Լրահոս
Քաղաքական
21:56
31.03.22
327

Տիգրան Ավինյանն սկսել է քարոզարշավը

Img default alt hy

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է․

«Երեկ հանդիպել եմ ՔՊ կուսակցության Արաբկիրի ակտիվի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արաբկիր համայնքի խնդիրները։

Անդրադարձ է կատարվել համայնքի բնակիչներին հուզող հարցերին, առկա խնդիրների ու դրանց լուծման հրատապությանն ու մեխանիզմներին։ Զրույցի ընթացքում կարևորել ենք համայնքային բարեկեցիկ միջավայրի կազմակերպումը՝ բնակիչների համար առավելագույն հարմարավետ կյանք ու պայմաններ ստեղծելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին նաև Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արամ Ազատյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ:

Պատասխանել ենք բնակիչներին հուզող հարցերին, ներկայացրել խնդիրների լուծումներն ու Երևանի զարգացման տեսլականը»,- հայտարարել է նա։

Այսօր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հայտարարել էր, որ Տիգրան Ավինյանն է լինելու քաղաքապետի իրենց թեկնածուն։