Լրահոս
Հասարակական
21:58
01.04.22
2 307

18-ամյա վարորդը ГАЗ 53-ով վրաերթի է ենթարկել իր եղբոր 4 տարեկան որդուն. երեխան մահացել է

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 18։00-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած  ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով  իրենց տան բակից  առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին: 

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների ներկայությամբ մահացել է: 

Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբոր որդին էր: