Լրահոս

2022-04-01
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս իշխանությունը երկիրը ղեկավարում է բանավոր կերպով՝ ձեռքի հետ, ոտքի վրա․ Սեյրան Օհանյան
    Մենք հիմա «պատերազմից 5 պակաս» իրավիճակում ենք գտնվում, ուստի ես ինքս նախաձեռնեցի, որ ԱԺ խորհրդի նիստում քննարկենք ստեղծված վիճակը, որոշենք՝ որն է խորհրդարանի դերը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ առաջարկել են, որպեսզի ծանոթանան այն բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը, սակայն արդեն 4-րդ օրն է անցել, բայց արտգործնախարարը չի արձագանքել և չի ընդունելուց. «Մենք ասել ենք, որ փաստաթղթերին ծանոթանալուց հետո դեմ չենք, որ վարչապետը գա 107 պատգամավորների ներկայությամբ ներկայացնի իրավիճակը»,-ասաց նա: Սեյրան Օհանյանի արձանագրմամբ՝ իշխանությունը մշտապես խոսում է բանակի բարեփոխումների, գերիների, պատանդների, անհետ կորածների մասին, բայց որևէ քայլ այս խնդիրները լուծելու ուղղությամբ չի անում. «Դրա փոխարեն իրենք զբաղվում են ՏԻՄ-երով, տարբեր ընտրություններով, երկրորդական հարցերով։ Մեր պետությունը հայ-թուրքական հարաբերություններում ներկայացնում է Ռուբեն Ռուբինյանը։ Գտեք մի իրավական փաստաթուղթ, որոշում, որ ինքը ինչ-որ մեկի կողմից նշանակվել է բանագնաց։ Այսինքն, այս իշխանությունը երկիրը ղեկավարում է բանավոր կերպով, կներեք, ձեռքի հետ, ոտքի վրա»,-ասաց Օհանյանը և հավելեց. «Այդպես բանավոր իրենք ցուցում են տվել հետ քաշվել Սյունիքի դիրքերից, մինչև հիմա որևէ մեկը չի կարողանում որոշել՝ գրավոր հրաման կա՞ դրա վերաբերյալ, թե ոչ, որևէ որոշում չկա սահմանների պաշտպանության համար։ Ու այսպես կմոռացվի Ջերմուկի վեց դիրքը, Ներքին Հանդը, Փառուխը»,-ասաց Սեյրան Օհանյանը։
    15:33
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին միասին քննարկել՝ ինչպես պահենք Արցախը․ Սաղաթելյան
    Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին ամսի 5-ին՝ ժամը 18․30-ին, դուրս գալ փողոց և Ազատության հրապարակում միասին քննարկել՝ ինչպես պահենք Արցախը, ինչպես պաշտպանենք Հայաստանը, քայլեր ու գործողություններ ձեռնարկենք։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
    15:26
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանն Ադրբեջանից կառուցողական դիրքորոշում է ակնկալում շոշափելի արդյունքների հասնելու համար․ Միրզոյան
    Հայաստանն Ադրբեջանից կառուցողական դիրքորոշում է ակնկալում շոշափելի արդյունքների հասնելու համար, այս մասին Լեհաստանի արտգործնախարար Զբիգնեւ Ռաուի հետ հանդիպումից հետո սել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Բովանդակալից քննարկում տեղի ունեցավ։ Անդրադարձ եղավ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Ես իմ գործընկերոջը ներկայացրեցի Փառուխ գյուղի տարածքում ադրբեջանական ուժերի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակի մանրամասները։ Քննարկեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Քննարկեցինք նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հարցերի լայն շրջանակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության առաջնահերթություններն ու հեռանկարները։ Գործընկերոջս ներկայացրեցի նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումը»,- ասել է Միրզոյանը։ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը համընկել է Եվրոպայում անվտանգության ամենալուրջ ճգնաժամի՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ։ «Պարզ է, որ այս պահին այն իր վրա է կենտրոնացնում ԵԱՀԿ-ի ուշադրության մեծ մասը։ Բայց ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ ԵԱՀԿ օրակարգում։ Դա հատկապես կարեւոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է էթնիկ զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում շարունակելու համար։ Դրա վառ վկայությունն է մարտի 24-ի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Փառուխ գյուղ, որը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Վիճակը շարունակվում է մինչ օրս։ Ներխուժմանը եւ ռազմական գործողություններին նախորդել են գյուղերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների չդադարող գնդակոծությունները, Ադրբեջանը վնասել է Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարող կենսական նշանակություն ունեցող գազատարը, ընդ որում, արել է դա ցուրտ եղանակին։ Ադրբեջանի ներխուժումը ծրագրված ագրեսիա էր, ինչն ակնհայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ընդունված իր պարտավորությունների նկատմամբ»,- ընդգծեց Միրզոյանը։ «Ուզում եմ նաեւ նշել, որ, ինչպես գիտեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ են ընթանում տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Մենք առաջարկներ ենք արել եւ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ Հավատում ենք, որ կկարողանանք շոշափելի արդյունքների հասնել ինչպես տնտեսական ուղիների ապաշրջափակման, այնպես էլ ավելի լայն իմաստով համապարփակ խաղաղության հաստատման հարցում՝ միջազգային գործընկերների համապատասխան դիրքորոշման եւ, հավանաբար, Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման դեպքում»,- նշեց ՀՀ արտգործնախարարը։
    15:14
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նուբարաշենում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի, Նուբարաշեն 11 փողոցի թիվ 14 բազմաբնակարան շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը:
    15:06
    01.04.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանում Facebook-ն ու Instagram-ը տեսանելի ապագայում չեն վերագործարկվի
    Ռուսաստանում Facebook-ն ու Instagram-ը տեսանելի ապագայում չեն վերագործարկվի: Վստահեցրել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը։
    15:04
    01.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինական 2 ուղղաթիռ հարվածներ է հասցրել ռուսական քաղաքի նավթի պահեստներին
    Ուկրաինական երկու ուղղաթիռ մտել է Ռուսաստանի տարածք ու հարվածներ հասցրել Բելգորոդ քաղաքի նավթի պահեստներին: Շրջանի գուբերնատոր Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ուղղաթիռները ցածր բարձությամբ են թռել ու կարողացել խախտել Ռուսաստանի օդային տարածքը:
    15:03
    01.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Վատիկանը ռուսական գազի համար սկսել է ռուբլով վճարել
    Վատիկանը ռուսական գազի համար սկսել է ռուբլով վճարել: Դաշնության Կենտրոնական բանկից Վատիկանը 10 միլիոն եվրոյին համարժեք ռուբլի է գնել։ Այսօրվանից ուժի մեջ է մտնում Պուտինի ստորագրած հրամանագիրը, համաձայն որի՝ ոչ բարեկամ երկրները ռուսական գազ կարող են գնել միայն ռուսական ռուբլով:
    15:02
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դուք հայկական բալետի երախտավորներից եք. Վարչապետը շնորհավորել է Ռուդոլֆ Խառատյանի 75-ամյակի կապակցությամբ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի 75-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ պարոն Խառատյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ: Դուք հայկական բալետի երախտավորներից եք, ում ստեղծագործական գործունեությունն ու բալետային արվեստի հայկական ավանդույթների զարգացման գործում անուրանալի ներդրումը բարձր գնահատանքի են արժանի: Ձեր ստեղծագործական վերելքը կապված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարեգրության ոսկե ժամանակաշրջանի հետ, իսկ Պ. Չայկովսկու, Ս. Պրոկոֆևի, Ա. Խաչատրյանի, Է. Հովհաննիսյանի բալետային ստեղծագործություններում կերտած անմոռանալի դերակատարումները բալետի հայկական դպրոցի և ընդհանրապես բալետի կատարողական արվեստի բացառիկ դրսևորումներից են: Ուրախ եմ, որ հաջողությամբ շարունակում եք Ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել բալետի արտիստների նոր սերնդին: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ հետագա գործունեության մեջ»,-ասված է ուղերձում:
    12:22
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարարի այցը Երևան
    Մեկնարկեց ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
    12:15
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանն այս պահին չունի իրական վարչապետ. Կարեն Վրթանեսյան
    Այս հարցը շատ եք լսել. «Իսկ ո՞վ է լինելու Փաշինյանի փոխարեն»։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե ճիշտ հարց է։ Բայց մի շատ կարևոր նրբություն կա, որը հարցի այսպիսի ձևակերպմամբ չի զգացվում։ Փորձեք լրացնել հարցը և խնդիրը միանգամից պարզ կդառնա. • «Իսկ ո՞վ է լինելու Փաշինյանի փոխարեն ՀՀ վարչապետի պաշտոնում»։ թե՞. • «Իսկ ո՞վ է լինելու Փաշինյանի փոխարեն օկուպացիոն վարչակարգի ղեկավարի պաշտոնում»։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ չէ։ Նա ՀՀ վարչապետի կաբինետում նստած, ՀՀ վարչապետի աշխատավարձ ստացող, ՀՀ վարչապետի կոշիկներով... հակահայաստանյան օկուպացիոն վարչակարգի ղեկավար է։ Իլհամ Ալիևի և Էրդողանի փաստաբանն է ու կամակատարը։ Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս պահին չունի իրական վարչապետ՝ պաշտոնյա, որը կատարի հայկական պետության ղեկավարի պարտականությունները։ Հին ժամանակների իներցիայով մենք շարունակում ենք հավատալ կաբինետների դռներին գրածին, բայց այդ կաբինետներում վաղուց արդեն ՀՀ պաշտոնյաներ չեն, այլ թշնամական օկուպացիոն վարչակարգի ծառայողներ են։
    12:04
    01.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 01.04.22
    11:59
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրազդան-Երևան տրանսպորտը 50%-ով թանկացել է
    Հրազդանցիներն ահազանգում են, որ Երևան-Հրազդան տրանսպորտն այսօրվանից 50 տոկոսով թանկացել է: Տաքսու վարորդներն 500 դրամ ուղեվարձը սահմանել են 750: Պատճառաբանում են՝ ամեն ինչ թանկացել է, դիզվառելիքի գինը կրկնակի բարձրացել է, իրենց օգուտը որն է: «2018թ-ի իշխանափոխությունից հետո, Հրազդան-Երևան միջքաղաքային միկրոավտոբուսները անհասկանալի պատճառներով հանվեցին, մեկ ուղևորի վարձը 400 դրամ էր, ժողովուրդը մնաց տաքսիների հույսին, օրական ինչքան ուսանող, աշխատող է Երևան մեկնում, հիմա պատկերացնում եք՝ սա ինչ հարված է մեր գրպանին»,-ասում է Երևան մեկնող կինը: Հրազդանի քաղաքաետի ընտրություններին թեկնածությունն առաջադրած Լևոն Ստեփանյանը, ով նաև «Հրազդան ԱՆՎՃԱՐ» տրանսպորտ խմբի հիմնադիրն է, նկատում է․ «Բնականաբար, հասկանում ենք, որ գլոբալ թանկացման պայմաններում, հնարավոր ա նաև տրանսպորտի թանկացում լինի, բայց միանգամից 50%, էդ արդեն աբսուրդ ա: Չգիտեմ՝ ով է էդ որոշումը կայացրել, բայց հեչ լավ որոշում չի, հրազդանցին «անտեր» չի, որ ով ոնց ուզի, էս մարդկանց վրա փող աշխատի: Մոտ 4 տարի առաջ խումբ ենք ստեղծել՝ Հրազդան ԱՆՎՃԱՐ տրանսպորտ, որը ժամանակին շատ ակտիվ էր, հիմա մի փոքր պասիվացել է, բայց էսօրվանից կրկին ակտիվանալու է, ընդհուպ մինչև մարդիկ սկսեն տրանսպորտից ընդհանրապես չօգտվել»: Ըստ տեղեկությունների, քաղաքային իշխանությունը մոտ մեկ ամսից հարցը կարգավորելու է, եւ կրկին գործելու է 500 դրամ սակագինը։  «Հայաստանի երեք մարզերում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել ու անցկացրել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։ Կոտայքի մարզում մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն, որն արդեն իսկ ներկրել է 80 միկրոավտոբուս։ Առաջիկայում ընկերությունը կներկրի ևս 70 ավտոբուս և մայիս ամսվա վերջից արդեն 150 միկրոավտբուսով կսպասարկի մեր մարզի համայնքները։ Մեր քաղաքացիներին տեղեկացնենք, որ Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի ներդրման արդյունքում տրանսպորտային երթուղին սպասարկելու է մեկ օպերատոր՝ բացառապես նոր տրանսպորտային միջոցներով և ժամանակակից մոտեցմամբ։ Հաղթող ընկերության հետ առաջիկայում համագործակցելով՝ պարբերաբար ձեզ կտեղեկացնենք և գրաֆիկին և մյուս մանրամասներին»,-ասված է Կոտայքի մարզպետարանի հայտարարությունում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/0758f1ae0f503cb5e592e3e02ca06c7b © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    11:49
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանի բանկերում դոլարի գինն ընկել է, ռուբլունը՝ բարձրացել
    Rate.am կայքը ներկայացրել է տվյալներ՝ տարադրամի փոխարժեքի վերաբերյալ։ Հայաստանյան բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 476 դրամ է, վաճառքինը՝ 486 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 489 դրամ է։ Ռուբլու առքի նվազագույն գինը 4.72 դրամ է, վաճառքինը՝ 6։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 6.82 դրամ է։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 522 դրամով, վաճառվում՝ 538 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 548 դրամ է։
    11:42
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խաչատուր Սուքիասյանի եղբայրը չի կալանավորվի
    Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, 55 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել է։ Այս մասին «Oragir.news»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը՝ նշելով. «Անփոփոխ է թողնվել առաջին ատյանի դատարանի որոշումը»։ Հարցին ի պատասխան, թե դատախազությունը բողոքարկե՞լ է Վերաքննիչի այդ որոշումը, ասել է, որ տեղեկություն չունի, ինքը նման ծանուցում չի ստացել։ Ինչ վերաբերում է քրեական գործի քննությանը, Միքայելյանն ասել է, որ նախաքննություն է ընթանում։ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Կարապետյանի և նրա ընկերոջ հետ: Նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Ռոբերտ Սուքիասյանը նախ՝ գլխով, ապա՝ բռունցքով հարվածել է Ն. Կարապետյանի դեմքին, որից հետո օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9×17 տրամաչափի մարտական ատրճանակով 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ: Այնուհետև, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք, և հեռացել:
    11:35
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինացի ազգայնականները ավելի քան 4,5 միլիոն խաղաղ բնակչի պատանդ են պահում.ՌԴ ՊՆ
    Ուկրաինացի ազգայնականները ավելի քան 4,5 միլիոն խաղաղ բնակչի պատանդ են պահում, այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, գրում է РИА Новости-ն: «Ազգայնականները շարունակում են ավելի քան 4,5 միլիոն խաղաղ բնակիչների պահել Կիևում, Խարկովում, Չեռնիգովում, Սումիում և ավելի քան երկու տասնյակ այլ խոշոր բնակավայրերում՝ որպես «կենդանի վահան», բացի սա՝ 6472 օտարերկրացիներ են որպես պատանդ պահվում՝ շուրջ 18 նահանգներից»,- ասել է ռուս գեներալը:
    11:28
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վարազդատ Հարոյանը վիրահատվել է
    Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը բարեհաջող վիրահատության է ենթարկվել Կադիսում: Ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: «Առողջություն ենք մաղթում Վատոյին», - ասված է ՀՖՖ հաղորդագրությունում։ Հիշեցնենք՝ Վարազդատ Հարոյանը վնասվածք էր ստացել Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում։ Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:
    11:20
    01.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ. «Իրավունք»
    «Իրավունք» թերթը գրում է. «ԱԺառողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում` «ՀՀ-ում դեղերի շուկայում առկա խնդիրները» թեմայով: Ոլորտի ներկայացուցիչները մասնավորապես մտահոգություն հայտնեցին «Դեղերի մասին» օրենքում դեղորայքի զուգահեռ ներմուծմանը վերաբերող դրույթի վերաբերյալ: Պարզվում է` զուգահեռ ներմուծումը սահմանվել է դեղերի գնիջեցման նպատակով, որը գործնականում չի կիրառվում: Ավելին` զուգահեռ ներմուծման անվան տակ շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ` հաճախ նաեւ սպառնալով ազգային անվտանգությանը: Թե ինչով է սա պայմանավորված` ոլորտի ներկայացուցիչները կարծիք հայտնեցին, որ զուգահեռ ներկրողները հետապնդում են գերշահույթ ստանալու նպատակ: Ինչ վերաբերում է չգրանցված դեղերի ներմուծման արգելքին, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, քննարկման մասնակիցները հորդորեցին որեւէ պարագայում արգելքը չվերացնել, որպեսզի ՀՀ մաքսանենգ ճանապարհով դեղորայք չմտնի, քանի որ նմանօրինակ դեղերի նկատմամբ վերահսկողություն չկա, եւ պատասխանատվություն չեն կրում դեղերի որակի, ժամկետների, կեղծ լինելու համար»:
    11:14
    01.04.22
    Ավելին