Լրահոս
Հասարակական
14:24
31.03.22
5 113

էսօր մայրերը գնում են մարդասպանի հետ սեղան են նստում, ես դեռ իմ սև շորերը չեմ հանել․ զոհվածի ծնող

Img default alt hy

«Ես և իմ աղջիկն Աննա Հակոբյանից որևէ հրավեր չենք ստացել, եթե ստանայինք էլ, միանշանակ` մերժելու էինք»,- «Hraparak.am»-ի հետ զրույցում ասել է «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Նրա խոսքով` սևազգեստ մայրերի պարը՝ վարչապետի տիկնոջ հետ, շատ վիրավորական էր:

«Ես ինձ շատ վատ զգացի, որ մեր սևազգեստ մայրերը մարդասպանի առաջ ևս մեկ անգամ ցածրացան, երբ նրանք բունկերից հրամաններ տալով մեր երեխաներին կոտորեցին, ստացվում է` դա ոչինչ էր, էսօր մայրերը գնում են մարդասպանի հետ սեղան են նստում: Խնդիրն էդ խնջույքը չի, խնդիրն էն ա, որ էսքան ցածրանում են»: 

Այն հարցին, թե խնջույքի մասնակից սևազգեստ մայրերից ում է ճանաչում, Մարգարիտա Խաչատրյանը նշել է, որ այդ խնջույքին ներկաներից որևէ մեկին չի ճանաչում:

«Նրանք 44-օրյա պատերազմի մասնակիցների մամաներ չէին: Չեմ կարող ասել, թե ովքեր էին, բայց ես մեր սևազգեստ մայրերի մեջ կարմիր բլուզ հագնող չեմ ճանաչում: Մենք մեր սևը չենք հանել:

Որդուս մահից անցել է 25 տարի, բայց ես դեռ իմ սև շորերը չեմ հանել: Ես ուղղակի ասելիք չունեմ, ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը, եթե որոշ մարդիկ որոշել են իրենց որդիների արյունը վաճառել, ուրեմն խոսելն ավելորդ է»,- ասել է Մարգարիտա Խաչատրյանը: