Լրահոս
Միջազգային
15:00
09.04.22
180

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել

Img default alt hy

Ամերիկյան Moderna ընկերությունը հետ է կանչել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 764.900 չափաբաժինը, քանի որ սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Reuters»-ին։

Օտար մարմին է հայտնաբերվել խմբաքանակի միայն մեկ սրվակում, որն արտադրվել է իսպանական Rovi պայմանագրային արտադրող ընկերության կողմից։

Moderna-ն հայտարարել է, որ թեև չեն կարծում, թե այն վտանգ է ներկայացնում այլ չափաբաժինների համար, սակայն ամբողջ խմբաքանակը հետ կանչելու որոշում են կայացրել՝ ելնելով ծայրահեղ զգուշությունից։