Լրահոս
Քաղաքական
10:10
31.03.22
714

Արցախի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, իսկ Գարիկ Սարգսյանը մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ երկրում տագնապային տրամադրություններ են, հայ-ադրբեջանական սահմանը վտանգված է, և Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում երկու օր առաջ գուժում էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, նոր էսկալացիայի, էթնիկ զտումների վտանգ կա, և դիմում էր միջազգային հանրությանը, որ միջամտեն ու զսպեն մեր հարևան ագրեսորին, նրա թիմակիցները նշում են իրենց հաղթանակը Վեդիի համայնքային ընտրություններում։

Երկրորդ փորձից համայնքապետ դարձած Գարիկ Սարգսյանը նախօրեին մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը։

Մարզի ռեստորաններից մեկում կոկորդիլոսագետը հավաքել է կուսակցական և մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել»։