Լրահոս

2022-04-11
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրանք ընդամենը գլխաքանակ են, կոկորդիլոս ընտրողներ են․ «Oragir.news»
    «Oragir.news»-ը գրում է․ «Շաբաթավերջին վարչապետի մոտ քննարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ քննարկելու են գարնան գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցեր, որ տեսնեն, թե ինչ իրադրություն ունենք, ինչ կանխատեսումներ ունենք, մանավանդ պարենային անվտանգության առումով. «Նաև մտքեր փոխանակենք գյուղատնտեսության ոլորտում մեր ունեցած ծրագրերի վերաբերյալ»: Վարչապետին զեկուցվել է պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի շուկաներում ընթացիկ իրավիճակի, մշակովի հողատարածքների ծավալի, ջրամբարների լցվածության, ոռոգման համակարգի վիճակի վերաբերյալ: Պատասխանատուները ներկայացրել են այս ուղղություններով իրականացվող մշտադիտարկումների արդյունքները և գնահատականները: Առաջին հայացքից հերթական, շարքային թվացող, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հաղորդագրություն է։ Իրականում պաշտոնական, կառավարության մակարդակով դրսևորվող ցինիզմ է գյուղատնտեսության, գյուղացու և ընդհանրապես երկրի նկատմամբ։ Եթե նման բովանդակությամբ հաղորդագրություն տարածվեր դեկտեմբերին, հունվարին, նույնիսկ փետրվարի առաջին տասնօրյակում, նորմալ կընկալվեր և տրամաբանական կլիներ։ Մինչդեռ ապրիլի 8-ին, երբ օրացույցով անգամ գարունը «կիսվել» է, և մայիսի սկզբներից փաստացի ամառ է, կառավարությունում նոր միայն հիշել են, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների ուղղությամբ պետք է քննարկում իրականացնեն։ Եվ ոչ թե նախապատրաստական աշխատանքների ընթացքն են քննարկել, այլ ընդամենը գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցեր։ Այս քննարկումից ընդամենը մեկ օր առաջ ոլորտի պատասխանատուին հիշեցնում են գարնանացանի սերմացու չլինելու մասին, որին «դե եկող շաբաթ գնում եմ Մոսկվա, տեսնենք էլի, մի բան կանենք, համ էլ անցած տարի էլ չհասցրինք, հետո...» ոճի մեջ պատասխան է հնչեցնում։ Ամբողջ Եվրոպան մարտի կեսերից սկսած փոթորկվում է պարարտանյութերի թանկանալու պատճառով. Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Բելգիա՝ ամենուր գյուղացի-ֆերմերները բառիս բուն իմաստով լցվել են փողոցները, ճանապարհներ են փակում, ուլտիմատում ներկայացնում կառավարություններին՝ պահանջելով սուբսիդավորված մատչելի պարարտանյութով ապահովել իրենց: Մեզանում նույն ընթացքում կառավարության հանձնարարականով դեռ մարտի սկզբներին գյուղացուց գումարներ են հավաքում, որ հավաքվածին համապատասխան կառավարությունն էլ սուբսիդավորում իրականացնի, ու պարարտանյութ ներկրվի։ Մի ամիս անց, բացարձակապես ոչինչ չարած, որոշ պնդումներով՝ այդ փողերը ինչ-որ տեղեր շրջանառության մեջ դրած, վերադարձնում են առանց որևէ պարզաբանման։ Անհասկանալի պատճառներով սուբսիդավորման գործընթացը ձախողվել է։ Սովետմիության օրոք հանրապետությունում ոռոգման ջուրը գյուղերին տրվում էր ամենաուշը մարտի 10-ին։ Անկախության տարիներին՝ ապրիլի 1-ին։ Ապրիլի 8-ին կառավարությունում «քննարկում են» գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր, ու ոչ մի խոսք այն մասին, որ ոչ միայն ոռոգման ջուրը չի մատակարարվել, ինչի հետևանքով հանրապետությունում այս օրերին տնկված հարյուրավոր հա-ներով պտղատու այգիները ջրվել են բառիս բուն իմաստով դույլերով, տարբեր տարաներով, բաքերով, մարդատար ու բեռնատար մեքենաներով կրելով, մյուս կողմից էլ՝ ջուր չլինելու պատճառով մինչ օրս մարդիկ չեն կարողանում բազմամյա խոտաբույսերի ցանք իրականացնել։ Ցավոք, ոչ միայն ջրի պատճառով։ Մեզանում մշակվող որոշ բազմամյա խոտաբույսերի սերմեր ևս չեն ճարվում հանրապետությունում։ Բայց դա իշխանությունների համար հարցի անհետաքրքիր կողմն է։ Ապրիլի 11-ի դրությամբ ամբողջ հանրապետությունում 20 հազար հա-անոց ոռոգման համակարգից անգամ 20 կմ ջրատար չի մաքրվել։ Առաջիկայում մեկ օրով կամ մի քանի ժամով ջրատարներում ջուր բաց կթողնեն, որը, քշելով աշնանից մնացած աղբը, տարբեր հատվածներում խցանումներ կառաջացնի, որոնք էլ մեկ-երկու օրում կմաքրեն, ու դրա դիմաց հարյուր միլիոնավոր դրամներ դուրս կգրվեն «ոռոգման համակարգերի մաքրում» տողով։ Ժամանակին, ըստ Փաշինյանի, այս համակարգում փողերը լափում էին, նաև այս մեխանիզմով։ Բայց, ի տարբերություն սրանց, այն ժամանակ դա արվում էր մարտի կեսերին, ու ժամանակին ջուր էին տալիս։ Եվ ի տարբերություն սրանց, նրանք պրոֆեսիոնալ էին, գիտեին երբ, ինչ քանակով ջուրը տալ ու խցանումները որտեղ սպասել։ Քանի որ հիմա արդեն նախկիններից մարդ չեն թողել, ամեն ինչ արվում է անպատասխանատու ու թափթփված ձևով։ Մի շարք գործոնների արդյունքում մինչև 2020թ.-ի գարնանը վարուցանքի մեխանիզացիոն աշխատանքները որոշակիորեն էժանացել էին։ Տեղեր կային, որ 1 հա-ի վարի գինը նվազել էր մինչև 30-35 հազար դրամ։ Այս օրերին 1 հա-ն վարում են 60-70 հազար դրամով։ Եվ այս իրավիճակում կառավարությունում քննարկում են պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի, ոռոգման համակարգի վիճակի վերաբերյալ հարցեր։ Ու գյուղացուն, ժողովրդին՝ ոչ մի խոսք, թե ինչ եզրահանգումների են եկել, ինչ սպասել՝ ջուր, պարարտանյութ, վառելիք երբևիցե կլինեն, թե ոչ։ Իսկ գյուղացին ով է, որ իրենք պետք է սրան զեկուցեն, թե ինչ կլինի։ Շատ էլ որ ասեցին՝ երեք միլիոն վարչապետ։ Գյուղացին իսպանացին է, իտալացին, բելգիացին, որ իրենց իրավունքների շրջանակներում «խեղդում է» իրենց կառավարություններին, պահանջում իրենց հասանելիքը։ Հայաստանի գյուղացին, նրանցից տասնապատիկ, հարյուրապատիկ վատ վիճակում գտնվելով հանդերձ, այս օրերին կոկորդիլոս է ընտրում։ Ուրեմն կառավարությունը կարող է ոչ միայն գյուղին ու գյուղատնտեսությանը վերաբերող հարցերն ընդամենը ձևական կողմը պահելու նպատակով քննարկել ու ոչ միայն ապրիլի կեսերին, այլև կարող է ընդհանրապես չքննարկել։ Որովհետև հատկապես գյուղացիներին սիրելի այս կառավարության համար սրանք ընդամենը գլխաքանակ են, կոկորդիլոս ընտրողներ ու ոչ երբեք իրենց իրավունքի հարկն իմացող «քաղաքացիներ»»։
    16:32
    11.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Արցախի դրոշը՝ Հայաստանի տարբեր քաղաքներում
    «Հայաստանում շարունակվում է Արցախի պետական դրոշի հաղթարշավը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Նա տեղեկացնում է, որ Արցախի դրոշը տեղադրվել է նաև Չարենցավանում, Գյումրիում, Աբովյանում, Սևանում, Արմավիրում ու Էջմիածնում։
    16:25
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ն անուղղակի հաստատում է կառավարության հետ կոռուպցիոն գործարքների մեջ լինելը. «Փաստինֆո»
    Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Սոթքի հանքավայրի ճնշող մեծ մասը կորցրած «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, հիմնական բաժնետեր Տրոցենկոյի՝ ՀՀ կառավարության հետ քաղաքական կոռուպցիոն գործարքից հետո, «մոռացել է» կրած վնասների մասին, գրում է «Փաստինֆո»-ն։ «2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում Սոթքի հանքի մի մասն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Մասնավորապես՝ բրիտանական Անգլո Աժիան Մայնինգ ընկերությունը հայտարարել էր՝ հանքավայրի ավելի քան 75%-ը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո և Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունը Սոթքում չի իրականացնում որևէ աշխատանք։ Փորձագիտական շրջանակների կողմից գնահատականներ էին հնչում, որ «Գեոպրոմայնինգն» ունի իրավական բոլոր հիմքերը միջազգային արբիտրաժային դատարան դիմելու համար, քանի որ ՀՀ կառավարության գործողությունների հետևանքով կրել է զգալի նյութական վնաս։ «Ջի Փարթներս» իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չէր բացառում այն հեռանկարը, երբ ներդրողներն իրենց վնասի դիմաց միջազգային դատական ատյաններում ահռելի փոխհատուցման պահանջներ կներկայացնեն Հայաստանի դեմ` կնքված միջազգային համաձայնագրերի շրջանակում։ Ընդ որում` հնարավոր պահանջվելիք փոխհատուցման գումարը, ըստ նրա, կարող է կազմել 3 մլրդ դոլարից մինչև 5 մլրդ դոլար, ինչը վճարվելու է Հայաստանի հարկատուների հաշվին։ Ու հանկարծ տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում. խիստ կասկածելի հանգամանքներում Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, առանց մյուս բաժնետերերի գիտության ու համաձայնության, վաճառվում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության բաժնետեր Ռոման Տրոցենկոյին, նույն ինքը՝ Ռուսաստանում, ըստ ռուսական մամուլի, պետական մարմինների միջամտությամբ, բիզնեսներ խլելու գործում վարպետացած ռուս օլիգարխ Ռոման Տրոցենկոյին, ինչի հետո կարծես լռության մատնվեց Սոթքում կրած վնասների հանգամանքը։ «Փաստինֆո»-ն դեռևս մարտի 16-ին գրավոր հարցում է ուղարկել «Գեոպրոմայնինգ» ԲԲԸ նախագահ Ռոման Խուդոլիին՝ կապված կապիտուլյացիոն ակտի հետևանքով ընկերության իրավունքների խախտման, կրած վնասների, Սոթքի հանքի շահագործման հարցերի առնչությամբ, սակայն ընկերությունը կասկածելի գործարքների արդյունքում այլևս չունի որևէ ասելիք։ Ընկերությանը, մասնավորապես, խնդրել էինք հայտնել, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ ամրագրված դրույթների իրականացման արդյունքում GeoProMining ընկերության շահերն ու իրավունքները արդյոք խախտվել են, որքան է կազմել ընկերության կրած վնասը։ Խնդրել էինք առանձին նշել փաստացի կրած նյութական վնասի չափը և թե որքան եկամուտից է զրկվել նշված եռակողմ հայտարարության արդյունքում հանքի տարածքի մի մասը ադրբեջանական հսկողությանը հանձնելու հետևանքով, ինչ քայլեր են ձեռնարկել ընկերության խախտված իրավունքները պաշտպանելու, կրած կորուստների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Փորձել էինք պաշտոնապես պարզել, թե որն է պատճառը, որ փոխհատուցման հարցով հայց չեն ներկայացրել միջազգային համապատասխան ֆինանսական կառույցներին, արբիտրաժային դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության, առավել ևս, երբ փորձագետների գնահատմամբ, ընկերությունն ուներ հայցը շահելու գրեթե երաշխավորված հնարավորություններ: Հետաքրքրվել էինք նաև, թե որևէ ձևաչափով ՀՀ իշխանությունների հետ գրավոր կամ բանավոր, պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես քննարկվել է արդյոք Սոթքի հանքի շահագործման անհնարինության, հասցված վնասների փոխհատուցման, անձնակազմի պահպանման, հանքի շահագործման ընթացքում անվտանգության ապահովման և հարակից այլ հարցեր: Ընդ որում, տեղեկություններ կան, որ, այնուամենայնիվ, մտադրություն և որոշում ունեցել են ՀՀ կառավարությունից փոխհատուցում պահանջելու հայց ներկայացնել, սակայն 2021 թ. ընթացքում հրաժարվել են այդ մտքից և մենք հետաքրքրվել ենք, թե որն է որոշումը վերանայելու դրդապատճառը, և արդյոք այն կապ ունի ընկերության կողմից ԶՊՄԿ մասնաբաժնի ձեռքբերման գործարքի հետ: Մեկ այլ հարցով փորձել էինք պարզել, թե մեծ վնասներ կրած ընկերության՝ ՀՀ կառավարության նկատմամբ շռայլությունն ինչով է պայմանավորված։ Ընկերությունը զրկվել է Սոթքի ոսկու հանքի պաշարների 75 տոկոսը շահագործելու հնարավորությունից և ըստ այդմ` համապատասխան ծավալի ակնկալվող եկամուտներից, սակայն Գեոպրոմայնինգ ընկերությունը 2021 թ. Սեպտեմբերին, գործարքին զուգահեռ, հայտնեց, որ աշխատատեղեր չի կրճատելու, իսկ սեպտեմբերի 30-ին կնքված ԶՊՄԿ գործարքով անգամ ՀՀ կառավարությանը փաստացի նվիրաբերեց նոր ձեռքբերած ակտիվի զգալի մասնաբաժինը: Բացի այդ՝ ընկերությանը հիշեցրել ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որը տարիներ շարունակ հայտարարում էր Սոթքի հանքավայրի շահագործման հետ կապված «Գեոպրոմայնիգին» դատի տալու մասին և Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից էկոլոգիական խնդիրների առաջացման մասին, ընկերության խմբին պատկանող «Արդյունաբերական ընկերության» կողմից ԶՄՊԿ-ի մասնաբաժին ձեռք բերելուց հետո դադարեցրեց նման հայտարարություններով հանդես գալը և փորձել ենք պարզել, թե ինչով են դա պայմանավորում, որևէ աշխատանք կատարվե՞լ է արդյոք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորելու ուղղությամբ։ Գեոպրոմայնինգ ընկերությունը ձգձգելով խուսափել է պատասխանել նշված հարցերին՝ դրանով իսկ անուղղակի հաստատելով ՀՀ ներկայիս իշխանությունների հետ ստվերային պայմանավորվածությունների մասին մեր կասկածները, կոռուպցիոն գործարքի գնալու հանգամանքը։ Հիշեցնենք՝ դեռևս 2021 թվականի օգոստոսին դատարանը վարույթ էր ընդունել ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատիրոջ հայցը՝ ԶՊՄԿ ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վաճառքի դեպքում դրանք ձեռքբերելու նախապատվությունը տալ իրեն՝ որպես բաժնետեր։ Իսկ որպես հայցի ապ ահովման միջոց ներկայացրել նաև բաժնետոմսերի վաճառքի վրա արգելանք դնելու մասին միջնորդություն, ինչը բավարարվել էր։ Ու մինչ դատարանը քննության առարկա կդարձներ բուն հայցը՝ սեպտեմբերի վերջերին մեկ այլ դատարան անհապաղ նիստ է հրավիրել ու վերացրել 75 տոկոս ու բաժնետոմսերի վրա դրված արգելանքը, ինչից հաշված ժամեր անց հայտնի է դարձել, որ դրանք ձեռք է բերել Տրոցենկոն ու անգամ հասցրել մի մասը նվիրել ՀՀ կառավարությանը, իսկ թե ինչի դիմաց պարզ չէ», - գրել է կայքը:
    16:23
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հրապարակվել է Արցախի ՄԻՊ-ի տարեկան հաղորդումը
    Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը։  Հաղորդումը բաղկացած է 14 բաժիններից, որոնցում ըստ առանձին բաժինների ներկայացված են՝  Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընդհանուր բնութագիրը և հիմնական ուղղությունները։ Պաշտպանի քննարկմանը ներկայացված դիմումների և բողոքների վիճակագրական տվյալները։ Անձնական (քաղաքացիական) և քաղաքական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դիմումների և բողոքների ուսումնասիրության և քննարկման արդյունքները։  Սոցիալական և տնտեսական իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ դիմումների և բողոքների ուսումնասիրության և քննարկման արդյունքները։ Պաշտպանի գործունեությունը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտում։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը և այդ բնագավառում Պաշտպանի գործունեությունը։  Երեխաների իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը և այդ բնագավառում Պաշտպանի գործունեությունը։ Պաշտպանի գործունեությունը հասարակության խոցելի խմբերին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում։  Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը։ Հանրային ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքներն ու ազատությունները։ Պաշտպանի գործունեությունը օրենսդրության կատարելագործման բնագավառում։ Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումները, Պաշտպանի հայտարարություններն ու արտահերթ զեկույցները։ Պաշտպանի ներքին և արտաքին համագործակցությունը։ Պաշտպանի գործունեությունը մարդու իրավունքների և ազատությունների հանրային իրազեկման բնագավառում։ «2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը Պաշտպանի կողմից ուղարկվել է ԱՀ Ազգային ժողով։ Օրենքով սահմանված կարգով Հաղորդումը ներկայացվելու է նաև պետական իրավասու մարմիններին և հասարակական կազմակերպություններին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/b8dc5917411ce2f07336dd20876a55a5 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    16:16
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն մի փոքր թանկացել է
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 11-ին, կազմել է 474.84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.85 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 518.15 դրամ (աճել է 0.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 619.43 դրամ (նվազել է 0.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.06 դրամ (նվազել է 0.31 դրամով):
    16:10
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Ապրիլի 11-ից նոր ավտոբուսների վարորդները կմանրեն գումարը՝ 100 դրամանոցն արկղը գցելու համար
    Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` ապրիլի 11-ից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Մինչ օրս 100 դրամանոց չունենալու դեպքում քաղաքացին չէր կարող օգտվել տրանսպորտի այդ ձևից կամ գումարը տալիս էր վարորդին, ինչը դժգոհություն էր առաջացնում։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ոլորտի պատասխանատուներից հետաքրքրվել է՝ կարո՞ղ են արդեն քաղաքացիները դրամը մանրել: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը զեկուցել է, որ առկա մանրադրամները կազմում են օրական շրջանառության ընդամենը 15%-ը, ուստի կարևոր է, որ քաղաքացիները, նախքան միասնական տոմսային համակարգի անցնելը, ունենան 100 դրամանոցներ:
    15:56
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի ՄԻՊ-ից այցելել են Խրամորթից տեղահանված ընտանիքներին
    Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին: Արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ գրառմանը՝ այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։ Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դիտարկվել են տեղահանված և ժամանակավորապես Այգեստան գյուղում բնակություն հաստատած ընտանիքների՝ կանանց, երեխաների և տարեցների կեցության պայմանները, սնունդը, հոգեբանական վիճակը: ՄԻՊ աշխատակազմի կողմից տեղահանվածներն իրազեկվել են ստեղծված իրավիճակում Կառավարության համապատասխան ծրագրերի մասին՝ ուղղված նրանց սոցիալ-հոգեբանական իրավիճակի մեղմացմանը։ Արձանագրված խնդիրները Պաշտպանի կողմից ներկայացվել են պետական լիազոր մարմիններին։
    15:50
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    COVID-19-ի դեմ ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան՝ կանայք
    Առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը ապրիլի 10-ի դրությամբ: Ըստ վիճակագրության՝ առաջին դեղաչափ ստացած քաղաքացիների 47,1 տոկոսը կանայք են, 52,9-ը՝ տղամարդիկ: Երկրորդ դեղաչափ ստացել է կանանց 46,3 տոկոսը, տղամարդկանց՝ 53,7 տոկոսը:
    15:45
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նարեկ Մանթաշյանը ևս պատանդառվել է իշխանության կողմից․ փաստաբան
    Շնորհավորում եմ բոլորիս, Նարեկ Մանթաշյանը ևս պատանդառվել է քաղաքական իշխանության կողմից Այսօր լրանում է Նարեկ Մանթաշյանի կալանքի դեմ բերված բողոքի ՉՔՆՆԱՐԿՄԱՆ հոբելյանական 2 ամիսը (ԵՐԿՈՒ ԱՄԻՍ)։ Վերաքննիչում ամեն անգամ դիմում են շառլատանության, որպեսզի չքննարկեն բողոքը։ Արդեն որերորդ անգամ ծանուցագիր եմ ստանում, որ երեք օր առաջ նշանակված է եղել դատական նիստ։ Մեկ ամիս Մնացական Հարությունյանի ռեսուրսով ձգձգումներից հետո՝ հիմա էլ գործը փոխանցել են Ռուբիկ Մխիթարյանին, որ հիմա էլ այս <<հարգելի դատարանը>> ձգձգի բողոքի քննությունը։ Երկու ամիս կալանքի դեմ բերված բողոքը չքննարկելը իրավական շանտղություն է և Ռուբիկ Մխիթարյանին խնդրում եմ այս հանգամանքը ընդունել ի գիտություն։ Համեմատության համար նշեմ, որ ոչ քաղաքական գործերով նիստի ծանուցումները կատարվում են հեռախոսազանգով կամ թղթայինին զուգահեռ նաև զանգում են կամ եթե բողոքը բերած է լինում դատախազությունը դատական ծանուցագրի հետ գալիս է նաև դատական ոռնոցներ, որ շատ արագ պետք է քննվի բողոքը։ Վերաքննիչի ռուբիկմխիթարյաններին կոչ եմ անում մի փոքր մասնագիտական ինքնասիրության զգացում գտնեն իրենց մեջ․ երկու ամիս կալանքի դեմ վերաքննիչ բողոքը չի կարել չքննարկել․ դա պաշտպանական սրբազան իրավունքներից է․ թև այս երկրում սրբազան ոչինչ այլևս չի գնահատվում։ Հ․գ․ Այս դեպքով դիմելու ենք արդնախին և կարգապահական հանձնաժողովին։ Դատավորներին խնդրում եմ այս քայլին մոտենալ ըմբռնումով, ես մշտապես հակված եմ պահել գործընկերային հարաբերությունները և մշտապես աչք եմ փակում հետին թվով կազմված դատական ակտերի, դատավարական փաստաթղթերի, դրանք ուշ տրամադրելու և նմանատիպ այլ խախտումների վրա, բայց իրավական շանտղության դեմ գործընկերությամբ չես կարող պայքարել։
    15:35
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին
    Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղաահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:
    15:28
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թաքնված տանտերը մուրճով խփել էր տուն մտած անձի գլխին. Բազումի ոստիկանների բացահայտումը
    ՀՀ ոստիկանությունը հաղորդագրության է տարածել գողության փորձի դեպքի վերաբերյալ։ «Ոստիկանների հիմնական գործառույթներից մեկն էլ հանցագործությունների կանխարգելումն է: Այդ նպատակով տարածքային ստորաբաժանումների ծառայողները մշտապես շրջում են փողոցներով ու բակերով։ Ապրիլի 5-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Շինարարների փողոցում էին, երբ ժամը 11.40-ին ականատես եղան տարօրինակ տեսարանի: Բակից գլխապատառ դուրս էր վազում 30-35 տարեկան մի տամարդ, ընդ որում` գլխապատառ նաև բառի բուն իմաստով: Գլխի վերքն արնահոսում էր, ձեռնոցներով էր և ձեռքին էլ դանակ կար: Նրա հետևից վազում էր մուրճը ձեռքին մեկ այլ տղամարդ ու գոռում` բռնե՛ք: Շրջագայության ելած Բազումի ոստիկանները` քրեական հետախույզն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչը, վազում են նրանց հետևից: Այդ ընթացքում արնահոսող տղամարդը ձեռքից գցում է դանակը, հանում ու նետում բանվորական ձեռնոցները, բայց ավելին անել չի հաջողվում. ոստիկանները բռնում են: Տեղում հանդարտեցնելով իրավիճակը`տանում են բաժին, որտեղ բոլոր հարցերը ստանում են սպառիչ պատասխաններ: Պարզվում է, որ մուրճով տղամարդը Շինարարների փողոցի բնակիչ է, իսկ դանակով զինվածը` հանցավոր մտադրություններով մեկը: Իսկ մինչ նրանց փողոց վազելը կատարվել էր հետևյալը: Տանտերը տարօրինակ ձայն էր լսել և մոտեցել դռանը: Նայելով դիտանցքից` նկատել էր արևային ակնոցով ու բժշկական դիմակով մեկին, որը փորձում էր բացել դուռը: Հասկացել էր, որ նա եկել է գողության: Հանցագործությունը կանխելու, նաև ինքնապաշտպանության նպատակով վերցրել էր մուրճն ու թաքնվել դռան հետևում: Երկար չէր սպասել. տեխնիկական միջոցների գործադրմամբ դիմակավոր անձը բացել էր դուռը, բայց միայն մեկ-երկու քայլ էր կարողացել անել. թաքնված տանտերը մուրճով խփել էր գլխին: Հարվածից բնակարան մտած անձի ակնոցն ու դիմակն ընկել էին, ինքն էլ, գլխի արնահոսող վերքով, փախել էր փողոց: Իսկ ինչ էր կատարվել փողոցում, արդեն մանրամասնել ենք։ Գլխի վերքը մշակելուց և անհրաժեշտ գործողություններից հետո ոստիկանները 33-ամյա տղամարդուն ներկայացնում են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվում։ Նա ձերբակալվել, ապա, դատարանի որոշմամբ, կալանավորվել է: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։
    15:25
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»․ «Politik.am»
    politik.am-ը գրում է․ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ տասնյակ ընդդիմադիր ուժեր և գործիչներ են ասպարեզ եկել, որոնք իշխանություններին քննադատող խիստ ելույթներ են ունեցել, անգամ փողոցային պայքար են տարել իշխանությունների դեմ, բայց, երբ «համեղ պատառ է ընկել բերանները»՝ պետական պաշտոնի տեսքով՝ 180 աստիճանով փոխել են իրենց տեսակետները։ Վերջին շրջանում այս տեսակ գործիչների մոնումենտալ դեմքերից է Էդմոն Մարուքյանը։ Եթե նա մինչև դեսպանի պաշտոն ստանալը համարում էր, որ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ առանց նրա հեռանալու անհնար է դրական ձեռքբերումներ ունենալ, ապա պաշտոնի նշանակվելուց կարճ ժամանակ առաջ (ըստ էության կար արդեն պաշտոնի խոստումը) և նշանակվելուց հետո Փաշինյանի շուրջ համախմբվելու մոտեցման ծայրահեղական կողմնակիցներից է։ Մարուքյանը «ջիհադ» է սկսել իրական ընդդիմադիր ուժերի դեմ, որոնք սպառնում են Փաշինյանի իշխանության պահպանմանը։ Մարուքյանն իր ջանքերում այնքան հեռու է գնացել, որ արդեն իրերն իրենց անուններով կոչող գործիչներին համեմատում է թշնամիների հետ․ ««Կապիտուլյացիա» վտանգավոր ձևակերպումը, որպես հետպատերազմյան կամ ապագա իրավիճակի նկարագիր մեր քաղաքական գործիչների կողմից և մեր մամուլում ավելի շատ է շրջանառվում, քան թշնամու գործիչների և իրենց մամուլի կողմից: Մեր պետությունը կապիտուլացված կամ ապագայում անխուսափելի կապիտուլացվող նկարագրողներն թշնամուց ինչո՞վ են տարբերվում»,- գրել է Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը։ Հետաքրիր է, որ պատերազմից հետո Մարուքյանն ինքն էր համարում, որ ստորագրված փաստաթուղթը կապիտուլիացիա է․ «Պատերազմի 4–րդ օրվանից իմացել ա պարտվում ենք, երկրին հաղթանակի ա տրամադրել, կապիտուլյացիա ստորագրել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նա։ Եթե հավատանք այս խոսքերի անկեղծությանը, ապա ստացվում է, որ ըստ 2022 թվականի դեսպան Էդմոն Մարուքյանի 2020-21 թվականների Էդմոն Մարուքյանը «թշնամուց ոչնչով չի տարբերվել»։ Ինչ խոսք, հետաքրքիր բան է կյանքը։
    14:21
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը
    Ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն: Ըստ ուղղությունների՝ զեկույցներ են ներկայացվել ձմռան ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև նախանշվել առաջիկա ծրագրերը։ Խորհրդակցության արդյունքներով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։
    14:19
    11.04.22
    Ավելին
  • Միջազգային
    «Տոչկա Ու» հրթիռով ուկրաիանական քաղաքին հարվածել է Կիևը. Ռադայի նախկին պատգամավոր
    Ապրիլի 8-ին ուկրաինական Կրամատորսկ քաղաքին հարվածած ու 50 մարդու կյանք խլած «Տոչկա Ու» հրթիռը ոչ թե ռուսական էր, այլ ուկրաինական: Սկանդալային հայտարարությունը արել է Ուկրաինայի Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան:
    14:17
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում վնասազերծել են հրթիռակասետային 2 ռումբ, 31 պայթուցիչ, գնդիկաբեկորային 3 ավիառումբ
    Ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1015 զանգ: Արցախի ԱԻ պետական ծառայությանից հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 6 դեպք, որից 2-ը օժանդակ շինությունում, 2-ը աղբանոցում, 1 դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Արձանագրված բոլոր դեպքերում հրդեհը ժամանակին մեկուսացվել է՝ տուժածներ չկան: Արձանագրված բոլոր հրդեհների դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում ԱՀ Մարտակերտի և Ասկերանի շրջաններից, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներից հայտնաբերել ու վնասազերծել են հրթիռակասետային 2 ռումբ, 31 պայթուցիչ, գնդիկաբեկորային 3 ավիառումբ, 26 արկ, 23 ձեռքի և 37 նռնականետի նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 20, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 28 կանչ: Փրկարարները կատարել են դռան 11 և վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող մեկ քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 10 կանչերի: Շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում 2 հաղորդում է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբեյալ, 2 դեպքում էլ փրկարարները ժամանակին արձագանքել են և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
    14:09
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վաղը շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. հնարավոր է` կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ
    Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: «Ուստի, ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում», - նշված է հաղորդագրության մեջ։
    13:55
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստին կհարցաքննվի միակ վկան․ փաստաբան
    Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է․ «2022թ. ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-ին Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի է ունենալու Սայաթ Շիրինյանի գործով հերթական դատական նիստը: Այս անգամ, սակայն, ամեն ինչ լինելու է շատ ավելի հետաքրքիր. այս նիստին պետք է հարցաքննվի մեղադրանքի կողմի ըստ էության միակ վկան՝ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը, ով նախորդ նիստին դատարան չէր եկել: Հուսով՝ եմ այս անգամ պարոն Ավդիշոևը կներկայանա դատական նիստին: Անձամբ ես նրան բավականին շատ հարցեր ունեմ տալու»:
    13:39
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դանակահարություն՝ Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում. հանցագործությունը բացահայտվել է
    Ապրիլի 8-ին, ժամը 13.55-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա տղամարդ: Րոպեներ անց երկրորդ հաղորդումն է ստացվել. «աջ գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ: Երկուսին էլ դանակահարել էին նույն վայրում: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ գիշերը Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել էր անծանոթ տղամարդը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դանակահարողների ինքնությունը: Հանցանքը կատարողներից մեկը՝ Բյուրական գյուղի 21-ամյա բնակիչը, հայտնաբերվել է Դավիթաշենի 3-դ թաղամասում, իսկ Երևանի 25-ամյա բնակիչը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում: Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:
    13:36
    11.04.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում ռեստարտի խնդիր կա և իրավիճակը փոխելու ռեսուրս. Տիգրան Աբրահամյան
    «Արցախի հիմնական քաղաքական ուժերը, հասարակական խմբերը, ակտիվ դերակատարները ներսում ռեստարտ տալու խնդիր ունեն»,- գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
    13:29
    11.04.22
    Ավելին