Լրահոս
Երևան
21:59
31.03.22
388

Երևանում 7-րդ հարկի վերելակից քաղաքացին ընկել է հորանը

Img default alt hy

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց  է տեղափոխել  մի քաղաքացու, հայտնում է SHAMSHYAN.com-ը։

Պարզվել է, որ  նրան հիվանդանոց են տեղափոխել Արաբկիր վարչական շրջանից և հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Վիրավորը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն է, ով վայր է ընկել 7-րդ հարկի վերելակից և հայտնվել հորանում: