Լրահոս
Հասարակական
13:30
31.03.22
169

Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Փարիզ-Երևան-Փարիզ երթուղով

Transavia ավիաընկերությունը ապրիլի 23-ից մեկնարկելու է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը, տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ transavia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: