Լրահոս
Հասարակական
10:16
02.04.22
423

Ապրիլի 1-ից թանկացել է նաև սեղմված բնական գազի գինը․ «Ժողովուրդ»

Img default alt hy

Սեղմված բնական գազի գինն երեկվանից թանկացել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցել են գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքերով՝ սեղմված բնական գազի մեկ լիտրն ավելի քան 20-30 դրամով թանկացել է:

Երեկվա դրությամբ հայաստանյան որոշ գազալցակայաններում սեղմված բնական գազի մեկ լիտրը վաճառվել է 350-360 դրամով: Օրեր առաջ այն արժեցել է 320-330 դրամ:

Չի բացառվում, որ սրա հետևանքով թանկանան նաև ուղևորափոխադրման սակագները: Ավելին, տաքսիների վարորդների մի հատված, առիթից օգտվելով, թանկացրել են ուղևորափոխադրման վարձը: Տեղեկացնենք, որ ապրիլի 1-ից գազի սակագինը սովորական սպառողների համար բարձրացել է 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ:

Բացի այս, ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը ապրիլի 1-ից կթանկանա 3,9, իսկ ջերմոցային տնտեսությունների համար՝ 4,5 տոկոսով»։