Լրահոս

2022-04-11
  • Img default alt hy
    Հայաստան
    Վաղը շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. հնարավոր է` կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ
    Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: «Ուստի, ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում», - նշված է հաղորդագրության մեջ։
    13:55
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստին կհարցաքննվի միակ վկան․ փաստաբան
    Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է․ «2022թ. ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-ին Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի է ունենալու Սայաթ Շիրինյանի գործով հերթական դատական նիստը: Այս անգամ, սակայն, ամեն ինչ լինելու է շատ ավելի հետաքրքիր. այս նիստին պետք է հարցաքննվի մեղադրանքի կողմի ըստ էության միակ վկան՝ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը, ով նախորդ նիստին դատարան չէր եկել: Հուսով՝ եմ այս անգամ պարոն Ավդիշոևը կներկայանա դատական նիստին: Անձամբ ես նրան բավականին շատ հարցեր ունեմ տալու»:
    13:39
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դանակահարություն՝ Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում. հանցագործությունը բացահայտվել է
    Ապրիլի 8-ին, ժամը 13.55-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա տղամարդ: Րոպեներ անց երկրորդ հաղորդումն է ստացվել. «աջ գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ: Երկուսին էլ դանակահարել էին նույն վայրում: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ գիշերը Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել էր անծանոթ տղամարդը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դանակահարողների ինքնությունը: Հանցանքը կատարողներից մեկը՝ Բյուրական գյուղի 21-ամյա բնակիչը, հայտնաբերվել է Դավիթաշենի 3-դ թաղամասում, իսկ Երևանի 25-ամյա բնակիչը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում: Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:
    13:36
    11.04.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում ռեստարտի խնդիր կա և իրավիճակը փոխելու ռեսուրս. Տիգրան Աբրահամյան
    «Արցախի հիմնական քաղաքական ուժերը, հասարակական խմբերը, ակտիվ դերակատարները ներսում ռեստարտ տալու խնդիր ունեն»,- գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
    13:29
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խոսրովի անտառի արքան` Նեո ընձառյուծը, կրկին հայտնվել է թակարդ տեսախցիկների թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Խոսրովի անտառի արքան` Նեո ընձառյուծը, կրկին հայտնվել է թակարդ տեսախցիկների թիրախում: Այս մասին հաղորդում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը: «Խոսրովի անտառի արքան Նեոն է՝ իր գահին հաստատված և հավատարիմ ընձառյուծը: Նեոն Հայաստանում հանդիպող շուրջ 9 ընձառյուծներից մեկն է, որն արդեն 4 տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Ցավոք, այսօր ընձառյուծը վտանգված է, և յուրաքանչյուրիս պարտականությունն է նպաստել ու ստեղծել ապահով միջավայր այս գեղեցիկ կենդանու պահպանման համար: 2002 թվականից սկսած WWF Armenia-ն ՇՄՆ-ի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աջակցում են ընձառյուծի պահպանության իրականացմանը»,- ասված է տարածված հայտարարության մեջ:
    13:24
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 132 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 8-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 132 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    13:09
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայում զոհվել է 22-ամյա Գեորգի Եփրիկյանը
    Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում զինվորական պարտքը կատարելիս զոհվել է բնակիչ 22-ամյա Գեորգի Եփրիկյանը, հայտնում է տելեգրամյան ալիքները: Գեորգի Էփրիկյանը Հյուսիսային Օսիայի Նովո-Գեորգիեւսկի Մոզդոկի շրջանի բնակիչ էր:
    12:56
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես է Սամվել Ալեքսանյանը կերակրում ընձուղտին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ինչպես է Սամվել Ալեքսանյանը կերակրում ընձուղտին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    12:51
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գրանցվել է 434 դեպք, որից 190-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
    Ապրիլի 4-ից 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 434 դեպք, որից 190-ը արտակարգ, այդ թվում՝ 116 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 148 կենցաղային կանչ. տուժել է 89 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է թունավորման 6 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 37 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7660 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 38 տրանսպորտային միջոց:
    12:39
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գորիսում 55-ամյա տղամարդու են սպանել
    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 23:20-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, ըստ որի «Կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անութափոսի վերք՝ հրազենային բնույթի» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Գորիս քաղաքի՝ 1966թ.ծնված բնակիչը, մահացած վիճակում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
    12:13
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանը ծնունդին այնքան է խմել, որ վատացել է․ «Hraparak.am»
    Այսօր Տավուշի մարզպետ, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի ծննդյան օրն է: Նա 48 տարեկան է դառնում: Մեզ պատմեցին, որ ծննդյան տարեդարձը Ղալումյանը նշում է իր ընտանիքին պատկանող ռեստորանում՝ «Ոսկե ձկնիկում»: Միջոցառմանը ներկա է նաև վարչապետն իր տիկնոջ հետ: Մեր աղբյուրի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այնքան է խմել, որ վատացել է: Փաշինյանին օգնության են հասել բժիշկները: Մեր տեղեկություններով, խնջույքը դեռ չի ավարտվել` շարունակվում է:
    11:56
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Որտեղ են ադրբեջանցիները տեղակայված Սյունիքում և Գեղարքունիքում․ Արման Թաթոյանը քարտեզ է հրապարակել
    Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները պատկերացնելու համար հիշեցնում եմ, թե որտեղ են նրանք`GOOGLE EARTH-ի ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ ❗ https://earth.google.com/.../data... Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում խաթարել են անվտանգությունը: Այս քարտեզը 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների արդյունք է. ադրբեջանական [անօրինական] տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով: Քարտեզի նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ: Կա նաև Կապանի Ներքին Հանդի ներխուժումը: Օբյեկտիվ պատճառներով բացակայում են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհներին ադրբեջանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նույնպես կլինեն: Մնացած բոլոր տեղակայումները 2021թ. նոյեմբերի սկզբի դրությամբ են: Հեռախոսով քարտեզից հնարավոր է օգտվել առանձին GOOGLE EARTH հավելվածով: Քարտեզը կցված է հատուկ զեկույցին, որ վերաբերում է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությանը՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար:
    11:51
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքական թուրքերի առաջացման մասին․ Էդգար Էլբակյան
    Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ • Գիտե՞ք, ինչ կլինի հայանուն քաղաքական թուրքերի՝ կապիտուլյանտականների, ահաբեկիչների և մնացյալ հարանվանության ներկայացուցիչների հետ, եթե թուրքական բանակն օկուպացնի Երևանը, իսկ Վրաստանի թյուրքերը փակեն հայ-վրացական սահմանը։ Իրավացի եք, նրանք հարյուր հազարներով, «Աղավնոյին կակա ասելով», կսլանան դեպի Արցախ։ • Այդ ժամանակ իրենց չի մտահոգի, որ այնտեղ ռուսական «օկուպացիոն» զորքերն են, որ Արցախի դրոշն «անջատողական» դրոշ է, որ «ըտեղ ադրբեջանցիներ են ապրել» ու որ «ղարաբաղցիները թուրք են»։ Իրենք կգնան։ Իսկ գիտե՞ք, ինչու դա իրենց չի