Լրահոս
Հասարակական
17:30
11.04.22
586

Պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը փոխվել է․ Ալեն Սիմոնյան

Img default alt hy

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է իր անվան հետ կապվող մի շարք տեղեկություններ, նաև այն, որ իրեն սպասարկող մեքենան զրահապատ է և արժե 200 հազար դոլար:

Օգտատերերը հետաքրքրվել էին, թե ինչո՞ւ են պետական միջոցների հաշվին թանկարժեք մեքենաներ գնում և ոչ օրինակ` բանակի համար ծախսեր անում:

«Ես զրահապատ մեքենա չունեմ, ինձ երեք մեքենա չի ուղեկցում, և այդ մեքենան չարժե 200 հազար դոլար, արժե ավելի քիչ, և այդ ծուռ հայելիների աշխարհում ապրելը, որը Ֆեյսբուքը հիմա վերցրել է իր վրա, և իմ անվան հետ կապված շահարկումները, որ մոդայիկ են դարձել, պետք է դադարեն, և մարդիկ պետք է ուշադրություն չդարձնեն, որովհետև այն ամենը, ինչ լսում եմ իմ մասին, արդեն մեր ընկերական շրջանակում բազմաթիվ կատակների թեմա է դարձել», - հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

«Ինձ համար պետական պաշտոնյա դառնալուց հետո իմ կյանքի որակը, իմ ազատությունը փոխվել է միայն դեպի վատը, դա իմ ընտրությունը չի` անվտանգության աշխատակիցները:

Իմ ամբողջ օրվա կռիվը դա է, որ ես չեմ ուզում, ես ուզում եմ հեծանիվ քշել: Մի անգամ դա արեցի, տղաները ստիպված եղան, մեկը հետևիցս վազում էր, ստիպված կանգնեցին… Ինձ եթե մի բան է պատահում, օրենքի բերում իրենք պատասխանատվության են ենթարկվում», - ասել է նա: