Լրահոս
Միջազգային
21:48
01.04.22
185

Ուկրաինական ավիահարվածներ՝ ռուսական քաղաքին. հրդեհ՝ Բելգորոդի նավթի պահեստում

Ռուս-ուկրաինական սահմանին մոտ գտվող ռուսական Բելգորոդում՝ մեկ շաբաթում երկրորդ խոշոր հրդեհն է բռնկվել:

Ուկրաինական երկու ուղղաթիռ մտել է Ռուսաստանի տարածք ու հարվածներ հասցրել քաղաքի նավթի պահեստներին: Պատերազմի առաջին օրերից ռմբակոծվող ուկրաինական Խարկովից ընդամենը 60 կմ է հեռու Բելգորոդը: