Լրահոս
Արցախ
13:10
31.03.22
565

Ադրբեջանը բռնազավթել է Ասկերանի շրջանի մեծ հատված՝ 1 100 -1 200 հեկտար․ պատգամավոր

Img default alt hy

Ե՛վ ռազմական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական առումով բավականին բարդ իրավիճակում ենք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախում Ադրբեջանի ագրեսիայի նոր դրսևորումներին։

Պատգամավորն ընդգծել է՝ Ադրբեջանը, խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը, բռնազավթել է Արցախի Ասկերանի շրջանի բավականին մեծ հատվածը։ 

«Մոտավոր գնահատականներով, 1 100 -1 200 հեկտարի մասին է խոսքը, բայց սա չպետք է գնահատել միայն տարածքային առումով, որովհետև Ադրբեջանի նպատակն է, ներխուժում ապահովելով, բարելավել իր դիրքային առավելությունը, նաև վերահսկողություն հաստատել Արցախի՝ այս պահին մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների կենսունակության վրա»,- ասել է Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը իրավիճակին համահունչ որևէ գործողություն չի իրականացրել։

«Քաղաքական հայտարարությունները կամ իրավիճակի վերաբերյալ գնահատականները զսպող, կանխարգելող դերակատարում չունեն, և պետք է արձանագրել, որ Հայաստանն, իր հնարավորությունների սահմաններում, ամբողջությամբ չի ծավալվել և արցախահայության անվտանգությունը չի ապահովել», - ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։