մտահոգի։ Պատճառը պարզ է․ հոգու խորքում իրենք բոլորը լավ գիտեն, որ ռուսը թշնամի չէ, որ ղարաբաղցիները հայ են, ու որ Արցախը հայկական հող է։ • Կհարցնե՞ք՝ «բա որ հոգու խորքում էդ սաղ գիտեն, խի՞ են տենց»։ Շատ պարզ․ իրենց ջախջախիչ մեծամասնությունը այս կամ այն կերպ դժբախտ (այդ թվում՝ գոռոզ, որ դժբախտության նշանակ է) մարդիկ են, որ իրենց դժբախտության համար իրավամբ կամ հանիրավի մեղադրում են բոլորին՝ բացի իրենցից, և ցանկանում են, որ բոլորը ևս դժբախտ լինեն, այդ թվում՝ հայրենազրկման տեսքով։ • Ընդամենը պետք էր թույլ չտալ, որ այդքան դժբախտ մարդ բուծվի, ու որ իրենց վրա մակաբուծեն արևմտյան նեոգաղութատիրական ուժերը։ Առայժմ այսքանը՝ անցյալի ու ներկայի մասին։
    11:47
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    17-ամյա տղան դանակահարվել է իր հասակակցի կողմից
    Երեւանում, ապրիլի 10-ին, դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 19։40-ի սահմաններում «Մարգարյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային հատվածի կրտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի պատանի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Հայկ Փ․-ն է, ով դանակահարվել է ժամը 19։00-ի սահմաններում, Արամի փողոցի վրա գտնվող «Մալիբու» այգում։ «Մարգարյան» բժշկական կենտրոնում վիրավորին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Մինչ նշված կենտրոնի բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության, անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Կենտրոն և Նորք-Մարաշ վետերանների խորհրդի անդամների հետ, պարզել են դանակահարողի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Ա․-ն է։
    11:36
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայկական օրակարգ. Ինչպես Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար․ Վահե Հովհաննիսյան
    Պետության և հայկական աշխարհի սրընթաց դեգրադացիան մեզ չի հաջողվում կասեցնել։ Սա այն խնդիրն էր, որը պետք է լուծեինք պատերազմից հետո։ Խզված սոցիալական կապերի և ընդհանուր ազգային նպատակների փլուզումը հանգեցնում է պետականության կորստի իրական ռիսկին։ Ինչպե՞ս կասեցնել պետության դեգրադացիան, ինչպե՞ս կասեցնել պետականության փլուզումը։ Ինչպե՞ս դուրս գալ այս մղձավանջից։ Ինչպե՞ս Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար։ Քայլ առաջին. Հանրությանը ներկայացնել պետության հետպատերազմյան տեսլականը՝ զարգացման ծրագիր։ Քայլ երկրորդ. Ձևավորել ճիշտ, էֆեկտիվ ձևաչափ՝ այդ ծրագիրը հասարակությանը ներկայացնելու և ծրագրի շուրջ լայն կոնսոլիդացիա գեներացնելու համար։ Քայլ երրորդ. Գնալ ներքին, ներհասարակական բարիկադներն ու թշնամանքը մեղմելու ճանապարհով, հրաժարվել քաղաքական սուր առճակատումից՝ արյան ու վրեժի կոչերից, չխորացնել ներհասարակական պառակտվածությունը, գնալ երկրի խնդիրները ֆիքսելու և լուծելու ճանապարհով։ Նոր, սոլիդ Իշխանության ձևավորումը դարձնել առողջացման և զարգացման օրակարգի հիմք, ոչ թե՝ վրեժի։ Ծրագրի հիմնական սկզբունքները պետք է լինեն. 1. Ազգային արժանապատվության վերականգնում 2. Անվտանգության ապահովում /նոր երաշխքիներ, նոր մեխանիզմներ/, 3. Արցախի անվտանգություն, 4. «Խաղաղ Արցախ»՝ խաղաղ կյանքի էական ակտիվացում Արցախում (համալիր ծրագիր), 5. Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նոր բովանդակություն, ստրատեգիական ծրագրեր, 6. Իրանի, Վրաստանի հետ նոր օրակարգ, հեռանկարային ծրագրեր, 7. Թուրքիայի հետ պրագմատիկ երկխոսություն՝ հարաբերությունների աստիճանական կարգավորման միտումով, 8. Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերականգնում՝ երկարաժամկետ խաղաղության միտումով, 9. ԵՄ, ԱՄՆ և արաբական աշխարհի հետ նոր որակի աշխատանքային հարաբերությունների հաստատում՝ համագործակցության լայն օրակարգով, 10. Հայաստանում տնտեսական ճիշտ քաղաքականություն, բիզնեսի ազատ գործունեության նոր երաշխիքներ, քաղաքացիների բարեկեցության բարձրացում, 11. Համահայկական նոր օրակարգ, հայկական աշխարհի վերականգնում, հայկական աշխարհի նոր բովանդակություն և աշխատանքի նոր գործիքակազմ։ Հայաստանը պետք է սկսի հետպատերազմյան վերելքը, որը ժողովրդի համար, միջազգային հանրության և հարևանների համար հասկանալի օրակարգ է։ Կա մեկ նախապայման. այս իշխանության հեռացում և նոր, սոլիդ իշխանության ձևավորում, որը կապահովի ներքին համերաշխություն։ Այս նպատակին հասնելու համար ժողովրդին և միջազգային հանրությանը պետք է ներկայացվի Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ամբողջական փաթեթը։ Այդ փաթեթի մշակումը և իրականացումը ենթադրում են հանրային լայն մասնակցելիություն։ Պետք է ստեղծել հնարավորություն, որ նոր շերտեր, նոր շրջանակներ մտնեն պրոցեսի մեջ, և փոփոխությունները կընթանան շատ արագ և սահուն կերպով։ Չի կարելի անընդհատ կրկնել նույն սխալները և չի կարելի մնալ այդքան անհաղորդ հանրային տրամադրություններին և ընդհանրապես իրականությանը։ Սա վերաբերում է ընդդիմադիր առկա ձևաչափերին։ «Ժողովուրդը հիասթափված է», «ոչ մեկին չի ուզում», «ոչ մի բան չի հետաքրքրում», «թքած ունի պետության վրա» և այլ՝ հայտնի ու գրեթե իրական թվացող որակումները իրականում կարևոր չարված քայլերի հետևանքն են, և դրանք ճիշտ բովանդակությամբ ու ճիշտ աշխատանքով կարելի է սեղմ ժամկետում փոխել։ Այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ ժողովուրդն իր պետությունից սպասելիք չունի։ Սա է նրա համատարած անտարբերության և պետությունից օտարացման հոգեվիճակի հիմքում։ Հայաստանի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Պետք է ձևավորվեն մեխանիզմներ, որոնք կգործեն նաև այս իշխանության հեռացումից հետո, որպեսզի հաջորդ իշխանությունը չդառնա նոր փորձանք, և պետությունը վերջապես գնա առողջացման և զարգացման ճանապարհով։ Հասարակության, ժողովրդի համար պետք է ձևակերպել առաջիկայի, ապագայի հասկանալի տեսլականը, որը նա ընդունի, որին հավատա։ Մարդկանց պետք է պարզ ցույց տալ, թե ո´ր ապագայի համար ենք կոչ անում պայքարի։ Հենց դա արեցինք, հրապարակներն ու փողոցները լցված են լինելու փոփոխություններ պահանջող հարյուր հազարավոր մարդկանցով։ Ու այլևս չի լինելու նախորդ դարից մնացած հարցադրումը, թե ով որ գյուղից կամ քաղաքից որքան մարդ կբերի միտինգին։ Սա անցած փուլ է։ Մարդիկ այսօր դուրս չեն գալիս փողոց, որովհետև չեն հասկանում, թե իրենց և իրենց ընտանիքներին ի´նչ է առաջարկվում։ Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ամբողջական փաթեթը ամենակարճ ճանապարհն է՝ միջընտրազանգվածային երկխոսության և փոփոխությունների համար անհրաժեշտ լայն կոնսոլիդացիայի հասնելու համար։ Սա թերևս միակ տարբերակն է՝ ոչիշխանական համակարգերի համար սեփական օրակարգ ձևավորելու և անխուսափելի հաջողության համար։ Հակառակ դեպքում պետությունը շարունակելու է դեգրադացվել։ Այս համատեքստում՝ հանրահավաքի մասին Մեր այսօրվա վիճակում հանրահավաք պետք է կազմակերպել ոչ թե ժողովրդի հե´տ խոսելու համար, այլ՝ ժողովրդի անունից՝ որպես հասցեատեր դիտելով ՌԴ, միջազգային հանրությանը, անմիջական հարևաններին, հակառակորդներին, նաև՝ իշխանությանը։ Ժողովրդի հետ պետք է խոսել նախքա´ն հանրահավաքը՝ բացատրելով առկա վտանգները, հնարավոր զարգացումները և, գլխավորը, սեփական տեսլականը/առաջարկները, որոնք պետք է իրական այլընտրանք լինեն իշխանության տեսլականին։ Այդ դեպքում նա´խ ավելի մեծ թվով քաղաքացիներ կգնան հրապարակ, և հետո՝ հրապարակի մանդատը կիրացվի, քանի որ մարդիկ հրապարակում հավաքվում են՝ երկրի ճակատագրի վրա ազդելո´ւ համար, և ոչ՝ խրոխտ ելույթների։ Այլապես, առանց այլընտրանքային առաջարկների, տնից հանրահավաքին հետևողը չի իջնում հրապարակ, իսկ հրապարակի մարդկանց անհատական և հավաքական ձայնը որևէ ուժ չի ունենում։ Ներքին սպառման որևէ պրոցես՝ ընտրություն և այլն, այսօր չկա, հետևաբար՝ մարդկանց հետ նման պսևդոնախընտրական հավաքներն անիմաստ են։ Այսօրվա աշխարհքաղաքական պայմաններում հանրահավաքը պետք է՝ հրապարակում հավաքված և պոտենցիալ հավաքվող ժողովրդի անունից։ Եթե այս տրամաբանությունը գործի հանրահավաքի հարցում, ապա միանգամից մի քանի խնդիր ճիշտ կլուծվի։ Այդ թվում՝ ասելիքի և ասելիքը հնչեցնողների։ Բայց ամենակարևորը՝ դա կլուծի շարունակության խնդիրը։ Հաջորդող անելիքը կտեղավորվի ընդհանուր տրամաբանության մեջ։ Ակնհայտ նկատվում է մի ծուղակ, որի մեջ ինքն իրեն դնում է ինստիտուցիոնալ ընդդիմությունը՝ լայք, շեյր, ՖԲ-յան ցուցանիշների հետևից ընկնելը։ Սա մեկ էտապ հնության գործիքակազմ է։ Պայմանական «Գայան տոտան» այլևս գործոն չէ, նա չի լուծելու Հայաստանի լինել-չլինելու խնդիրը։ Իսկ մենք հիմա լուծում ենք հենց ա´յդ խնդիրը։ Հիմա երևանյան և մարզային ակտիվ շրջանակներին մեկ բովանդակային փաստաթղթի շուրջ կոնսոլիդացնելու փուլն է , և դրա միջոցով շուրջ 200 հազար մտահոգ-գիտակից հանրության ակտիվացումը։ Նախահանրահավաքային գրագետ գործունեությունը և ամեն յուրաքանչյուր հանրահավաք պետք է ուղղված լինի միասնության սոցիալական կապիտալի մեծացմանը. մեծ տեմպերով, որովհետև ժամանակը քիչ է։
    11:31
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վայր ընկած քաղաքացին այդ զիպլայնի տնօրենն է եղել
    Ապրիլի 10-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, Թբիլիսյան խճուղում գտնցվող «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից քաղաքացի է վայր ընկել: Դժբախտ պատահարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. պատահարի զոհ դարձած երիտասարդը այգու այցելու չէր, այլ այգու տնօրենն էր: Այդ մասին պատմել է զոհվածի քույրը` Տաթևիկ Աբրահամյանը: «Գործընկերներ ջան, մեկը մյուսի հետևից կայքերը տեղադրեցին Երազի այգու զիպլայնում այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը: Հոգուս ցավն անբացատրելի է. մահացածը եղբայրս է, ու թեև սիրտ ու տրամադրություն չունեմ մանրամասնություններ գրելու, բայց անտարբեր չեմ էլ կարող անցնել այն մեկնաբանությունների կողքով, որոնք գրում են: Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»:
    11:26
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախում մեծ փոփոխություններ կարող են լինել, եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանության փոփոխություն․ Աբրահամյան
    Արցախի պետական կառավարման համակարգը կառուցվածքային և բովանդակային առումով լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Ընդհանրապես հետպատերազմական ժամանակահատվածի մտածելակերպն ու մոտեցումները չեն համապատասխանում այն սպառնալիքներին, որոնք ոչ միայն մեր գլխավերևում են, այլ գնալով աճի նոր միտումներ են դրսևորում։ Առհասարակ Արցախի հիմնական քաղաքական ուժերը, հասարակական խմբերը, ակտիվ դերակատարները ներսում ռեստարտ տալու խնդիր ունեն։ Անկախ ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, Արցախի ներսում լուրջ փոփոխություններ անելու և իրավիճակ փոխելու ռեսուրս կա։ Այս դեպքում խոսքը ոչ թե առաջնային կադրային տեղաշարժերի մասին է, որի կարիքը ևս կա, այլ հանրային կյանքում, հրատապ խնդիրներում, պետական բյուջեով նախատեսված ծրագրերում լուրջ վերանայումների մասին։ Կրկնում եմ՝ Արցախի դերակատարները ներսում պետք է հստակ սահմանեն, թե ո՞ւր ենք շարժվում, ո՞ր ճանապարհով և ի՞նչ միջոցներով/ռեսուրսներով։ Նույն ձևով Արցախից պետք է ձևակերպվի, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ՀՀ օրվա իշխանությունից, Հայաստանում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից։ Ես ևս հակված եմ այն մտքին, որ Արցախում մեծ փոփոխություններ կարող են լինել, եթե ՀՀ-ում տեղի ունենա իշխանության փոփոխություն, սակայն որպես Արցախը որոշակի խորությամբ պատկերացնող մարդ, չեմ կարող չտեսնել, որ Արցախում կա լուրջ ռեսուրս, որի համախմբումն ու ճիշտ ուղղորդումն Արցախի անվտանգային միջավայրի բարելավման և բնականոն կյանքի ապահովման համար պոկում կապահովի։
    11:22
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ. Իշխան Սաղաթելյան
    Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը: Արցախի դրոշը տեղադրվել է Չարենցավանում, Գյումրիում, Աբովյանում, Սևանում, Արմավիրում ու Էջմիածնում։ «Բոլոր այս քաղաքները միացան իշխանությունների հակազգային քաղաքականության մերժման արշավին։ Հայաստանը ոտքի է կանգնում և բարձր գոչում՝ Արցախ։ Մարդիկ ցույց են տալիս, որ իրենք կարող են տեղերում կազմակերպվել և, ի հակառակ օրվա իշխանությունների, Արցախի խնդիրը նորից դարձնել համազգային օրակարգի գլխավոր հարց։ Կեցցե՛ք սիրելի հայրենակիցներ։ Պաշտպանենք Արցախը՝ փրկենք Հայաստանը», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
    11:18
    11.04.22
    Ավելին
2022-04-10