Լրահոս
Իրավական
20:50
31.03.22
271

«Հակասահմանադրական հոդվածով գործ չի կարող շարունակվել». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Img default alt hy

Եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, դա չի ենթադրում, որ դատարանը կբեկանի հակասահմանադրական ճանաչված հոդվածը։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Դեռևս մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչվել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։

ՍԴ որոշումից հետո առաջին ատյանը արդարացրել էր երկրորդ նախագահին և մյուսներին՝ սահմանադրական կարգի տապալման դրվագով։ Այնուհետև Վերաքննիչ դատարանը նույնպես անփոփոխ էր թողել Սահմանադրական դատարանի կողմից կայացված այդ որոշումը, որից հետո ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել, ինչը վարույթ է ընդունվել։

«Իրավական տեսանկյունից ես որևէ այլ որոշում չեմ տեսնում։ Վերաքննիչ դատարանի հարցադրումները նիստի արձանագրումները կան, ձայնագրություններ կան, որևէ այլ իրավական որոշման տարբերակ ես չեմ տեսնում։

Թե ինչո՞ւ է վարույթ ընդունել, կդժվարանամ ասել, չի բացառվում, որ վարույթ է ընդունվել, որ ասի՝ այսպիսի բան էլ մի արեք, հակասահմանադրական հոդված է, այն վերջնական փակ է։

Եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, ապա չի ենթադրվում է, որ կբեկանի, գուցե հարց է տեսել, որը պետք է վերահաստատի։ Ես կարծում եմ՝ հակասահմանադրական հոդվածով գործ չի կարող շարունակվել»,- ասել է Արամ Օրբելյանը։