Լրահոս
Տարածաշրջան
14:16
31.03.22
242

Չավուշօղլուն խոսել է նախապայմաններով

Img default alt hy

«Հնարավոր է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այցելի Անկարա, իսկ ես՝ Երևան»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «Взгляд»-ը:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նա նշել է, որ Ադրբեջանն աջակցում է այդ գործընթացին։

«Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցությունների՝ մենք չենք կարող արմատական ​​քայլեր ձեռնարկել, սա է մեր նախապայմանը: Մյուս կողմից, պատերազմի ավարտից հետո Թուրքիան դրական ազդակներ է տվել. եթե ​​Հայաստանը հավատարիմ է այն կարծիքին, ինչ մենք, ապա կբացի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կսկսվի առևտուրը:

Ադրբեջանն արդեն առաջարկել է Հայաստանին համապարփակ խաղաղության պայմանագիր»,- հայտարարել է թուրք պաշտոնյան: