնասի մասին խոսում է անգամ Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը «բացօթյայից» արգելքը հանելու օրինագիծ է ներկայացնելու ԱԺ քննարկմանը»։Ավելին10:0531.03.22 -
ՔաղաքականԱմեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կա կամք, վճռականություն և միասնություն․ ԱռուշանյանՍիրելի հայրենակիցներ, Երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ: Այս ընթացքում ոչինչ չի փոխվել, մեր այսօրվա խնդիրը նույնն է. վերականգնել, վերագտնել մեր միասնականությունը, նույն վճռականությամբ ու կամքով առաջ գնալ: Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անմնացորդ նվիրումով հավատարիմ մնացին, հավատացին մեր որդեգրած սկզբունքներին ու արժեքներին, կալանավայրում գտնվելու ժամանակ իրենց մտահոգությունն ու աջակցությունը հայտնեցին։ Ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կա կամք, վճռականություն և միասնություն: Շնորհակալ եմ աջակցության, վստահության ու հավատի համար: Աստված պահապան լինի բոլորիսԱվելին10:0231.03.22 -
ՀասարակականԱննա Հակոբյանի հանդիպումը որդեկորույս մայրերի հետ իշխանության ներսում կրքեր է բորբոքել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած հանդիպումը որդեկորույս մայրերի հետ, բացի հասարակության բուռն քննարկման առարկան դառնալուց, նաեւ հենց իշխանության ներսում է կրքեր բորբորքել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տիկնայք քննարկել են, թե Հակոբյանն ինչպես, ինչ սկզբունքով է որոշել, թե վերոնշյալ հանդիպմանը ով պետք է մասնակցի: «Ինչպե՞ս է ստացվում, որ այդ հանդիպումներին ամեն անգամ Լենա Նազարյանն է ներկա գտնվում: Այս անգամ անակնկալ էր, որ տիկին Հակոբյանի կողքին ՔՊ-ական պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Տաթեւիկ Գասպարյանն էին նստած»,- անկեղծացավ մեր զրուցակիցը: ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողների մայրիկների ու հարազատների հետ հանդիպման հրավեր ստացել է գործընկերուհուց: «Հաշվի առնելով, որ ինքս էլ մեր մարզում՝ Կոտայքում, անընդհատ այցելում եմ զոհված տղաների ընտանիքներին, գիտեմ՝ ինչ խնդիրներ ու ինչի կարիք ունեն, ինձ էլ էին հրավիրել։ Ու քանի որ դա եւս մեկ հարթակ էր, առիթ ու հնարավորություն հիշելու հերոսներին, ծանոթանալու նրանց ընտանիքների խնդիրներին, չեմ մերժել»,- ասաց նա: Պատգամավորը տեղյակ չէ, որ Աննա Հակոբյանի հետ հանդիպումն ինտրիգ ու բուռն քննարկումներ է առաջացրել իր իսկ թիմում: «Չգիտեմ ով է ինտրիգ է ման եկել, չգիտեմ՝ ով ինչ ենթատեքստ է տեսնում ու շեշտադրում անում, բայց պետք է հիասթափեցնեմ բոլորին՝ ասելով, որ իրականում հոգեբանական տեսնակյունից բոլորը չէ, որ պատրաստ են զոհված զինվորների ծնողների հետ հանդիպել»,- հավելեց մեր զրուցակիցը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/52c57a856c989e3918b20049c1b0b3df © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:5831.03.22 -
ՀայաստանԻնչու ընդունեցին, ինչու հեռացրինՆախօրեին տեղեկացանք, որ Մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է ֆեդերացիայի փոխնախագահ Նատալյա Ռոտենբերգի պաշտոնավարումը։ Եվ երեկ ասուլիսի ժամանակ Տիգրան Արզաքանցյանի էքստրավագանտ կինն ասաց․ «40 տարի շարունակ ես եղել եմ հաջողակ մարդ, շատ նախագծերի եմ մասնակցել, ինքս շատ նախագծերի հեղինակ եմ, ուստի կարծում եմ՝ ոչինչ չեմ կորցրել, կորցնում են նրանք, կորցնում են մեր երեխաները, գիմնաստներն ու մարզասերները»։ Նա նշանակվել էր փետրվարին եւ հայտարարել, որ ֆինանսապես եւ տարբեր ծրագրեր իրականացնելով՝ զարգացնելու է մարմնամարզությունը ՀՀ-ում։ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը հայտարարել էր, թե Ռոտենբերգի հետ համագործակցությունը դադարեցրել են, որպեսզի սպորտը քաղաքականությունից հնարավորինս հեռու պահեն։ Նրա պնդմամբ՝ Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ։ «Այս սպորտաձեւում մենք զբաղեցնում ենք նվաստացուցիչ դիրք։ Ինձ համար մեծ մարտահրավեր էր՝ այս ամենը դնել նորմալ ռելսերի վրա ու փրկել այս սպորտաձեւը։ Կարճ ժամանակահատվածում ես կարողացա անել այն, ինչ նրանք չեն կարողացել անել 40 տարում։ Մարզիչները որեւէ բան չեն պահանջում երեխաներից, նորմալ չեն մարզում։ Ես ասացի, որ պետք է վերջ դրվի դրան, փոխենք վերաբերմունքն այս սպորտաձեւի նկատմամբ, ֆիթնեսի կամ ֆիզկուլտուրայի մակարդակից հասցնենք սպորտաձեւի մակարդակի։ Որոշները ծիծաղեցին, որոշները հավատացին, ինչեւէ։ Ես եմ ավելացրել մրցավարների թիվը, քանի որ այս տարիների ընթացքում չեն կարողացել դաստիարակել մրցավարների, իսկ միջազգային հարթակներում Հայաստանի անունից որպես դատավոր էր հանդես գալիս ՌԴ-ից տրամադրված դատավորը, մինչդեռ ես հրավիրել եմ հայտնի մասնագետի։ Երբ խոսքի, գործի մարդիկ սկսում են որեւէ բան անել, շատերին դա դուր չի գալիս։ Չէ՞ որ նրանք ոչինչ չեն անում։ Այդ իսկ պատճառով այն, ինչ տեղի է ունենում, ինձ հասկանալի է։ Ես միայն անհանգստանում եմ աղջիկների համար, որոնց մոտ հույս էր արթանացել»,- նշեց Ռոտենբերգը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5ff5060bb17a58c78f298ba4c88d3a40 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:5631.03.22 -
ՀայաստանԱԻՆ պաշտոնյաները կոռուպցիոն գործարքների են գնացել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ արշալույսները խաղաղ չեն Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Բանն այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն մտել էր ԱԻՆ եւ մոտ 150-ից ավելի անձանց տարել էին կոմիտե՝ հարցաքննության: Նախաքննական մարմինը մինչ օրս չի հստակեցնում, թե ինչ քրեական գործի շրջանակներում են ԱԻՆ աշխատակիցներին կամ նախարարին կանչել հարցաքննության, սակայն քրեական գործի ընթացքից մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան հասել է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան: Ավելին՝ քրեական գործով կան դրվագներ, որ, օրինակ, որեւէ մեկին պաշտոնի են նշանակել, ու այդ անձը նրանց որպես մաղարիչ տվել է ոսկյա շղթա եւ այլ նվերներ, եւ այս հանգամանքը նախաքննական մարմինը որակել է որպես կաշառք: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Նախաքննական մարմինը խուզարկություն է իրականացրել նախարար Անդրանիկ Փիլոյանի տանը, որտեղ հայտնաբերվել է ջեռուցման կաթսա, որը, ըստ նախնական վարկածի, ԱԻՆ հաշվեկշռում է եղել, սակայն զարմանալի կերպով հայտնվել է նախարարի տանը: Ի դեպ, գործով անցնող անձինք եւս ցուցմունքներ են տվել, որտեղ հիշատակել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի, եւ դատելով իրավիճակից՝ չի բացառվում, որ նախարարը չվերադառնա արձակուրդից, նրան մեղադրանք առաջադրեն: Հ.Գ. Երեկ երեկոյան՝ ժամը 22։15֊ին, ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվեց։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախարարի ձերբակալումը իրավապահ համակարգում ներքին կոնֆլիկտի պատճառ է դարձել, որին կանդրադառնանք ավելի ուշ»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/905f25d63f558e0bad704d0ba184d9ee © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին09:5331.03.22 -
ՔաղաքականԻնչի համար էր Անդրանիկ Փիլոյանը 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանի կողմից արժանացել Ազգային հերոսի կոչմանըԱյսօր ձերբակալված ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը Ազգային հերոս է։ 44-օրյա պատերազմի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. հոկտեմբերի 20-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»։ Արդեն հոկտեմբերի 22-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը և ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով: Նշենք, որ Անդրանիկ Փիլոյանը 5-րդ Բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2018թ. հունիսի 18-ին։Ավելին09:5031.03.22 -
ՀայաստանԱրցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանը թուրքական միջանցք չէ․ ՎրթանեսյանԱյս տեքստի համահեղինակներից եմ։ Կազմողների մեջ չկան հասարակական կամ քաղաքական գործիչներ, ակտիվ կուսակցականներ։ Ամեն մեկը իր մոտ կհրապարակի նույն տեքստը։ Ցանկացած ոք, ով տեսնում է Հայաստանի (ներառյալ Արցախի) վրա կախված մոտալուտ մահացու վտանգը, կարող է միանալ այս կոչին այն կիսելով, կամ իր մոտ արտագրելով և հստակ տեղեկացնելով իր ընթերցողներին, որ միանում է կոչին։ Խնդրում եմ ակտիվ տարածել ոչ միայն ՖԲ-ում այլև տելեգրամյան ալիքներում, այլ հարթակներում, ակտիվ քննարկել այն։ * * * ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՆՀԱՊԱՂ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՈՎՔԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ. մարդիկ, որոնք տեսնում են Հայաստանի՝ ներառյալ Արցախի, կորստի իրական և մոտալուտ վտանգ, և չունեն պատրանքներ, թե ՀՀ ներկայիս իշխանական ռեժիմը պաշտպանելու է մեր երկիրը թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայից։ Արցախում վերջին իրադարձությունները մեզ համար անսպասելի չեն, քանի որ այսպիսի զարգացումների մասին 1.5 տարի զգուշացրել են փորձագետները և որոշ քաղաքական գործիչներ։ Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերջնականապես քայքայեց հայկական զինված ուժերը, գլխատեց բանակը։ Ամենաթարմ օրինակը. մեկ ամսից ավելի է՝ թափուր է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Մենք հստակ գիտակցում ենք, որ ծայրահեղ վտանգավոր այս փուլում իշխանությունները ստանձնել են հայ ժողովրդի հնարավոր համախմբումը և դիմադրության ցանկացած նշույլն ամեն գնով խաթարող, հայկական պետության բոլոր ինստիտուտները սաբոտաժի ենթարկող թշնամական գործակալի դերը։ Այլևս աններելի միամտություն է և ուղղակի վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի ռեժիմից հայանպաստ քայլեր կամ գոնե «հայանպաստ չեզոքություն» ակնկալելը։ ՈՒՄ ԵՆՔ ԴԻՄՈՒՄ. հասարակական և քաղաքական գործիչներին, հայկական կազմակերպություններին, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, բոլորին, որոնք գիտակցում են հայ ազգին և հայկական պետականությանը սպառնացող մահացու վտանգը, առնվազն՝ Արցախի, Սյունիքի, ՀՀ այլ մարզերի ամբողջական կամ մասնակի կորստի իրական և մոտալուտ սպառնալիքը։ Առանձնակի շեշտում ենք բոլոր այն գործիչներին, որոնք ավանդ ունեն մեր պետականության կայացման, զարգացման և պաշտպանության գործում, որոնք առաջնորդել են Հայաստանը տարատեսակ ճգնաժամերում և այսօր էլ ի զորու են գործել ի շահ հայ ազգի և հայկական պետականության։ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ. մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, միավորվել հանուն Հայաստանի՝ ներառյալ Արցախի, փրկության և ստեղծել ազգային համակարգող մարմին հետևյալ գործառույթներով. ա) Պետական կառավարման վակուումի պայմաններում ազգային ու քաղաքացիական ռեսուրսների կոնսոլիդացում, հանրային համերաշխության վերականգնում, ազգային համախմբում; բ) Հայաստանի՝ ներառյալ Արցախի, պաշտպանությանն աջակցման միացյալ կոմիտեի ստեղծում; գ) Օպերատիվ տեղեկատվական շտաբի ստեղծում, որը կիրազեկի