Լրահոս
Քաղաքական
10:19
09.04.22
332

Ղալումյանների «Ոսկե ձկնիկ» ռեստորանը վերաբացվել է․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ղալումյանների ռեստորանը վերաբացվել է Հավանաբար քչերը գիտեն, որ իշխանական պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանն Իջևանում` հեղափոխությունից հետո, ռեստորան է կառուցել: Այն կոչվում է «Ոսկե ձկնիկ»:

Իջևանում գտնվող երկհարկանի ռեստորանը, որն ունի նաև բացօթյա տաղավարներ, 2020 թվականից չէր գործում` փակ էր, սակայն օրերս տեղեկացանք, որ այն վերաբացվել է: Մենք զանգահարեցինք պատգամավոր Վահե Ղալումյանին, որ հաստատեց լուրը, ապա նշեց, որ ինքը չի հասցնում զբաղվել այդ հարցերով, այլ ընտանիքն է զբաղվում:

«Էս վերջերս, մի քանի օր առաջ, ինչքան գիտեմ, բացել են, ես չեմ զբաղվում, ես Իջևանում չեմ լինում»,- նշեց պատգամավորը:

Ո՞վ է այժմ ռեստորանի հարցերով զբաղվում։

«Ընտանիքի անդամները։

Չգիտեմ էլ՝ մեր ընտանեկան բիզնեսն ա դա, ռեստորանը 2020 թվականին փակվել էր կորոնավիրուսի պատճառով»,- եզրափակեց Վահե Ղալումյանը»: