Լրահոս
Տարածաշրջան
22:38
08.04.22
179

Լավրովը հայտարարում է՝ «ՄԽ համանախագահ եռյակը գոյություն չունի». Միրզոյանն «այլ ազդակներ է ստացել»

Մոտ 3 տասնամյակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդի ԵԱՀԿ Միսկի խմբի եռանախագահությունը չեղարկվել է ու մեղավորը Արևմուտքն է: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում է այսպիսի սկանդալային հայտարարություն արել՝ շեշտելով, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահնագները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում:

Ըստ Լավրովի՝ Արևմուտքը զոհաբերել է արաբաղյան խնդրի կարգավորումը Ռուսաստանի հետ տարաձայնությունների, իր խոսքով, «ռուսաֆոբիայի» պատճառով: