Լրահոս
Հայաստան
21:50
01.04.22
529

Երևանում բարձրաստիճան ոստիկանը հրկիզել է նախկին մտերմուհու ավտոմեքենան

Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակչուհուց, որը հայտնել է, որ մոտ 20 րոպե առաջ իր նախկին ծանոթը անհիմն հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ ահազանգողը եղել է 36-ամյա Հերիքնազ Գ.-ն, իսկ նրան հարվածել ու վնասվածք է  պատճատել Երևանի բնակիչ, 43-ամյա Արման Հ.-ն:

ՎԵրջինս ոստիկանության բարձրաստիճան սպա է, որ մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի տեղակալի պաշտոնից, իսկ սա նրա կողմից առաջին նման դեպքը չէ:

Այս տարվա մարտի 5-ին Հերիքնազ Գ.-ն ահազանգել էր ոստիկանություն, որ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Toyota  մակնիշի ավտոմեքենան հրկիզել են:

Հերիքնազ Գ.-ն ոստիկաններին հայտնել էր, որ ավտոմեքենան հրկիզել է Արման Հ.-ն և նա հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: