Լրահոս
Հասարակական
23:00
08.04.22
314

Հնարավոր է՝ Ներսես Պողոսյանը գնա երկրից

Img default alt hy

«Irakanum.am»-ը Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանից հետաքրքրվել է, թե ինչու՞ է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել, ինչին ի պատասխան արդեն նախկին թաղապետն ասել է, թե այդպես է ուզել։

«Ոչ մի բան չի եղել, այդպես եմ ուզել»,- նշել է նա։

Հարցին, թե ինչո՞վ եք զբաղվելու Պողոսյանն ասել է․

«Չգիտեմ դեռ, միգուցե գնամ երկրից, տարբեր բաներ կան, հազար բան կա։ Միգուցե ստեղ ինչ-որ բիզնես․․ չգիտեմ, դեռ չեմ որոշել։ Հիմա հանգսանալու եմ»։