Լրահոս
Արցախ
18:23
11.04.22
155

Ադրբեջանցիները մոտ 3 կմ են հեռու Արցախի Սարդարաշեն գյուղից, 3 խումբ կա․ գյուղապետ

Img default alt hy

Ադրբեջանական զինված ուժերը բացի Փառուխ-Քարագլուխ ուղղությունից առաջացել են նաև Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի ուղղությամբ։ Այս մասին «24News»-ին ասել է Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանը։ 

Հակոբյանն ասել է, որ ադրբեջանցիները վերահսկում են գյուղի վարչական տարածքի որոշ հողեր։

«Գյուղին պատկանող Խաչենի հովիտից մոտ 100 հեկտար հող մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ, 3 հա մակերեսով մի հողակտոր էլ ադրբեջանական դիտարկման տակ է, հնարավոր չէ մշակել, գյուղից էլ ադրբեջանցիները մոտ 3 կիլոմետր են հեռու», - նշել է նա։

Ըստ գյուղապետի՝  Սարդարաշենի ուղղությամբ տեղակայված է 3 ադրբեջանական ստորաբաժանում՝ յուրաքանչյուրը  մոտ 150-ական զինծառայողով։

«Թմբի վրա կուտակումներն էլ մեկ շատանում են, մեկ՝ քչանում։ Գյուղը թմբի հետևն է, ամբողջ գյուղը չի դիտարկվում։ Բայց հողեր կան, որ ադրբեջանցիները տեսնում են, կարող են կրակել»,- նշել է գյուղապետ Հակոբյանը։