Լրահոս
Միջազգային
10:57
09.04.22
411

Ամերիկյան կինոակադեմիան արգելել է Ուիլ Սմիթին 10 տարի մասնակցել իր միջոցառումներին

Img default alt hy

10 տարով դերասան Ուիլ Սմիթին արգելել են մասնակցել Ամերիկյան կինոակադեմիայի միջոցառումներին, այդ թվում՝ արգելել են այցելել «Օսկար» մրցանակաբաշխությանը, գրում է «Variety»-ն։

««Օսկար» 94-րդ մրցանակաբաշխությունը նախատեսված էր մեր համայնքի բազմաթիվ մարդկանց մեծարելու համար, ովքեր անցյալ տարի անհավանական աշխատանք կատարեցին։ Այնուամենայնիվ, այդ պահերը խաթարվեցին անպատշաճ պահվածքով, որը մենք տեսանք բեմին՝ պարոն Սմիթի կոմից», - ասվում է Ակադեմիայի հայտարարության մեջ:

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը Ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ բարձրացել էր բեմ ու հարվածել հաղորդավար Քրիս Ռոքին այն բանից հետո, երբ վերջինս կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին:

Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։ Այս խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել էր բեմ ու հարվածել գործընկերոջը։։

Սմիթը արժանացել է Օսկարի «Լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ռիչարդ արքա» ֆիլմի համար։