Լրահոս
Քաղաքական
14:51
09.04.22
169

Զղջում՝ ՔՊ-ական ոճով, կամ՝ yerani bolore dez pes mtatein․ «Oragir.News»

Img default alt hy

«Oragir.News»-ը գրում է․

«Ավան համայնքի փոխթաղապետ Ներսես Պողոսյանի ազատման դիմումը բուռն արձագանքների է արժանացել ֆեյսբուքում, բուռն՝ զվարճալիության իմաստով:

Եվ Ներսես Պողոսյանը ՔՊ-ում միակը չէ, իսկ մյուսներին թվարկել չարժի, քանի որ բոլորի «արժանիքները» վաղուց քաջ հայտնի են: Եվ ընդհանրապես, Նիկոլի բոլոր կադրերն այդպիսին են՝ յուրահատուկ անեկդոտային իրավիճակներում հայտնվելու իմաստով:

Վերջերս Ներսես Պողոսյանի փաստաբանն իր վստահորդին ներկայացրել էր իբրև անչափ հայրենասեր մարդ, պատերազմի մասնակից ու ազատամարտիկ, որի զինվորական համազգեստի գրպանից թմրանյութ էր հայտնաբերվել՝ իբր պատերազմի օրերից մոռացված:

Ու հիմա այդ «հայրենասեր մարդը», պարզվում է, այլ պլաններ ունի: Նա լրատվամիջոցներից մեկին ասել է.

«Չգիտեմ դեռ, միգուցե գնամ երկրից, տարբեր բաներ կան, հազար բան կա»: Հետո անմիջապես ուղղել է իրեն. «Միգուցե ստեղ ինչ-որ բիզնես... չգիտեմ, դեռ չեմ որոշել...»:

Եթե վաղը, ասենք, Լուլուին, Ֆանտաստ նախարար Վահան Քերոբյանին, Հովիկ Աղազարյանին կամ Արփի Դավոյանին էլ «կերակրատաշտից» հեռացնեն, հրահանգեն իրերը հավաքել, նրանք էլ են ցանկություն ունենալու հեռանալ Հայաստանից, որն ավերվել է հենց իրենց ուժի քայքայիչ գործունեության և Փաշինյանին ձայն տված 680.000 ընտրողների մանդատով:

Սկզբում երդվյալ, հետո՝ «պաշտոնաթող» ՔՊ-ական, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ձեզ օրինակ:

Հիմա, երբ նա այլևս իշխանական պատգամավոր չէ, տարբեր առիթներով «փակագծեր» է բացում, թե ինչ դժգոհ է եղել Փաշինյանի վարած քաղաքականությունից, հայտարարում է, որ այս իշխանությունն ուղղակի պարտության է տարել երկիրը:

Նման դեպքերում քիչ է մնում ֆեյսբուքյան լատինատառ մեկնաբանողների նման հետևյալ կերպ արձագանքել այսպիսիներին՝ yerani bolore dez pes mtatein»: