Լրահոս
2022-04-01
-
ՀասարակականԽոսել եմ Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների վերաբերյալ. Աննա Գրիգորյան«Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում Վաշինգթոնում հանդիպումներ ենք ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի և Ջեքի Սփիրի, կոնգրեսականներ Քեթրին Քլարքի և ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ Դեյվիդ Փրայսի հետ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը. «Ներկայացրել ենք Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը, այդ թվում` Փարուխ գյուղի գրավումը և Խրամոթի բնակիչների ահաբեկումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացման հստակ փաստեր: Շեշտել ենք, որ Արցախի հիմնախնդրի կարգավորման հիմքում պետք է ընկած լինի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը և, որ Արցախը որևէ կարգավիճակում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում մենք ականատեսն ենք լինելու Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության իրականացմանը և Արցախի վերջնական հայաթափմանը: Եվ որ 21-րդ դարում ցեղասպանության վտանգն առկախված է արդեն արցախահայության գլխին: Խոսել եմ նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման, օկուպացման և մասնավորապես Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումների վերաբերյալ: Շնորհակալություն ենք հայտնել` կոնգրեսականներին հայ ժողովրդի կողքին լինելու, պարբերաբար Արցախ այցելելու և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու համար»:Ավելին17:0901.04.22 -
ՔաղաքականՈւշագրավ վերակենդանացում․ մոլի նիկոլականը դարձել է ակտիվ հականիկոլականԱվելին17:0501.04.22 -
ՔաղաքականԱպրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ. Զաքարյան1988թ-ից սկսած՝ Հայաստանում հանրահավաքներ, ցույցեր, միտինգներ, նստացույցեր, պիկետներ ու տարատեսակ ակցիաներ շատ են եղել: Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է մեծ ու փոքր նպատակներ՝ համազգային օրակարգերից մինչև նեղ խմբային շահեր: Սակայն այդ ժամանակներում Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն այսքան վտանգավոր ու տագնապալի վիճակում չեն եղել: Թեմային է անդրադարձել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում։ «Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ և վերաբերվի բոլոր քաղաքացիներին: Արցախի ու Հայաստանի շուրջ ահագնացած պրոբլեմներից շատ է խոսվել: Հրապարակային քննարկվել են բոլոր սպառնալիքներն ու նոր մարտահրավերները: Հայաստանի կապիտուլյացված իշխանությունները բազմաթիվ անգամներ ցույց են տվել, որ չե՛ն կարողանում, կամ էլ չե՛ն ցանկանում պաշտպանել Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերը: Արդյունքում՝ մենք հայրենի տարածքներ ենք կորցրել, մեզանից բազում մարդկային կյանքեր են խլել, մեր ինքնիշխանությունն են քայքայել, մեր անվտանգությունն ու ապագան են խարխլել: Հիմա էլ համազգային նվաստացման ու վերջնականապես թշնամուն հանձնվելու հաջորդ փուլն է սկսվել: Ապրիլի 5-ին ոտքի կանգնելը պետք է լինի համախմբվելու, միմյանց թև ու թիկունք լինելու, Արցախի մեր հայրենակիցներին քաջալերելու, աշխարհին մեր պահանջները ներկայացնելու, իրավիճակից ելքեր գտնելու գործընթացի սկիզբ: Անտարբերությունը՝ նոր կորուստներ է բերելու: Իրավիճակը ճիշտ չհասկանալն ու դրա դեմ քայլեր չանելը՝ նոր սպառնալիքներ է ծնելու: Հուսով եմ, որ ապրիլի 5-ին մեր ժողովուրդն ինքն իրեն չի դավաճանի… Գոնե հիմա՛»,-գրել է նա:Ավելին16:5701.04.22 -
ՀասարակականԱրայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին, անդրադարձ է կատարվել անվտանգային խնդիրներինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Մասնավորապես, նիդերլանդական կողմին է ներկայացվել վերջին շրջանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձ է կատարվել մարտի 28-ի ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությանը և մարտի 31-ին ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետի ելույթում հնչեցված ուղերձներին: Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական արդյունավետ համագործակցության կապակցությամբ, քննարկել մշակութային, տնտեսական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրեր՝ կարևորելով փոխգործացկության հետագա ընդլայնման հնարավորությունները:Ավելին16:5301.04.22 -
ՀասարակականՈւղեվարձի փոփոխություն չի լինելու. Հրազդանի քաղաքապետՀրազդանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին` Սևակ Միքայելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի′ հրազդանցիներ, Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը տրանսպորտի ուղեվարձն այսօրվանից բարձրացրել էր` այն դարձնելով 750 ՀՀ դրամ: Անընդունելի համարելով հետևյալ գործելաոճը և կարևորելով այն հանգամանքը, որ անհատ տաքսիներից ամենօրյա կերպով օգտվում են բազմաթիվ հրազդանցիներ և ուսանողներ , անմիջապես կապ եմ հաստատել երթուղին սպասարկող ընկերության սեփականատիրոջ հետ: Հարգելի համաքաղաքացիներ, սեփականատիրոջ հետ ունեցած խոսակցությունից հետո տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու, և գործելու է նախկին արժեքը՝ 1 անձի համար` 500 ՀՀ դրամ»:Ավելին16:5001.04.22 -
Հասարակական«Կարող ա ես բմբուլով հնդիկ եմ, ամեն երկրորդի գրպանում կաթուցիչ կա, բայց միայն իմ անունն է շոշափվում»․ Ավանի փոխթաղապետՇատ լավ գիտեմ՝ ով է կանգնած այս ամենի հետևում, մի քիչ ժամանակ անցնի, կիմանանք ով է։ Այս մասին lurer.com-ի հետ զրույցում ասել է Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի տանն իրականացրած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել էին քիչ չափաբաժնով հաշիշ: «Կարող է ես բմբուլով հնդի՞կ եմ: Պատվիրատուների ցերեկով անցած ճանապարհները ես գիշերները աչքերս փակ, վազելով եմ անցել: Այսքանը կասեմ, մնացածն էլ թող հասկանան ու սպասենք սալյուտին»,- նշել է Ներսես Պողոսյանը։ Հարցին՝ ինչով է պայմանավորված, որ ինչպես նշում է նա, իրեն ցանկանում են խանգարել, Պողոսյանը պատասխանել է՝ պատճառը իր արդար աշխատելաոճն է. «Ոչ մեկը չի կարող ասել, որ պրն Պողոսյանը, այստեղ աշխատելով, բացի իր աշխատավարձից, 1000 դրամ ավել փող է աշխատել, եթե 1000 դրամ չի բերել համայնքին, հաստատ չի էլ տարել ու եթե սենց ես աշխատում, բնականաբար, շատ շատերին ցավացնում ես»,- ասել է նա՝ հավելելով, որ վաղուց պետք էր փակել կաթուցիչի թեման, այն հոգնեցնող է, իսկ երկրում ավելի լուրջ խնդիրներ կան: Հարցին՝ ինչպե՞ս է հաշիշը հայտնվել իր տանը, Պողոսյանը պատասխանել է. «Ինչպես է հայտնվել, ինչպես չի հայտնվել ու ինչ պայմաններում, այդ մենակ ես գիտեմ ու այն ընդհանրապես պահած չի եղել»։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Պողոսյանը նշել է՝ հիմա դրսում ամեն երկրորդի գրպանում կաթուցիչ կա, բայց թե ինչու է հենց իր անունը շոշափվում, չի կարողանում հասկանալ. «Թող հելնեն, տեսնեն՝ ինչ է կատարվում փողոցում, հելնեք դուրս ու կանգնացնեք երիտասարդներին, նրանցից 12-ի գրպանից կաթուցիչ կհանեք, ուղղակի միայն պարոն Պողոսյանինն եք տեսնում»։Ավելին16:4601.04.22 -
ԱրցախԱրցախը պահելու, Հայաստանը պաշտպանելու համար ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում փողոց դուրս գալԸնդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում ապրիլի 5-ին դուրս գալ փողոց: «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը այսօր Ազգային ժողովում է հայտարարել, որ այս իշխանությունն անկարող է կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը։Ավելին16:4301.04.22 -
Քաղաքական«Ոտնահարում են 14 հազար վանաձորցու քվեն. սա իշխանության զավթում է». «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամԻշխանությունները չկարողանալով Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթել, ստիպված գնում են բոլոր հնարավոր այն ճանապարհներով, որոնցով կհասնեն իրենց ուզածին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Գոռ Բադյանը։ Նշենք, որ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Տեղական ինքնակառավարման մասին օրենքում: Նախագծով առաջարկվում է այն համայնքներում, որտեղ ինչ-որ պատճառով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն տալ վարչապետին՝ ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել: «Վանաձորի մոտավորապես 14 հազար քաղաքացի ընտրել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքին։ Եվ այսօր պետական մակարդակով ոտնահարում են այդ 14 հազար հոգու քվեն։ Ես ուղղակի իմ պրակտիկայում չեմ հանդիպել նման ճանապարհով իշխանությունը զավթելու գործընթացի։ Սա իշխանության զավթում է՝ կառավարչական մեքենան օգտագործելով»,- նշեց Բադյանը։ Հարցին՝ արդյոք դաշինքն այս ընթացքում որեւէ քայլեր ձեռնարկելո՞ւ է, խմբակցության անդամը պատասխանեց, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը վանաձորցիների հետ միասին գնալու է օրինական բոլոր քայլերի. «Մենք ցուցաբերել ենք համբերատարություն, կոչ ենք արել այսօրվա իշխանություններին, որպեսզի գան կառուցողական դաշտ եւ այդ ճգնաժամը լուծել՝ ի շահ վանաձորցու։ Սակայն մեր բոլոր առաջարկները մնացել են անարձագանք։ Այսքանից հետո մենք կգնանք քայլերի, մեր ձայնը կբարձրացնենք, մենք պայքարելու ենք հանուն վանաձորցու քվեի, հանուն արդարության։ Դեկտեմբերից այս ճգնաժամը կա, քաղաքը չի կառավարվում։ Վանաձորցիները բազում խնդիրներ ունեն, որոնք լուծման կարիք ունեն։ Իշխանական որոշակի ներկայացուցիչներ փորձում են ապացուցել, որ այս նախագիծն ուղղված է ՏԻՄ-ը փրկելուն, այնինչ դեկտեմբեր ամսից լեգիտիմ ընտրություններով կար ընտրված քաղաքապետ, բայց քանի որ ընտրվածն իշխանական թեւի ներկայացուցիչ չէր, իշխանությունը գնաց այսպիսի չմտածված քայլի»։ Դիտարկմանը, որ Վեդիում տեղի ունեցած ընտրությունների տարբերակին գուցե արժանանա նաեւ Վանաձորը, Գոռ Բադյանը չբացառեց, նշելով, որ Վեդիի օրինակն իշխանության ներկայացուցիչների մոտ հույս է տվել, որ Վանաձորում նույնպես կունենան իրենց համայնքապետը. «Կարծում եմ՝ իրենց շարժաթիռը հենց դա է, որ եթե Վեդիում ստացվեց, ապա Վանաձորում էլ կստացվի։ Համոզված եմ, որ Վեդիի օրինակն այստեղ էլ կփորձեմ իրականացնել, բայց ես չեմ կասկածում վանաձորցու արժանապատվության վրա։ Սա կոչվում է հաղթանակ գողանալ»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացված ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։ Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։ 2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։ Ամիսներ անց՝ 2022-ի փետրվարին, Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել եւ նոր մեղադրանք է առաջադրվել։Ավելին16:3601.04.22 -
ՀասարակականՀՀ տարածքում դեռ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Մ3 ավտոճանապարհի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին16:3001.04.22 -
ՄիջազգայինՄԹ-ում դեսպան Ներսեսյանը և Ջեյմս Քլևերլին անդրադարձել են ԼՂ խնդրինՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլևերլին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանին: Ջեյմս Քլևերլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ներկայացրել է մանրամասներ ու նշել, որ քննարկման օրակարգում եղել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները: «Տեղի ունեցան օգտակար քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հարցում դիվանագիտական լուծման կարևորության վերաբերյալ: Անդրադարձ է եղել Մեծ Բրիտանիայի ու Հայաստանի գործընկերության զարգացման հնարավորություններին»,-նշել է Ջեյմս Քլևերլին՝ ընդգծելով, որ երկու երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:Ավելին16:2401.04.22 -
Հասարակական«Անցել են ՏԻՄ-ը զավթելու գործին». ԱԺ ընդդիմությունը՝ իշխանության նախագծի մասինԿեղծ օրակարգ՝ ընդդիմադիրները համարում են իրենց ձևակերպմամբ՝ ՏԻՄ-երը զավթելու համար իշխանության հրավիրած արտահերթ նիստը: Իշխանական պատգամավորներ Արփի Դավոյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վահագն Հովակիմյանն առաջարկել են, որ վարչապետը նշանակի համայնքի ղեկավարին, եթե միավորված համայնքում ավագանին 20 օրվա ընթացքում նիստ չի գումարում կամ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է:Ավելին16:1901.04.22 -
ՄիջազգայինԱրտասահմանյան «Chanel»-ի խանութներում ռուսաստանցիներին ապրանք չեն վաճառումՏարօրինակ է, չէ՞: Ի՞նչ կապ ունեն Ռուսաստանի հակաֆաշիստական գործողությունը եւ ֆրանսիական նորաձեւության տունը: Մենք պարզապես բացել ենք պահարանը,որից ընկել էին դեռ 80-ամյա վաղեմության կմախքները. Մարիա Զախարովա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կոկո Շանելը կոլաբորսիոնիստ էր և Երրորդ Ռեյխի գործակալ։ Բոլորին հայտնի է Ֆրանսիայի օկուպացիոն կառավարության աշխատակիցների հետ նրա կապի մասին։ Նրա սիրելի ընկերը Բարոն Հանս Գյունտեր ֆոն Դինկլագն էր՝ գերմանական ներկայացուցչության կցորդ և Փարիզում նացիստական քարոզչության պատասխանատու։ Կոկո Շանելը («Աբվերի» փաստաթղթերում որպես գործակալ՝ F-7124 ) այնքան է ցավակցել Փարիզի գերմանացի տերերին, որ մասնակցել է Բրիտանիայի հետ Ռեյխի գաղտնի բանակցությունների կազմակերպման փորձերին: Պետք է ասել, որ գերմանացիները գնահատում էին Կոկոյին և թույլ էին տալիս նրան ապրել «Ռիտց» հյուրանոցի շքեղ ապարտամենտներում, այն դեպքում, երբ հասարակ փարիզեցիները հազիվ ծայրը ծայրին էին հասցնում գերմանական օկուպացիայի և տնտեսության շահագործման պայմաններում։ Ավելին, ֆաշիստների հաշվին մոդելավորողը լուծել է իր Կոմերցիոն խնդիրները։ Մինչ պատերազմը, նա վաճառել էր հայտնի «Chanel №5» օծանելիքի արտադրությունը հրեական ծագում ունեցող արդյունաբերողներին։ Գրավելով նացիստներին՝ նա փորձել է վերադարձնել օծանելիքների վաճառքից ստացված շահույթի իրավունքը։ Հավանաբար, «Մեծ Կոկո»-ի ժառանգության կառավարիչներն այդպիսով որոշել են միանալ «Ռուսաստանի չեղարկմանը»՝ ռուսատյաց արշավին։ Մարիյա Զախարովա Ֆրանսիայի ազատագրումից հետո այս ամենը հիշեցրել են մոդելավորողին։ Դա հիմա նորաձեւության տունը չի հրապարակում, բայց, ընդհանրապես, Կոկոն ձերբակալվել է պատերազմի վերջում, այնուհետեւ ազատ է արձակվել «Չերչիլի պրոտեկցիայով» (ինչպես առանց Լոնդոնի) եւ երկար տարիներով արտաքսվել է Ֆրանսիայի օկուպացիայից հետո: Ապրել է «չեզոք» Շվեյցարիայում։ Իսկ ահա այն, ինչ կառավարիչները միշտ ընդգծել են, դա այն է, որ «Շանելի» տան ավանդույթներն անփոփոխ ուժեղ են։ Հիմա դրանում ոչ մի կասկած չկա։ Ինչպես ապրանքանիշի հիմնադիր նորաձևության հետազոտող Հալ Վոգանը գրում է. «Նացիստները իշխանության գլուխ էին, իսկ Շանելը ձգտում էր նրանց, ովքեր իշխանություն ունեին»։ ՈՒԽ-ի և Գեստապոյի ստորաբաժանումների համակենտրոնացման ճամբարները, զանգվածային սպանությունները չեն կաշկանդել բրենդը: Մարիա Զախարովան պատասխանել է «Chanel» նորաձևության բրենդին:Ավելին16:1101.04.22 -
ԱրցախՔարագլխի հիմնական բարձունքը մերն է. իրականացնելու ենք վճռական քայլեր. Արցախի նախագահ․ ՏեսանյութԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով: Բացման խոսքում երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով: Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության բանակին, ուժային մյուս կառույցներին և կամավորականներին, որոնք կարճ ժամանակահատվածում հասցրել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: «Մենք հասկանում ենք, որ նրանց նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել: Պետք է արձանագրենք, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,- ասել է նախագահ Հարությունյանը: Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի դերակատարությունը վարկաբեկելը: «Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ դրվագը»,- ընդգծել է Ա. Հարությունյանը: Այնուամենայնիվ, ԱՀ Նախագահը շեշտել է, որ պետք է զգոնությունը պահել բարձր մակարդակի վրա մինչև պարզ լինի, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու: «Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական և վճռական քայլեր ենք իրականացնելու»,- ասել է նախագահ Հարությունյանը: Նիստում պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ շփման գծում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ: Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում նախագահ Հարությունյանը շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել:Ավելին16:0301.04.22 -
ԱրցախՆորագյուղ համայնքի կանայք ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխում Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ, Խնապատ գյուղերի և Քարագլուխ բարձունքի սահմանապահ զինվորների համարԱրցախի Հանրապետության Նորագյուղ համայնքի կանայք ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխել զինվորների համար։ «Նորագյուղ համայնքի կանայք հարևաններով միացել և ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխում Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ, Խնապատ գյուղերի և Քարագլուխ բարձունքի սահմանապահ զինվորների համար: Շնորհակալ ենք, մայրեր և տատիկներ», - այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։Ավելին15:5701.04.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում․ կա վիրավորԺամը 13։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Զուրհաբ Խարբերդիան իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 143 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդ Զուրհաբ Խարբերդիան մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։Ավելին15:5301.04.22 -
ՄիջազգայինԷրդողանը հույս ունի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև հաջող բանակցային գործընթաց կանցնիԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև հաջող բանակցային գործընթաց կանցնի, հայտնում է Anadolu գործակալությունը։ «Հուսով եմ, որ մենք կկարողանանք բացասական գործընթացները վերածել դրական ուղղությամբ»,- ասել է Էրդողանը`մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև Ստամբուլում բանակցություններ վարելու գաղափարը։Ավելին15:5001.04.22 -
ԱրցախԱրցախում անլուրջ են համարում գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մասին «Ազերիգազ»-ի հայտարարությունըԱրցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը անլուրջ է համարում ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության` Ստեփանակերտում գազային ենթակառուցվածքները վերակառուցելու մտադրության մասին հայտարարությունը, ուստի չեն մեկնաբանում այն: «Անլուրջ ենք համարում տվյալ հայտարարությունը և չենք մեկնաբանում», - «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել են Արցախի նախագահի աշխատակազմից: Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Թեյմուր Ջաֆարովը հայտարարել է, թե իբր Ստեփանակերտում պլանավորում է վերակառուցել գազային ենթակառուցվածքները։ Նա ասել է, որ «արդեն որոշակի աշխատանքներ են իրականացվել» Ստեփանակերտ տանող գազատարի վրա։ Ավելի վաղ, մարտի 27-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել այն մասին, որ բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը, ուստի, ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։Ավելին15:4201.04.22 -
ՀասարակականԱյս իշխանությունը երկիրը ղեկավարում է բանավոր կերպով՝ ձեռքի հետ, ոտքի վրա․ Սեյրան ՕհանյանՄենք հիմա «պատերազմից 5 պակաս» իրավիճակում ենք գտնվում, ուստի ես ինքս նախաձեռնեցի, որ ԱԺ խորհրդի նիստում քննարկենք ստեղծված վիճակը, որոշենք՝ որն է խորհրդարանի դերը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ առաջարկել են, որպեսզի ծանոթանան այն բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը, սակայն արդեն 4-րդ օրն է անցել, բայց արտգործնախարարը չի արձագանքել և չի ընդունելուց. «Մենք ասել ենք, որ փաստաթղթերին ծանոթանալուց հետո դեմ չենք, որ վարչապետը գա 107 պատգամավորների ներկայությամբ ներկայացնի իրավիճակը»,-ասաց նա: Սեյրան Օհանյանի արձանագրմամբ՝ իշխանությունը մշտապես խոսում է բանակի բարեփոխումների, գերիների, պատանդների, անհետ կորածների մասին, բայց որևէ քայլ այս խնդիրները լուծելու ուղղությամբ չի անում. «Դրա փոխարեն իրենք զբաղվում են ՏԻՄ-երով, տարբեր ընտրություններով, երկրորդական հարցերով։ Մեր պետությունը հայ-թուրքական հարաբերություններում ներկայացնում է Ռուբեն Ռուբինյանը։ Գտեք մի իրավական փաստաթուղթ, որոշում, որ ինքը ինչ-որ մեկի կողմից նշանակվել է բանագնաց։ Այսինքն, այս իշխանությունը երկիրը ղեկավարում է բանավոր կերպով, կներեք, ձեռքի հետ, ոտքի վրա»,-ասաց Օհանյանը և հավելեց. «Այդպես բանավոր իրենք ցուցում են տվել հետ քաշվել Սյունիքի դիրքերից, մինչև հիմա որևէ մեկը չի կարողանում որոշել՝ գրավոր հրաման կա՞ դրա վերաբերյալ, թե ոչ, որևէ որոշում չկա սահմանների պաշտպանության համար։ Ու այսպես կմոռացվի Ջերմուկի վեց դիրքը, Ներքին Հանդը, Փառուխը»,-ասաց Սեյրան Օհանյանը։Ավելին15:3301.04.22 -
ՀասարակականԿոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին միասին քննարկել՝ ինչպես պահենք Արցախը․ ՍաղաթելյանԿոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին ամսի 5-ին՝ ժամը 18․30-ին, դուրս գալ փողոց և Ազատության հրապարակում միասին քննարկել՝ ինչպես պահենք Արցախը, ինչպես պաշտպանենք Հայաստանը, քայլեր ու գործողություններ ձեռնարկենք։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Ավելին15:2601.04.22