Լրահոս
Քաղաքական
13:38
31.03.22
176

Չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել․ ՊՎԾ ղեկավար

Img default alt hy

Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել, այդ մասով և՛ Գլխավոր Դատախազությունն է մեկնաբանություն տարածել, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Շատ դեպքերում, օրենքի գերակայությամբ պայմանավորված, իրավիճակները մեր հանրությունը համադրում է բարոյական գնահատականների համատքեստում, գուցե այդտեղից է գալիս տարընկալումը, այս մասով այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով իր և գործարար Նարեկ Նալբանդյանի հարաբերություններին` Պետրոսյանը նշել է․

«Ցանկանում եմ այդ քննարկումներին մեկընդմիշտ վերջակեր դնենք․ տվյալ գործարարին ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ, երբ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող 8 հանրային լողափերից 3-ի մասով մրցույթ էր հայտարարվել և դրանց կառավարումը 3 տարով հանձնվեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։ Որևէ քաղաքական ենթատեքստը՝ իմ և այդ անձի գործունեության միջև ես անհիմն եմ համարում»։

Դատախազությունն արգելանք էր դրել Հովիկ Աբրահամյանի տան վրա, քանի որ այն պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց էր համարվել։ Քննությունը շարունակվել էր ավելի քան երեք տարի, փաստացի՝ առանց արդյունքի։

ռքը։