Լրահոս
Հայաստան
16:22
09.04.22
268

Հայաստանի դրոշը տարբեր տեղերում կա, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ․ Արցախի դրոշը պաշտպանող քաղաքացի

Img default alt hy

Բախում է տեղի ունեցել «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի հանրահավաքի մասնակիցների և մի խումբ քաղաքացիների միջև։

Քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակում էին՝ պաշտապնելու Արցախի դրոշը՝ ԱԺԲ ներկայացուցիչներից, ովքեր երեկ «Մեկ պետություն` մեկ դրոշ» ակցիայի շրջանակում ներկել էին Արցախի դրոշը։

«Իրենք քայլերթով մոտենում էին դրոշին, որպեսզի արդեն երկրորդ անգամ վնասեն այն։ Երբ տեսան մեզ, փոխեցին իրենց ուղղությունը։

Չի՛ հաջողվելու, կսպասենք այնքան, մինչև իրենց միտինգը վերջանա։ Ասում են՝ Հայաստանի դրոշը դրեք։

Դրոշ պաշտպանողներին տեսեք․․․ Հայաստանի դրոշը տարբեր տեղերում կա, Արցախինը ևս պետք է լինի ամեն տեղ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի դրոշը պաշտպանող քաղաքացիներից մեկը։