Լրահոս
Հայաստան
09:57
09.04.22
121

Բա թուրք-ադրբեջանական շահերի սպասարկումը պոզով, թե պոչով է լինում․ Ագնեսա Խամոյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նախ դու Ադրբեջանից 5 սկզբունք-պահանջներ ես ստանում, հետո դրանք իբր լրացումներով ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խմբին, հետո Բրյուսելում Շառլ Միշելի քավորությամբ Ալիևի հետ հանդիպում ես անցկացնում ու բառ անգամ չես խոսում Մինսկի խմբից, «թաղում» Մինսկի խումբը ու երբ Լավրովն արձանագրում է, որ արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը(Նիկոլ Փաշինյանի քավորությամբ), շատ «միամիտ» «հայտնագործում ես», որ Լավրովը սխալ է ընկալել իրավիճակը։

Բա թուրք-ադրբեջանական շահերի սպասարկումը պոզով, թե պոչով է լինում»։