Լրահոս
Իրավական
22:38
08.04.22
189

Վճռաբեկ դատարանը որոշել է, որ Փաշինյանն արդար է. «փութաջան» արդարադատություն

Վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի գործով արդարացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրան արդարացնելու պահանջով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էր դիմել Վճռաբեկ ատյան: Որպես հիմնավորում Դավթյանը դատարան էր ներկայացրել «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ Եվրադատարանի վճիռը:

«Եվրադատարանի որոշումը բավարար չէ վճիռ կայացնելու համար, վճռաբեկ դատարանը պետք է նոր քննություն սկսեր»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության սահմանադրագետ-պատգամավոր Արամ Վարդևանյանը: