Լրահոս
2022-04-02
-
ՀասարակականԻսկ երկիրը պարզապես ձեռքից գնում է. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի սադրանքները ոչ միայն չեն նվազելու, այլև շատ հնարավոր է, որ ավելի ինտենսիվ բնույթ ստանան։ Սակայն զարմանալի է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են քանդել այն, ինչ մնացել է անվտանգության համակարգից, իսկ հետո զարմանում են, որ Ադրբեջանը ագրեսիվ ու լկտի պահվածք է դրսևորում։ Օրինակ՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի արդեն ձեռնամուխ լիներ զինված ուժերը բարեփոխելու ու ավելի հզոր անվտանգային համակարգ ստեղծելու ուղղությամբ գործուն քայլերին, բայց դրա փոխարեն շարքից հանում են պատերազմից հետո մնացած անվտանգային վերջին ատամնանիվները։ Երեքուկես տարի շարունակ այս իշխանությունները հնարավոր ու անհնար մեթոդներով հարվածել են բանակին, զինվորականներին, ու հիմա էլ շարունակում են այդ գործընթացը: Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ հակառակորդի զորքերը ՀՀ տարածքի ներսում են, սահմաններին պարբերականորեն լարվածություն ենք ունենում, և ցանկացած պահի բացառված չեն ռազմական լայնամասշտաբ գործողությունները, սակայն տևական ժամանակ է, ինչ ԶՈւ ԳՇ պետ չունենք, որը զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձն է, և որը պետք է կոորդինացնի այդ ոլորտում գործողությունները։ Իշխանության ներկայացուցիչներն ուղղակի հայտարարում են, թե՝ ԳՇ պետ չկա, դրա փոխարեն պաշտոնակատար կա, հերիք է։ Դե, ինչպես ասում են, այս «թիմին» այլևս որևէ բան բացատրելը և հուսալը, որ նրանք կհասկանան, արդեն անիմաստ է դառնում: Նրանց ինչի՞ն է պետք հասկանալը, թե ինչ է ամբողջական պատասխանատվությունը, ամբողջական համակարգումը և այլն: Այ, այսպես էլ ողջ երկիրը պատել են ժ/պ-ներով՝ ՏԻՄ-երից մինչև բանակ: Առանց այդ էլ Փաշինյանը զինված ուժերի գլխին ինչ փորձարկում ասես արեց՝ հաճախակի փոխելով ԳՇ պետերին, սթրեսի ենթարկելով բանակային համակարգը և թիրախավորելով զինվորականներին։ Իսկ հիմա ընդհանրապես ժ/պ-ության ճանապարհով է թուլացնում բանակը: Խնդիրը կոնկրետ անձը չէ, այլ այն հանգամանքը, որ եթե որևէ մեկին իրոք վստահում եք, եթե այդ մեկը պետք է լիարժեք պատասխանատու լինի, ինչո՞ւ եք թողել ժ/պ-ի կարգավիճակում: Հասկանալի է, չէ՞, որ թեկուզ հոգեբանորեն այդ մարդը, միևնույնն է, ԳՇ-ում և, ընդհանրապես, բանակում ընկալվում է որպես ժամանակավոր: Գումարած, որ ԳՇ-ում թափուր են նաև մի շարք առանցքային պաշտոններ: Փաշինյանն այլևս որևէ մեկին չի՞ վստահում, թե՞ համապատասխան կադրեր չեն մնացել, այնքան շատ է կադրային կոտորած արվել: Թե՞ այլ՝ ավելի խորքային պատճառներ կան: Հնարավոր է՝ բոլորը միասին: Այս ամենին զուգահեռ, Արցախում առկա իրավիճակը ցույց է տալիս, թե ինչքան վտանգավոր ու ավելորդ է զորքերի՝ երկկողմանի հետքաշման գաղափարը։ Կարծես թե դրանով հիմք է ստեղծվում, որ հակառակորդը կրկին առաջխաղացում ունենա, քանի որ երբ հայկական կողմը հետ է քաշում իր զորքերը, ադրբեջանական զինված ուժերը պարզապես առաջ են շարժվում, ապա հրաժարվում են հեռանալ։ Հիշում ենք, որ Փաշինյանն առաջարկում էր ու հիմա էլ է առաջարկում, որ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու համար պետք է սահմաններից զորքերի հայելային հետքաշում կատարել։ Հանրությունը թող չզարմանա, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում կարող ենք ունենալ այնպիսի պատկեր, երբ որ այդ հայելային հետքաշման արդյունքում հակառակորդն էլ ավելի խորանա ՀՀ տարածքում։ Մյուս կարևոր իրողությունն այն է, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ մեզ տեխնոլոգիական բանակ է պետք, քանի որ ներկայումս պատերազմի կամ ռազմական գործողությունների ելքն առաջին հերթին որոշում են գերժամանակակից և գերճշգրիտ սպառազինությունները, որոնք կիրառվում են կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով։ Պատահական չէ, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շարունակում է նորագույն սպառազինություններ ձեռք բերել ու դրա հետ մեկտեղ նոր զորամասեր է բացում՝ այդ թվում ձևավորելով «Կոմանդո» զորքերը։ Իսկ մեր իշխանություններն ի՞նչ են ձեռնարկել այս ընթացքում, քանի՞ նոր զորամաս են բացել կամ գերժամանակակից սպառազինությունների ի՞նչ ձեռքբերումներ են ունեցել։ Պատասխանը պարզ է՝ ոչինչ չի արվել։ Հաջորդ հարցը՝ արդյո՞ք ՀՀ ղեկավարությունն ուսումնասիրել կամ վերլուծել է, թե ինչո՞ւ պարտվեցինք Արցախյան 44-օրյա պատերազմում, կամ ինչպիսի՞ միջոցներով կարելի է պայքարել թշնամու ռազմավարության և մարտավարության դեմ։ Առաջինը, կարծում ենք, միանշանակ ոչ, քանզի իրենց ձեռնտու չէ: Այս տրամաբանությամբ ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովը, որն արդեն կրում է «Նիկոլ Փաշինյանի անվան հանձնաժողով» անունը, պարզապես շոու է, ու իրականության բացահայտման առումով ոչինչ չի տալու: Իրականությունը կբացահայտվի միայն այն բանից հետո, երբ այս իշխանությունը հեռանա: Ինչ վերաբերում է հարցադրման երկրորդ մասին, ապա մենք դեռ այնքան լավատես ենք, որ այսքանից հետո դեռ հույս ունենք, որ նման վերլուծություններ արվում են: Կրկնենք՝ Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է նոր էսկալացիայի, քանի որ նրա զինվորականները Թուրքիայում համապատասխան մասնագետների համակարգմամբ մարզվում են, որպեսզի արագ առաջխաղացում ունենան՝ այդ թվում և լեռնային պայմաններում։ Իսկ մեզ մոտ իշխանություններն ամեն ինչով զբաղված են, բացի բուն գործից։ Ինչքան ոչ պրոֆեսիոնալ կադրեր կան, որոնք սոցցանցերում ժամանակ անցկացնելուց բացի ոչինչ չգիտեն, Փաշինյանը լցրել է պետական համակարգ՝ այդ թվում և անվտանգության ոլորտ։ Զուգահեռ Նիկոլը զբաղված է միայն ներքին հարցերով. ամեն ինչ անում է ՏԻՄ-երը վերջնական զավթելու համար և իրավապահների ձեռքերով քրեական հետապնդումների է ենթարկում իր անձի համար անցանկալի անձանց: Իսկ երկիրը պարզապես ձեռքից գնում է...Ավելին10:3402.04.22 -
ՄիջազգայինԱԽ քարտուղարը Լիտվայում ներկայացրել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի գործողություններըԼիտվա աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի Հանրապետության Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Վայդոտաս Ուրբելիսի և Ներքին գործերի փոխնախարար Կեստուտիս Լանչինսկասի հետ: Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի ռազմաքաղաքական սրված իրադրության վերաբերյալ: Այս համատեքստում ԱԽ քարուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող գործողությունները և դրանցից բխող հնարավոր սպառնալիքները: Քարտուղարը նաև ներկայացրել է անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմի առաջարկները: Ա. Գրիգորյանը հիշեցրել է, որ Երևանը Հայաստանում գտնվող օտարերկրյա ռազմական կցորդներին հրավիրել է ստուգելու Հայաստանի ռազմական ինքնաթիռների տեղում լինելու փաստը: Լիտվայի պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Ուրբելիսին իր հերթին ներկայացրել է Լիտվայի կիբերանվտանգության համակարգը: Ներքին գործերի փոխնախարար Լանչինսկասի հետ հանդիպմանը զրուցակիցները քննարկել ու արձանագրել են միջազգային աճող միգրացիայից բխող մարտահրավերների առկայությունը և դրա վերահսկման նպատակով հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը: Քարտուղարը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխողումների ընթացքը և շնորհակալություն հայտնել պարոն Լանչինսկասին դրա հայեցակարգի մշակման մեջ նրա անձնական ներդրման համար: Այս համատեքստում կողմերը կարևորել են ՀՀ ոստիկանության և ԼՀ Ներքին գործերի նախարարության միջև զարգացող համագործակցությունը: Լիտվական կողմը նաև հայտնել է իր պատրաստակամության մասին՝ կիսվելու հայկական կողմի հետ սահմանների կառավարման ոլորտում իր հարուստ փորձով:Ավելին10:3002.04.22 -
ԱրցախՄիջազգային հանրությունից ակնկալում ենք հստակ քաղաքական քայլեր, որոնք երաշխավորում են Արցախի ժողովրդի կողմից իր հավաքական իրավունքների և մարդու ազատությունների իրացումը. Արցախի ԱԳՆԱրցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ագրեսիայի 6-րդ տարելիցի կապակցությամբ։ «6 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, նենգաբար հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։ 4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը, Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, Արցախի սահմանամերձ բնակավայրերի թիրախավորումը շարունակվեց մինչև ապրիլի վերջ։ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է բազմաթիվ պատերազմական հանցագործություններով․ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են խոշտանգումներ, կանխամտածված սպանություններ և մարմինների անարգումներ ինչպես Արցախի Հանրապետության զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական բնակչության նկատմամբ։ 2016 թ․ ապրիլյան ագրեսիան «փորձաքար» դարձավ, այդ թվում նաև՝ ստուգելու միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային պարտավորությունների խախտման կապակցությամբ։ Այն փաստը, որ վերոհիշյալ ապօրինի գործողությունները Բաքվի համար որևէ լուրջ քաղաքական և իրավական հետևանքներ չունեցան, էլ ավելի ամրապնդեց Ադրբեջանի իշխանությունների վստահությունն առ այն, որ ամեն ինչ թույլատրելի է, և ուժը գերիշխում է միջազգային իրավունքի նկատմամբ։ Ինչպես 2016 թ․ ապրիլյան պատերազմը, այնպես էլ 2020 թ․ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիան, չնայած տեղային բնույթին, իսկական փորձություն դարձան միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի համար։ Ագրեսիվ պատերազմների սանձազերծման անպատժելիությունը հանգեցրեց միջազգային իրավունքի այնպիսի հիմնարար սկզբունքների սասանման, ինչպիսիք են ուժի չկիրառումը, վեճերի խաղաղ կարգավորումը, միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը և այլն։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններից, շարունակում են խախտել իրենց պարտավորությունները և չեն դադարեցնում ագրեսիվ գործողությունները, մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք հստակ քաղաքական քայլեր, որոնք երաշխավորում են Արցախի ժողովրդի կողմից իր հավաքական իրավունքների և մարդու ազատությունների իրացումը՝ առանց որևէ սահմանափակումների» , - նշված է հայտարարության մեջ։Ավելին10:2702.04.22 -
ՀասարակականԱվտովթար Երևանում․ կան վիրավորներԱպրիլի 2-ին, ժամը 01։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes Benz ML» (վարորդ՝ Ժ. Բ.) և «Mercedes Benz» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 2000 թ․) մակնիշի ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ժ․ Բ.-ին ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, այնուհետև՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, վարորդ Հ․ Հ.-ն ևս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։Ավելին10:2202.04.22 -
ՀասարակականԱպրիլի 1-ից թանկացել է նաև սեղմված բնական գազի գինը․ «Ժողովուրդ»Սեղմված բնական գազի գինն երեկվանից թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրն ավելի քան 20-30 դրամով թանկացել է: Երեկվա դրությամբ հայաստանյան որոշ գազալցակայաններում սեղմված բնական գազի մեկ լիտրը վաճառվել է 350-360 դրամով: Օրեր առաջ այն արժեցել է 320-330 դրամ: Չի բացառվում, որ սրա հետևանքով թանկանան նաև ուղևորափոխադրման սակագները: Ավելին, տաքսիների (այսօր տաքսիների մեծ մասը սեղմված բնական գազով է շահագործվում) վարորդների մի հատված, առիթից օգտվելով, թանկացրել են ուղևորափոխադրման վարձը: Տեղեկացնենք, որ ապրիլի 1-ից գազի սակագինը սովորական սպառողների համար բարձրացել է 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ: Բացի այս, ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը ապրիլի 1-ից կթանկանա 3,9, իսկ ջերմոցային տնտեսությունների համար՝ 4,5 տոկոսով»։Ավելին10:1602.04.22
2022-04-01
-
ՀայաստանՆերքին Կարմիրաղբյուրի դպրոցի ճակատին մնացել է արկի հետքը, որ ճառագայթների նման տարածվում է բոլոր կողմերով․ ԱնդրեասյանԵրեկ և այսօր չափորոշիչների փորձարկմանն էինք հետևում Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների դպրոցներում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Շատ բան տեսանք՝ թե դրական իմաստով, թե խնդիրների, որոնց մասին առանձին կգրեմ։ Հիմա մի դպրոցից կուզեմ պատմել, որի մասին շատ էի լսել, բայց առաջին անգամ էի լինում։ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցն է։ Սա այն դպրոցն է, որի մասին մի անգամ պատմել էի, որ ավագ տարիքի ուսուցիչները ազատվել են աշխատանքից՝ երիտասարդներին հնարավորություն ընձեռելով, որ մնան գյուղում և աշխատեն։ Դպրոցը բարեկարգ է, ինչի համար, բառիս բուն իմաստով նաև իրենց ձեռքերով են աշխատել։ Բահերով դպրոցի առջևի հատվածն են մաքրել-կարգի բերել, որ հնարավոր լինի ասֆալտապատել։ Հիմա դույլերն ու բահերը իրենց պատվավոր տեղն ունեն դպրոցի միջանցքում՝իբրև թանգարանային նմուշ։ Պետքական գույքն էլ տարբեր եղանակներով են ապահովել. թե տարբեր ծրագրերին մասնակցությամբ, թե, օրինակ, աղբի վերամշակմամբ, հայկական քարկտիկ խաղը արտադրելով։ Նկարչության դասերը եղանակը տաքանալուն պես, բակում են անում, հրաշք բնության մեջ։ Ու այսօր առաջինը, ինչ տեսանք, բակում մոլբերտների առջև նկարող երեխաներին էին՝ նոր բացվող գարնան թարմ կանաչի մեջ։ Ֆիզկուլտուրայի ժամին չորրորդ դասարանցիները ոգևորված խաղեր են խաղում, բոլորը նույն կարմիր շապիկներով, որից նաև ուսուցիչները ունեն։ Բոլոր ուսուցիչները մարզական որևէ խմբակում են ընդգրկված։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչն է պարտադրել. առողջ ապրելակերպը պետք է սկսեն իրենցից։ Դասերը վառվռուն էին ու կենդանի, երեխաները՝ հետաքրքրված ու մասնակցող, ուսուցիչները՝ ոգևորված ու հնարամիտ։ Ասում են, օրինակ, ֆիզիկայով երեխաներն այնքան են հետաքրքրվում, որ երեկոյան ուշ նոր տուն են գնում՝ ուսուցչի հետ քննարկելուց, խնդիրներ լուծելուց, փորձեր անելուց չհոգնելով։ Դասարաններից մեկում տեսնում ենք տնօրենի թողած նոթատետրը. դասալսման էր, մյուս դասարանում էլ փոխտնօրենին ենք տեսնում՝ էլի նշումներով, էլի դասալսման։ Ոչ մի անկյուն բաց չեն թողել, միջանցքներն էլ ուսումնական տարածք են, որտեղ ընդմիջումներին պարում են միասին, քննարկում, իսկ գյուղի նվիրած հնաոճ իրերի ֆոնին նաև գյուղական թանգարան-թեյարան բացում։ – Անցեք, երեխեք ջան, – մեղմ ասում է տնօրենը՝ արվեստի ժամին գրաֆիտի ուսումնասիրող ու խմբային աշխատանքից հետո դպրոցի միջանցքում արված գրաֆիտին իրենց ուսուցչի հետ ուսումնասիրելու գնացող տասներորդցիների խմբին։ Դպրոցը բարեկարգել են, բայց չեն երեսպատել։ Շենքի ճակատին մնացել է արկի հետքը, որ ճառագայթների նման տարածվում է բոլոր կողմերով։ Մեր արևն է՝ ասում են ամեն ինչը կենարար լույսի վերածելու մի հաստատակամությամբ, որ տեսնում ես ամեն միլիմետրի վրա, ամեն խոսքի մեջ։ Մեզ ցույց են տալիս նախագծային աշխատանքները, հետո հյուրասիրում թարմ թխված խաչապուրի ու գաթա, որի բուրմունքը գալիս է դպրոցական ճաշարանից։ Ամեն ինչ հնարավոր է՝ ասում են վերջում ու սա էն քիչ տեղերից մեկն է, որտեղ այդ բառերը ասում եմ ոչ թե ես, այլ ինձ են ասում»,-նշում է նա։Ավելին22:1501.04.22 -
ՀասարակականԱմեն ինչ՝ բանակի համար. Երևանում ռազմարդյունաբերական ցուցահանդես էԴևեր ու արալեզներ են հայկական տեխնոարտադրանքի նոր նմուշները: Սրանք հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերի անուններն են: Արմհայթեքի՝ այս տարվա ցուցահանդեսը ռազմական ուղղվածության է: Հայկական ու արտասահմանյան ռազմաարդյունաբերական ընկերությունները ցուցադրել են ամենաարդիական սպառազինությունները:Ավելին22:0601.04.22 -
Հասարակական18-ամյա վարորդը ГАЗ 53-ով վրաերթի է ենթարկել իր եղբոր 4 տարեկան որդուն. երեխան մահացել էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18;00-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակից առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների ներկայությամբ մահացել է: Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբոր որդին էր:Ավելին21:5801.04.22 -
ՀայաստանԵրևանում բարձրաստիճան ոստիկանը հրկիզել է նախկին մտերմուհու ավտոմեքենանԱյսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ մոտ 20 րոպե առաջ իր նախկին ծանոթը անհիմն հարվածել է իրեն, պատճառելով մարմնական վնասվածք: Ոստիկանները պարզել են, որ ահազանգողը եղել է 36-ամյա Հերիքնազ Գ.-ն, իսկ նրան հարվածել ու վնասվածք է պատճատել Երևանի բնակիչ, 43-ամյա Արման Հ.-ն: ՎԵրջինս ոստիկանության բարձրաստիճան սպա է, ով մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի տեղակալի պաշտոնից, իսկ սա նրա կողմից առաջին նման դեպքը չէ: Այս տարվա մարտի 5-ին Հերիքնազ Գ.-ն ահազանգել էր ոստիկանություն, որ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենան հրկիզել են: Հերիքնազ Գ.-ն ոստիկաններին հայտնել էր, որ ավտոմեքենան հրկիզել է Արման Հ.-ն և նա հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:Ավելին21:5001.04.22 -
ՄիջազգայինՈւկրաինական ավիահարվածներ՝ ռուսական քաղաքին. հրդեհ՝ Բելգորոդի նավթի պահեստումՌուս-ուկրաինական սահմանին մոտ գտվող ռուսական Բելգորոդում՝ մեկ շաբաթում երկրորդ խոշոր հրդեհն է բռնկվել: Ուկրաինական երկու ուղղաթիռ մտել է Ռուսաստանի տարածք ու հարվածներ հասցրել քաղաքի նավթի պահեստներին: Պատերազմի առաջին օրերից ռմբակոծվող ուկրաինական Խարկովից ընդամենը 60 կմ է հեռու Բելգորոդը:Ավելին21:4801.04.22 -
ՀասարակականՀայտնի է՝ ինչ են խոսել Փաշինյանն ու ՊուտինըՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և շարունակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շարունակվել է Լեռնային Ղարաբաղում կայունության պահպանման շուրջ մտքերի փոխանակումը։ Հաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններն անշեղորեն պահպանելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։Ավելին21:3201.04.22 -
Հասարակական«Եթե չեք ուզում կռիվ, տարածք ենք տալիս». ժողովուրդն արձագանքում է Փաշինյանի հայտարարությանը«Ադրբեջանը փորձում է Արցախի ու Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել», և «Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին»: Մի քանի րոպե ընդմիջումով այս հայտարարություններն արած վարչապետի տրամաբանությունը չեն հասկանում Հայաստանի շատ քաղաքացիներ:Ավելին21:3001.04.22 -
ԱրցախԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել, նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվական ամփոփագրում։ «Ապահովված է Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի չորս շարասյուների ուղեկցումը, երկուսը՝ Հյուսիսային, երկուսը՝ հարավային ուղղություններով: Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում: ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրությունում։Ավելին21:2701.04.22 -
Քաղաքական«Պատերազմին 5 է պակաս», ՔՊ-ն քննարկում է ՏԻՄ-ի մասին օրենքը. ընդդիմությունը հանրահավաք է հրավիրումՓաշինյան-Ալիև հանդիպումից մեկ օր առաջ ապրիլի 5-ին, ժամը 18-ին, խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոչ են անում մարդկանց դուրս գալ փողոց՝ «Հանուն Արցախի ու Հայաստանի»:Ավելին21:1601.04.22 -
ԱրցախՄարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահին Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում հայրենազրկելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դրսևորումները, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ անօրինական դատավարությունները և միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ խախտումները։ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախում առկա հումանիտար իրավիճակին և Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներին՝ մատնանշելով վերջին օրերին գազամատակարարման դիտավորյալ խափանման և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով առաջացած խնդիրները։ Պաշտպանն ափսոսանք է հայտնել մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների արձանագրվող խախտումների նկատմամբ ԵԱՀԿ-ի հստակ և հասցեական արձագանքի բացակայության առթիվ՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես միջնորդ, այլև որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավոր։ Գեղամ Ստեփանյանը նշել է, որ վերջին զարգացումները վկայում են, որ Արցախում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ և համապարփակ կարգավորում և Արցախի կարգավիճակի հարցի որոշում՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության և ինքնորոշման իրավունքի վրա։Ավելին20:5301.04.22 -
ՔաղաքականԱյս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում․ հայտարարությունԾանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։ Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։ Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։ Այս ընթացքը պետք է կասեցնել։ Արցախի կողքին կանգնելով՝ պարտավոր ենք փրկել մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր ապագան։ Մեզ բերել են մի սահմանի, որից այն կողմ ազգային անդառնալի նվաստացումն է եւ ինքնիշխանության կորուստը։ Հարգելի’ հայրենակիցներ, Ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին բոլորս միասին, անկախ մեր քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից հավաքվենք «Ազատության» հրապարակում։ Դիմում ենք բոլորին, կուսակցություններին եւ անհատներին, մտավորականությանը եւ հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը եւ Սփուռքին: Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։ Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի։ Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ եւ մեր երեխաներին։ Ապրիլի 5, 18.30, «Ազատության» հրապարակ։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունԱվելին20:4701.04.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Արցախում իրավիճակը՝ հեռախոսով | 01.04.2022Ավելին20:3001.04.22 -
ՀայաստանԱնդրանիկ Փիլոյանն ազատվել է պաշտոնիցՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Փիլոյանին ԱԻ նախարարի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Անդրանիկ Փիլոյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:Ավելին20:1801.04.22 -
ԱրցախԱդրբեջանի հարձակումներից պաշտպանվելու համար Արցախը պատրաստվում է «արմատական, վճռական քայլերի»Արցախում, կարծես, ուզում են անցնել ինքնապաշտպանության: Համենայն դեպս, Արայիկ Հարությունյանն այսօր վճռական քայլերի դիմելու պատրաստակամության մասին է հայտարարել՝ Անվտանգության խորհրդի նիստում: Նրա խոսքով, Քարագլխի միայն ամենաբարձր կետն է մեր վերահսկողության տակ:Ավելին20:1601.04.22