Լրահոս
17:48
11.04.22
114

Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ ապրիլի 11-ին անցկացվել են գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված կրակային խնդիրները և անվրեպ խոցել պայմանական հակառակորդի թիրախները։