բնակչությանը, կտրամադրի հնարավորինս ստույգ, մանիպուլյացիաներից զերծ և օպերատիվ տեղեկատվություն տիրող իրավիճակի վերաբերյալ, բացի այդ հանրությանը հաճախակի հաշվետություններ կներկայացնի համակարգող մարմնի գործունեության մասին; դ) Հայաստանի՝ ներառյալ Արցախի, սահմանամերձ բնակավայրերի՝ հատկապես տեղահանված բնակիչներին աջակցության կազմակերպում; ե) Հայաստանի՝ ներառյալ Արցախի, անվտանգության հարցերով միջազգային գործընկերների, կազմակերպությունների և բարեկամ երկրների և գործիչների հետ աշխատանք։ Այս կոչին միացողներս պատրաստ ենք առանց անձնական հավակնությունների, մեր հնարավորությունների չափով աջակցել վերը նշված մարմնի ստեղծմանն ու գործունեությանը։ Մենք համարում ենք, որ Հայաստանի փրկությունն անհնարին է, եթե չհեռացվի թշնամու շահերը խանդավառությամբ սպասարկող այս ռեժիմը, ուստի ստեղծվելիք Ազգային համակարգող մարմինը դիտում ենք նաև որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Հայկական ազգային էլիտաներն այլևս չունեն ժամանակ և իրավունք երկմտելու, հապաղելու, քաղաքական անվերջ խաղերի ճահճի մեջ թաղվելու, քանզի ամեն վատնած օր նոր անդառնալի կորուստների է բերում՝ անխուսափելի և անհաղթահարելի դարձնելով աղետը։ Լուրջ մտավախություն ունենք, որ հանրային մոբիլիզացիան տարբեր պատրվակներով հետաձգելը կամա թե ակամա հանրության կողմից ընկալվելու է՝ որպես հակաՀայաստանի գործակալների դերը ստանձնած ներկայիս իշխանությունների և ընդդիմության շահերի համընկնում, ինչը է՛լ ավելի է քայքայելու ազգային ուժերի մոբիլիզացիոն ներուժը։ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հայաստանը թուրքական միջանցք չէ։ Հայոց պահանջատիրությունը սակարկելի չէ։Ավելին09:4231.03.22 -
ՀասարակականԱրմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումըՀՀ աանվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, տեղեկանում ենք ԵՄ կայքից։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մասնավորապես, քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ «Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառել է նաև Գրիգորյանի և Հաջիևի առանձնազրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը՝ որպես երկու երկրների առաջնորդների և Շառլ Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն», – ասված է ԵՄ կայքում։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի ի թիվս այլ հարցերի շարունակեն քննարկումները 2021 թվականի դեկտեմբերի 14-ին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Նշվում է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերի:Ավելին09:4031.03.22 -
ՔաղաքականՎեդիի ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են գրանցվելՄարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով համայքի ավագանու ընտրության ընթացքում գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր։ Այս մասին հայտարարում է «Ականատես» դիտորդական առաքելությունը, որն իրականացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն։ «Ականատեսի» երկարաժամկետ դիտորդը ուսումնասիրել է նախորդ ամիսների ժամանակահատվածում ՏԻՄ-ի կողմից ընդունված որոշումները՝ ուշադրության կենտրոնում ունենալով համապատասխան համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ֆինանսական և հողային հատկացումները, հարկային արտոնությունները: Արձանագրվել են Վեդի համայնքի պաշտոնակատար՝ Գարիկ Սարգսյանի որոշումները բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից նշանակված վարչական ղեկավարների առաջարկներով առավել անապահով մի խումբ անձանց/ընտանիքների տրամադրվել է աջակցություն կամ որոշներին արվել է այլ «լավություն»: Իրականացված գործողությունների ցանկը բերված է ստորև. ք. Վեդի ● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 50,000, 30,000 և 20,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի ● 04 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում ՝ 40,000 ՀՀ դրամ ● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի, 20,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի և 15,000 ՀՀ դրամ՝ 1 բնակչի ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 25,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի և 20,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի Փոքր Վեդի ● 15 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ քաղաքացի Անդրանիկ Հարոյանի ինքնակամ շինության օրինականացում Գոռավան ● 09 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում 25,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում 25,000-ական ՀՀ դրամ 2՝ բնակչի Լուսառատ ● 09 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում՝ 40,000 ՀՀ դրամ ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ՝ 2 բնակչի ● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ 3 ուսանողի վարձի աջակցություն՝ 40,000-ական ՀՀ դրամ՝ 3 ուսանողի ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ ուսանողի վարձի աջակցություն՝ 40,000- ական ՀՀ դրամ՝ 2 ուսանողի ● 23 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի Տափերական ● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 5 բնակչի և 35,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի և 25,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի Նոր Կյանք ● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000-ական ՀՀ դրամ՝ 5 բնակչի Ոսկետափ ● 04 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում ՝ 50,000 ՀՀ դրամ ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000-ական ՀՀ դրամ՝ 27 բնակչի Լուսաշող ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ Նոր Ուղի ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում ՝ 10,000 ՀՀ-ական դրամ՝ 5 բնակչի Ուրցաձոր ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 40,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի և 30,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի Դաշտաքար ● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում ՝ 60,000 ՀՀ դրամ Արալեզ ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000 ՀՀ դրամ՝ և 25,000 ՀՀ դրամ՝ 2 բնակչի ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 40,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի Եղեգնավան ● 24 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000 դրամ։ «Ականատես»-ը նաև նշում է, որ բազմաթիվ տեղամասերում նկատվել է տեղամասային հանձնաժողովների անդամների, իսկ որոշներում նույնիսկ նախագահների անտեղյակություն քվեարկության օրվա գործընթացներից ու կարգից: Արձանագրված հիմնական խնդիրներից են մարդկանց և մեքենաների կուտակումները տեղամասերի մոտակայքում՝ երբեմն նաև 50մ շառավղով տարածքներում։ Նման կուտակումներ արձանագրվել են թվով 15 տեղամասում։ Կուտակումներ դիտարկվել են նաև համայնքապետարանների, գյուղապետարանների և կուսակցությունների շտաբերին հարող տարածքներում։ Նկատվել են անհամաչափ թվով ոստիկանական ուժեր՝ կարմիր բերետավորներ, պարեկներ, ինչպես նաև՝ ոստիկանության հատուկ նշանակության վարչության ներկայացուցիչներ։Ավելին09:3731.03.22 -
ՏարածաշրջանՓաշինյանն ու Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ինԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակված է ԵԽ կայքում։Ավելին09:3231.03.22
2022-03-30
-
Մշակույթ«Առաջին անգամ ինձ զգացի մեծ թատերական աշխարհի մի մասնիկը». Կապանի թատրոնի մրցանակըՄարզերում թատերական արվեստը զարգացնելու վարակիչ օրինակ կարող է դառնալ Կապանի դրամատիկական թատրոնը, որն այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ստացավ հատուկ մրցանակ: «Հայլուրի» Սյունիքի թղթակիցները բացահայտել են, թե ինչպե՞ս է մարզային թատրոնը արժանացել Հայաստանի թատերական գործիչների հատուկ գնահատականին:Ավելին23:3530.03.22 -
ՄիջազգայինՆկուղում մնաց մի հղի՝ երեխայի հետ. դժոխքից փրկվածներըՌուսաստանի ռազմական գործողությունների ուգնությունը թուլացել է Ուկրաինայի տարածքում՝ Ստամբուլում երեկ տեղի ունեցած բանակցություններից հետո: Այժմ կողմերը փորձում են հումանիտար հարցեր լուծել: Սակայն պատերազմով անցած քաղաքներում որևէ հնարավորություն չկա ապրելու ու դրանք բնակիչները դժոխքի հետ են համեմատում: ՄԱԿ-ի տվյալով Ուկրաինայի հարեւան երկրներում ապաստան են փնտրում ավելի քան 4 միլիոն փախստականներ: Նրանց համար բացված ճամբարները ժամանակավոր են ու մարդիկ չգիտեն՝ հետո ո՞ւր են գնալու:Ավելին23:0030.03.22 -
ՄիջազգայինՊուտինը չի ավելացնում ճնշումը. Եվրոպան չի ցանկանում ռուբլի տալ գազի դիմացԱյսօր հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել այն օրինագիծը, որով նախատեսվում է կապույտ վառելիքը ոչ բարեկամ երկրներին վաճառել ռուսական արժույթով: Դաշնության որոշումը շանտաժ անվանած արևմտյան մի քանի պետություններ՝ Գերմանիան, Լեհաստանը բնակիչներին հորդորել են խնայողաբար օգտագործել էներգիան, քանի որ հնարավոր է՝ հրաժարվեն ռուսական գազից: Մասնագետներն ասում են՝ կարճ ժամանակով՝ գուցե: Բայց երկարաժամկետ հեռանկարում դա անհնար է:Ավելին22:4530.03.22 -
ՀասարակականԻ՞նչ էր ուզում ասել Աննա Հակոբյանը. զոհված զինծառայողների ծնողները նյարդայնանում ենՍևազգեստ մայրերի համար Հայաստանի վարչապետի կնոջ կազմակերպած խնջույքի շուրջ աղմուկը շարունակում է շեղել հանրության ուշադրությունը մեր պետության համար ճակատագրական հարցերից՝ Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրում, Փառուխ գյուղի գրավում, Քարագլխի համար մարտեր: Մի քանի սկանդալային հայտարարություններով տիկին Հակոբյանը հարուցել է որդեկորույս մայրերի զայրույթը, տարակուսանքն ու տագնապը:Ավելին22:2630.03.22 -
ԱրցախԻ՞նչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի ու ՌԴ անվտանգային երաշխիքների դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ. ԲեգլարյանԻ՞նչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի ու ՌԴ անվտանգային երաշխիքների դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ... Այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ բռնազավթում է Արցախի բնակավայր ու ռազմավարական նշանակության բարձունք, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը: Բրիտանական բացահայտ աջակցությունը Ադրբեջանին տեսել ենք 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Հիմա էլ, Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, իսկ թե վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել: Դա կատարվում է և՛ ադրբեջանա-թուրքական տանդեմի դիրքերը տարածաշրջանում ամրացնելու, և՛ հատկապես հիմա Ռուսաստանի կենսական շահերին հարվածելու նպատակով, ինչի հետևանքով ոտնատակ են տրվում Արցախի բնիկ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը: Իսկ Արևմուտքի կողմից «գովերգվող» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ամենևին կարևոր չեն աշխարհաքաղաքական այսպիսի կեղտոտ խաղերում: ***Ավելին22:2230.03.22