-
Կրթություն և գիտություն
Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով
13:0030.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վանաձորում կրակել է պայմանագրային զինծառայողը. դեպքի հանգամանքները պարզում են
12:3030.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
12:2330.06.26 -
Հասարակական
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը
11:5430.06.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ կրակոցների դեպքից
11:3230.06.26 -
Իրավական
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ
11:0730.06.26 -
Հասարակական
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
10:3230.06.26 -
Հասարակական
Լոռու մարզի գյուղերից մեկից «Սպիտակ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
10:2330.06.26 -
Շոու բիզնես
Jardins d'Armenie ռոյալ բրենդին դարձել է Մոնտե Կառլոյի հեղինակավոր փառատոնի գործընկեր
10:1830.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»
10:0430.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
09:5930.06.26 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»
09:5330.06.26 -
Մամուլի տեսություն
Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
09:5030.06.26 -
Մամուլի տեսություն
Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»
09:4730.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ նախագահի հայտարարագիրը․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում․ «Ժողովուրդ»
09:3630.06.26 -
Հասարակական
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
23:5429.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
23:1629.06.26 -
Աշխարհ
Պուտինը չի պատրաստվում փրկել Ուկրաինան. Կիևն առաջարկում է սահմանափակել պատերազմի տեղանքը
22:1529.06.26 -
Հասարակական
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
22:0029.06.26 -
Հասարակական
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
21:3929.06.26 -
Քաղաքական
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
20:1929.06.26 -
Հասարակական
Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
19:4229.06.26 -
Միջազգային
Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը
19:2729.06.26 -
Հասարակական
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
19:1629.06.26 -
Իրավական
Բարձր դատարանը պարզ հարցեր ունի ԿԸՀ նախագահին. Հովակիմյանի բացատրությունները
17:5329.06.26 -
Իրավական
Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ. 91 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
17:3729.06.26 -
Հասարակական
«Լուռ մարդասպան» է շրջում Եվրոպայում. մահեր, ջերմային սթրես՝ ռեկորդային շոգի պատճառով
17:1129.06.26 -
Հասարակական
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
16:4929.06.26 -
Հասարակական
Առեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկ
16:0229.06.26 -
Կրթություն և գիտություն
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
15:4529.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերը
15:3029.06.26 -
Քաղաքական
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան
14:4129.06.26 -
Մշակույթ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
14:2829.06.26 -
Քաղաքական
7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»
14:0929.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար
13:5429.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ
13:2029.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
13:0429.06.26 -
Քաղաքական
Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
11:1529.06.26 -
Տարածաշրջան
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը
10:3629.06.26 -
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
10:1629.06.26 -
Հասարակական
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
10:0429.06.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին
09:1329.06.26 -
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26
Իսկ երկիրը պարզապես ձեռքից գնում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է․
«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի սադրանքները ոչ միայն չեն նվազելու, այլև շատ հնարավոր է, որ ավելի ինտենսիվ բնույթ ստանան։ Սակայն զարմանալի է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են քանդել այն, ինչ մնացել է անվտանգության համակարգից, իսկ հետո զարմանում են, որ Ադրբեջանը ագրեսիվ ու լկտի պահվածք է դրսևորում։
Օրինակ՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը պիտի արդեն ձեռնամուխ լիներ զինված ուժերը բարեփոխելու ու ավելի հզոր անվտանգային համակարգ ստեղծելու ուղղությամբ գործուն քայլերին, բայց դրա փոխարեն շարքից հանում են պատերազմից հետո մնացած անվտանգային վերջին ատամնանիվները։ Երեքուկես տարի շարունակ այս իշխանությունները հնարավոր ու անհնար մեթոդներով հարվածել են բանակին, զինվորականներին, ու հիմա էլ շարունակում են այդ գործընթացը:
Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ հակառակորդի զորքերը ՀՀ տարածքի ներսում են, սահմաններին պարբերականորեն լարվածություն ենք ունենում, և ցանկացած պահի բացառված չեն ռազմական լայնամասշտաբ գործողությունները, սակայն տևական ժամանակ է, ինչ ԶՈւ ԳՇ պետ չունենք, որը զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձն է, և որը պետք է կոորդինացնի այդ ոլորտում գործողությունները։
Իշխանության ներկայացուցիչներն ուղղակի հայտարարում են, թե՝ ԳՇ պետ չկա, դրա փոխարեն պաշտոնակատար կա, հերիք է։ Դե, ինչպես ասում են, այս «թիմին» այլևս որևէ բան բացատրելը և հուսալը, որ նրանք կհասկանան, արդեն անիմաստ է դառնում: Նրանց ինչի՞ն է պետք հասկանալը, թե ինչ է ամբողջական պատասխանատվությունը, ամբողջական համակարգումը և այլն: Այ, այսպես էլ ողջ երկիրը պատել են ժ/պ-ներով՝ ՏԻՄ-երից մինչև բանակ:
Առանց այդ էլ Փաշինյանը զինված ուժերի գլխին ինչ փորձարկում ասես արեց՝ հաճախակի փոխելով ԳՇ պետերին, սթրեսի ենթարկելով բանակային համակարգը և թիրախավորելով զինվորականներին։ Իսկ հիմա ընդհանրապես ժ/պ-ության ճանապարհով է թուլացնում բանակը:
Խնդիրը կոնկրետ անձը չէ, այլ այն հանգամանքը, որ եթե որևէ մեկին իրոք վստահում եք, եթե այդ մեկը պետք է լիարժեք պատասխանատու լինի, ինչո՞ւ եք թողել ժ/պ-ի կարգավիճակում: Հասկանալի է, չէ՞, որ թեկուզ հոգեբանորեն այդ մարդը, միևնույնն է, ԳՇ-ում և, ընդհանրապես, բանակում ընկալվում է որպես ժամանակավոր:
Գումարած, որ ԳՇ-ում թափուր են նաև մի շարք առանցքային պաշտոններ: Փաշինյանն այլևս որևէ մեկին չի՞ վստահում, թե՞ համապատասխան կադրեր չեն մնացել, այնքան շատ է կադրային կոտորած արվել: Թե՞ այլ՝ ավելի խորքային պատճառներ կան: Հնարավոր է՝ բոլորը միասին:
Այս ամենին զուգահեռ, Արցախում առկա իրավիճակը ցույց է տալիս, թե ինչքան վտանգավոր ու ավելորդ է զորքերի՝ երկկողմանի հետքաշման գաղափարը։ Կարծես թե դրանով հիմք է ստեղծվում, որ հակառակորդը կրկին առաջխաղացում ունենա, քանի որ երբ հայկակա
ն կողմը հետ է քաշում իր զորքերը, ադրբեջանական զինված ուժերը պարզապես առաջ են շարժվում, ապա հրաժարվում են հեռանալ։ Հիշում ենք, որ Փաշինյանն առաջարկում էր ու հիմա էլ է առաջարկում, որ սահմանազատում ու սահմանագծում իրականացնելու համար պետք է սահմաններից զորքերի հայելային հետքաշում կատարել։
Հանրությունը թող չզարմանա, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում կարող ենք ունենալ այնպիսի պատկեր, երբ որ այդ հայելային հետքաշման արդյունքում հակառակորդն էլ ավելի խորանա ՀՀ տարածքում։
Մյուս կարևոր իրողությունն այն է, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ մեզ տեխնոլոգիական բանակ է պետք, քանի որ ներկայումս պատերազմի կամ ռազմական գործողությունների ելքն առաջին հերթին որոշում են գերժամանակակից և գերճշգրիտ սպառազինությունները, որոնք կիրառվում են կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակով։
Պատահական չէ, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շարունակում է նորագույն սպառազինություններ ձեռք բերել ու դրա հետ մեկտեղ նոր զորամասեր է բացում՝ այդ թվում ձևավորելով «Կոմանդո» զորքերը։
Իսկ մեր իշխանություններն ի՞նչ են ձեռնարկել այս ընթացքում, քանի՞ նոր զորամաս են բացել կամ գերժամանակակից սպառազինությունների ի՞նչ ձեռքբերումներ են ունեցել։
Պատասխանը պարզ է՝ ոչինչ չի արվել։ Հաջորդ հարցը՝ արդյո՞ք ՀՀ ղեկավարությունն ուսումնասիրել կամ վերլուծել է, թե ինչո՞ւ պարտվեցինք Արցախյան 44-օրյա պատերազմում, կամ ինչպիսի՞ միջոցներով կարելի է պայքարել թշնամու ռազմավարության և մարտավարության դեմ։ Առաջինը, կարծում ենք, միանշանակ ոչ, քանզի իրենց ձեռնտու չէ:
Այս տրամաբանությամբ ստեղծված խորհրդարանական քննիչ հանձնաժողովը, որն արդեն կրում է «Նիկոլ Փաշինյանի անվան հանձնաժողով» անունը, պարզապես շոու է, ու իրականության բացահայտման առումով ոչինչ չի տալու: Իրականությունը կբացահայտվի միայն այն բանից հետո, երբ այս իշխանությունը հեռանա:
Ինչ վերաբերում է հարցադրման երկրորդ մասին, ապա մենք դեռ այնքան լավատես ենք, որ այսքանից հետո դեռ հույս ունենք, որ նման վերլուծություններ արվում են:
Կրկնենք՝ Ադրբեջանը հետևողականորեն պատրաստվում է նոր էսկալացիայի, քանի որ նրա զինվորականները Թուրքիայում համապատասխան մասնագետների համակարգմամբ մարզվում են, որպեսզի արագ առաջխաղացում ունենան՝ այդ թվում և լեռնային պայմաններում։ Իսկ մեզ մոտ իշխանություններն ամեն ինչով զբաղված են, բացի բուն գործից։
Ինչքան ոչ պրոֆեսիոնալ կադրեր կան, որոնք սոցցանցերում ժամանակ անցկացնելուց բացի ոչինչ չգիտեն, Փաշինյանը լցրել է պետական համակարգ՝ այդ թվում և անվտանգության ոլորտ։
Զուգահեռ Նիկոլը զբաղված է միայն ներքին հարցերով. ամեն ինչ անում է ՏԻՄ-երը վերջնական զավթելու համար և իրավապահների ձեռքերով քրեական հետապնդումների է ենթարկում իր անձի համար անցանկալի անձանց: Իսկ երկիրը պարզապես ձեռքից գնում է...»։
-
12:23
30.06.26
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
Կարդալ ավելին
-
11:54
30.06.26
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը
Կարդալ ավելին
-
11:21
30.06.26
Երևանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոh
Կարդալ ավելին
-
10:56
30.06.26
Լույս չի լինելու
Կարդալ ավելին