Լրահոս
2022-04-09
-
ՀասարակականՏավուշում 25-ամյա կնոջ ինքնասպանությունից ժամեր անց նույն եղանակով ինքնասպան է եղել 35-ամյա ամուսինը, հայտնաբերվել է երկտողԵրեկ՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում, «Իջևան» բժշկական կենտրոնից, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում՝ կախվելու միջոցով, ինքնասպան է եղել մի կին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, 25-ամյա Արաքսյա Թ.-ն, իրենց տան հարակից անասնագոմի առջևի տանիքից՝ պարանով կախվելու միջոցով, ինքնասպան է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով, նրա գրպանում հայտնաբերվել է երկտող: Մինչ ոստիկաններն ու քննիչները պարզում են դեպքի հանգամանքները, նույն օրը՝ ժամը 20:35-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի բնակավայրերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ: Նույն ոստիկանության և քննչական խմբերը մեկնել են նշված վայր, որտեղ պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում, նույն հասցեի բնակիչ, 35-ամյա Լևոն Ե.-ն, իրենց տան նկուղի տանիքից կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով, ինքնասպան եղած անձինք ամուսիններ են: Ամուսինն աշխատում էր Տավուշի մարզի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում՝ որպես հարկադիր կատարող:Ավելին19:5709.04.22 -
ՀայաստանՀայաստանի դրոշը տարբեր տեղերում կա, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ․ Արցախի դրոշը պաշտպանող քաղաքացիՖրանսիայի հրապարակում բախում է տեղի ունեցել «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքի մասնակիցների և մի խումբ քաղաքացիների միջև։ Քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակում էին՝ պաշտապնելու Արցախի դրոշը՝ ԱԺԲ ներկայացուցիչներից, ովքեր երեկ «Մեկ պետություն` մեկ դրոշ» ակցիայի շրջանակներում ներկել էին Արցախի դրոշը։ «Իրենք քայլերթով մոտենում էին դրոշին, որպեսզի արդեն երկրորդ անգամ վնասեն այն։ Երբ տեսան մեզ, փոխեցին իրենց ուղղությունը։ Չի՛ հաջողվելու, կսպասենք այնքան, մինչև իրենց միտինգը վերջանա։ Ասում են՝ Հայաստանի դրոշը դրեք։ Դրոշ պաշտպանողներին տեսեք․․․ Հայաստանի դրոշը տարբեր տեղերում կա, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի դրոշը պաշտպանող քաղաքացիներից մեկը։Ֆրանսիայի հրապարակում բախում է տեղի ունեցել «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքի մասնակիցների և մի խումբ քաղաքացիների միջև։ Քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակում էին՝ պաշտապնելու Արցախի դրոշը՝ ԱԺԲ ներկայացուցիչներից, ովքեր երեկ «Մեկ պետություն` մեկ դրոշ» ակցիայի շրջանակներում ներկել էին Արցախի դրոշը։ «Իրենք քայլերթով մոտենում էին դրոշին, որպեսզի արդեն երկրորդ անգամ վնասեն այն։ Երբ տեսան մեզ, փոխեցին իրենց ուղղությունը։ Չի՛ հաջողվելու, կսպասենք այնքան, մինչև իրենց միտինգը վերջանա։ Ասում են՝ Հայաստանի դրոշը դրեք։ Դրոշ պաշտպանողներին տեսեք․․․ Հայաստանի դրոշը տարբեր տեղերում կա, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի դրոշը պաշտպանող քաղաքացիներից մեկը։Ավելին16:2209.04.22 -
ՀայաստանԸնդդիմությունը վտանգավոր է համարում ՔՊ-ականների արձագանքը՝ Լավրովի հայտարարությանը«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը վտանգավոր է համարում ՔՊ-ականների արձագանքը ՌԴ ԱԳ նախարարի սկանդալային հայտարարությանը: Վարդանյանի խոսքով՝ աշխարհաքաղաքական զարգացումներից Լավրովը շատ ավելին է հասկանում, քան Փաշինյանի թիմը:Ավելին15:5509.04.22 -
ՄիջազգայինԴա Լավրովի ընկալումն է. Աղաջանյանը՝ ՌԴ ԱԳ նախարարի սկանդալային հայտարարության մասինԸստ Աղաջանյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրները պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Մինսկի խմբի ձևաչափում: Աղաջանյանը բնական է համարել, որ Ռուսաստան-Արևմուտք գերլարված հարաբերությունների ֆոնին կարող են դժվարություններ առաջանալ մեկ սեղանի շուրջ նստելու տեսանկյունից:Ավելին15:3909.04.22 -
ՄիջազգայինԿորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվելԱմերիկյան Moderna ընկերությունը հետ է կանչել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 764.900 չափաբաժինը, քանի որ սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Reuters»-ին։ Օտար մարմին է հայտնաբերվել խմբաքանակի միայն մեկ սրվակում, որն արտադրվել է իսպանական Rovi պայմանագրային արտադրող ընկերության կողմից։ Moderna-ն հայտարարել է, որ թեև չեն կարծում, թե այն վտանգ է ներկայացնում այլ չափաբաժինների համար, սակայն ամբողջ խմբաքանակը հետ կանչելու որոշում են կայացրել՝ ելնելով ծայրահեղ զգուշությունից։Ավելին15:0009.04.22 -
ՔաղաքականԶղջում՝ ՔՊ-ական ոճով, կամ՝ yerani bolore dez pes mtatein․ «Oragir.News»Ավան համայնքի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի ազատման դիմումը բուռն արձագանքների է արժանացել ֆեյսբուքում, բուռն՝ զվարճալիության իմաստով: Եվ Ներսես Պողոսյանը ՔՊ-ում միակը չէ, իսկ մյուսներին թվարկել չարժի, քանի որ բոլորի «արժանիքները» վաղուց քաջ հայտնի են: Եվ ընդհանրապես, Նիկոլի բոլոր կադրերն այդպիսին են՝ յուրահատուկ անեկդոտային իրավիճակներում հայտնվելու իմաստով: Վերջերս Ներսես Պողոսյանի փաստաբանն իր վստահորդին ներկայացրել էր իբրև անչափ հայրենասեր մարդ, պատերազմի մասնակից ու ազատամարտիկ, որի զինվորական համազգեստի գրպանից թմրանյութ էր հայտնաբերվել՝ իբր պատերազմի օրերից մոռացված: Ու հիմա այդ «հայրենասեր մարդը», պարզվում է, այլ պլաններ ունի: Նա լրատվամիջոցներից մեկին ասել է. «Չգիտեմ դեռ, միգուցե գնամ երկրից, տարբեր բաներ կան, հազար բան կա»: Հետո անմիջապես ուղղել է իրեն. «Միգուցե ստեղ ինչ-որ բիզնես... չգիտեմ, դեռ չեմ որոշել...»: Եթե վաղը, ասենք, Լուլուին, Ֆանտաստ նախարար Վահան Քերոբյանին, Հովիկ Աղազարյանին կամ Արփի Դավոյանին էլ «կերակրատաշտից» հեռացնեն, հրահանգեն իրերը հավաքել, նրանք էլ են ցանկություն ունենալու հեռանալ Հայաստանից, որն ավերվել է հենց իրենց ուժի քայքայիչ գործունեության և Փաշինյանին ձայն տված 680.000 ընտրողների մանդատով: Սկզբում երդվյալ, հետո՝ «պաշտոնաթող» ՔՊ-ական, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ձեզ օրինակ: Հիմա, երբ նա այլևս իշխանական պատգամավոր չէ, տարբեր առիթներով «փակագծեր» է բացում, թե ինչ դժգոհ է եղել Փաշինյանի վարած քաղաքականությունից, հայտարարում է, որ այս իշխանությունն ուղղակի պարտության է տարել երկիրը: Նման դեպքերում քիչ է մնում ֆեյսբուքյան լատինատառ մեկնաբանողների նման հետևյալ կերպ արձագանքել այսպիսիներին՝ yerani bolore dez pes mtatein:Ավելին14:5109.04.22 -
ՀայաստանՖոբիաներից ու անվերապահ սիրուց դուրս հայ-ռուսական հարաբերություններ են հարկավոր, այլապես կանգնելու ենք նոր աղետի առջև․ Հայկ ԽանումյանԱրցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է, պետական կառույցներում չկան ՌԴ-ի հետ հարաբերություններն առաջ տանող ծառայողներ։ «Հայկական հանրային դաշտում, հատկապես մեկնաբանողների հանրության մեջ, Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքն իռացիոնալ է՝ հաճախ մառազմի հասնող իռացիոնալ: Այս իռացիոնալ տրամադրությունները, կարծրատիպերը մեծամասամբ փոխանցվում են պետական կառույցներին՝ զգալիորեն բարդացնելով հայ-ռուսական հարաբերությունները: Մոսկվայում ՀՀ դեսպանությունը մնում է ՀՀ ամենաթույլ դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը, ՌԴ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ի շրջանակներում Մոսկվայում հիշատակելու արժանի մեկ միջոցառում կա միայն, այն էլ կազմակերպված հասարակական կազմակերպության կողմից (ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը ՌԴ ԱԳՆ վերլուծական կենտրոնի հետ համատեղ կլոր սեղան է կազմակերպել նվիրված դիվհարաբերությունների 30-ամյակին): Երևանում Ռուսաստանով զբաղվող մասնագետների ճգնաժամ է, պետական կառույցներում չկան ՌԴ հետ հարաբերություններն առաջ տանող ծառայողներ: Վերջին նախադասությունը կարող էր վերաբերել նաև շատ այլ երկրների: Անվտանգային, տնտեսական, գոյութենական այսքան մեծ մարտահրավեր ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, չի կարելի նման անպատասխանատու վարքագիծ ունենալ: Սա վերաբերում է թե՛ պետական կառույցներին, թե՛ համալսարանական-վերլուծական կենտրոններին, թե լրատվամիջոցներին: Ֆոբիաներից ու անվերապահ սիրուց դուրս հայ-ռուսական հարաբերություններ են հարկավոր՝ առաջ տանելու համար մեր շահերն այս տարածաշրջանում և հաղթահարելու 2020 աղետը և դրա հետևանքները: Այլապես կանգնելու ենք նոր աղետի առջև», - նշել է Հայկ Խանումյանը։Ավելին14:3609.04.22 -
Հայաստան«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են 20-ամյա տղայիՈստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզները ապրիլի 7-ին, ժամը 01.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 20-ամյա Դավիթ Ռ.-ին, որը հունվարի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:Ավելին14:1709.04.22 -
Արտաքին քաղաքականությունՆիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա. տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցՆիկոլ Փաշինյանը ապրիլի 19-ին մեկնում է Մոսկվա. տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցԱվելին14:1209.04.22 -
ՄիջազգայինՄենք հավատում ենք մեր բանակի հզորությանը. Վլադիմիր ԶելենսկիՈւկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի և ուժային կառույցների ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել։ «Մենք հավատում ենք մեր բանակի հզորությանը. մենք բանակցում ենք օտարերկրյա առաջնորդների հետ՝ մեր երկրին զենք մատակարարելու համար», - այս մասին հայտարրաել է Ուկրաինայի նախագահը: Նա նշել է, թե ուժեղացնում են Ուկրաինային միջազգային աջակցությունը: «Մենք աշխատում ենք ամեն օր»,- ասել է Զելենսկին:Ավելին14:0709.04.22 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ԱԻՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար․ գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին13:5209.04.22 -
ՀայաստանԵվս մեկ շանս էր, որը Նիկոլի հետևողական ջանքերով փոզմիշ արվեց․ Կարեն ՎրթանեսյանՌազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևը հասավ տասնամյակների իր մուրազին՝ քանդել Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը։ Դա եղավ մեկ, այսպես ասած, օբյեկտիվ պատճառով (Ռուսաստան-Արևմուտք հակամարտություն) ու մեկ սուբյեկտիվ պատճառով, որի անունն է Նիկոլ։ Եվս մեկ շանս էր, որը Նիկոլի հետևողական ջանքերով փոզմիշ արվեց։ Ընդ որում այս կարևորագույն թեման, ինչպես սպասելի էր, գրեթե տեսանելի չէ մեդիադաշտում Արցախի դրոշի դեմ սադրանքի շատ էմոցիոնալ, բայց երկրորդական թեմայի ֆոնին»։Ավելին13:4909.04.22 -
ՄիջազգայինԵրեխաների սիրելի կինդերը կստուգվի՝ սալմոնելա հարուցիչի հայտնաբերման համար«Aliq.ge»-ն հայտնում է, որ Վրաստանի պարենի ազգային գործակալությունը մանրէների տարածման վտանգի, Եվրոպայում սալմոնելայի բռնկումների պատճառով կասկածելի շոկոլադե ապրանքների ստուգում է անցկացնում, կստուգվի նաև Kinder-ը։ Գործակալության հաղորդմամբ՝ Սննդամթերքի անվտանգության արագ ազդարարման եվրոպական համակարգի (RASFF) միջոցով ահազանգ է ստացվել՝ տարբեր շոկոլադե արտադրանքներում սալմոնելա հարուցիչի հնարավոր առկայության մասին։ Բացի այդ, գործակալության տեսուչները չպլանավորված ստուգումներ կանցկացնեն շոկոլադ ներկրող ընկերություններում։ Նշենք, որ սալմոնելա բակտերիայի տարածման հարյուրավոր դեպքեր են գրանցվել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում և այլ երկրներում, հատկապես մինչև 10 տարեկան երեխաների մոտ, ամենայն հավանականությամբ, Ferrero ապրանքանիշի Kinder տեսակի շոկոլադե տարբեր ապրանքների բակտերիայով վարակված լինելու պատճառով:Ավելին13:2909.04.22 -
Հայաստան38–ամյա քաղաքացին տղամարդու գլխին դիզվառելիք է լցրել, այրել, ապա վրան ճայթուկ գցել՝ փորձելով սպանելԱպրիլի 8-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մահարու փողոցում պայթուն է եղել և տուժած անձ կա: Ոստիկանությունում նույնաբովանդակ ահազանգ ստացվեց նաև ժամը 19.05-ին։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից։ Էրեբունու ոստիկանությունում ահազանգ ստացվեց նաև «Այրվածքաբանության» կենտրոնից։ Հայտնում էին, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մահարու փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդու։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 18.50-ին Մահարու 127/1 շենքի շքամուտքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը տուժածի գլխին դիզվառելիք էր լցրել, այրել, ապա վրան ճայթուկ էր գցել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 38-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն:Ավելին13:1009.04.22 -
ՀայաստանԿարագն ու ձեթն էժանացել են․ Գեղամ ԳևորգյանՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը խորհրդարանում լրագրողների հետ զրուցի ժամանակ ասել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե աշխարհում շաքարի գինը իջնում է, իսկ Հայաստանում՝ ոչ։ «Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի գնի իջեցման պարագայում է ապրանքի գինն իջել, և՛ աշխարհում ինքնարժեքի իջեցման պարագայում», – ասել է Գեղամ Գևորգյանը՝ որպես օրինակ նշելով կարագը և ձեթը։ Ինչ վերաբերում է հնդկաձավարի գնի բարձրացմանը, Գևորգյանն ասաց, թե աշխարհում պաշարի խնդիր կա, ինքնարժեքն է բարձրացել։ Անդրադառնալով ձվի շուկային՝ ՄՊՀ նախագահն ասաց, թե եթե Զատկի տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, ապա կլինեն նաև պատասխանատվության ենթարկումներ։ «Մենք պարբերաբար զգուշացնում ենք, որ ընկերություններն այնպես անեն, որպեսզի գործը չհասնի վարույթների։ Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի», – ասել է Գեղամ Գևորգյանը։Ավելին13:0909.04.22 -
ՔաղաքականՔՊ-ական քարոզիչները, «հորքուրի գանձն» ու ալբանական ջոկատի խարակիրին․ «Oragir.news»«Oragir.news»-ը գրում է․ «Փաշինյանի նախկին վարորդ Ամիգո Ղուկասյանը և իշխանական հայտնի քարոզիչ «Ռուպր Դավոն» վերջին շրջանում ընդհատակ են անցել, սակայն դա՝ միայն արտաքուստ: Նրանք ավելի օպերատիվ են հարցեր լուծելիս, քան անգամ ՔՊ-ական շատ պատգամավորներ: Հենց նրանց միջոցով են մարդիկ տեղավորվում աշխատանքի, ոմանք անգամ հեռացվում են աշխատանքից: «Ռուպր Դավոն» անգամ ՔՊ-ականների վրա է «բոցվում» TikTok-ում: Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանից մի կտոր տեսանյութ է դրել TikTok-ում ու վերնագրել «Լրիվ հորքուրի գանձ», Տիգրան Ավինյանից ևս տեսանյութ կա՝ բազմաթիվ հայհոյախառն մեկնաբանություններով, որոնք «Ռուպրը» զլացել է ջնջել կամ չի «նկատել»: Նախագահ Արմեն Սարգսյանը նրա «տարածքում» «միքսվել» է «Զանգեզուր» ֆիլմի համանուն հերոսի հետ, որը պարում էր ժայռի գագաթին: ԱԺ-ում տեղի ունեցած պատգամավորական բախումներն էլ են «Ռուպրի» համար TikTok-ի թեմա դարձել, ինչը նա վերնագրել է «Նոր սուպերբոց. Քոչարյանի ալբանական ջոկատի խարակիրին»: Իսկ նրա TikTok-ի բովանդակության թագն ու պսակը իր սիրելի Նիկոլ Փաշինյանն է, ում «հովանու» ներքո իր սուրը կտրում է աջ ու ձախ»:Ավելին13:0109.04.22 -
ՀայաստանՓաշինյանը նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզմանը․ «7or.am»Փաշինյանը նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզմանըԱվելին12:4309.04.22