Լրահոս
Քաղաքական
17:55
11.04.22
1 003

Ես չեմ գնում Արցախ, որպեսզի առիթ փնտրելով չկրակեն մեր գյուղացիների վրա, Ալենը ինչ ուժեղ տղա էր․ Ալեն Սիմոնյան

Img default alt hy

Բանակցային այս փուլում նպատակահարմար չեմ գտնում Լեռնային Ղարաբաղի Հանապետություն տերմինը։ Այս մասին «ԱզատությունTV»-ի տաղավարում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով հարցին՝ ինչու ինքը և իրենց իշխանության ներկայացուցիչները չեն այցելում Արցախ, Սիմոնյանը պատասխանել է․

«Ես չեմ գնում, որպեսզի դա սադրանքի առիթ չդառնա։ Մեկ-մեկ այնպիսի հարցեր են լինում, որ ես զարմանում եմ՝ այդտեղ միտում կա՞, թե՞ չհասկանալով են արվում։

Ամեն օր սադրանք է տեղի ունենում, վիճակը լարված է, եթե ես պետք է գնամ այնտեղ և ադրբեջանցիները առիթ փնտրելով կրակեն մեր գյուղացիների վրա, ինչի համար է պետք դա անել, արժե՞ նման բան անել, որ հետո ասեն տեսաք՝ Ալենը ինչ ուժեղ տղա էր։

Ինչի համար է դա պետք, եթե այս նուրբ ժամանակահատվածում ես կարող եմ հրահրել որևէ բան։

Համարում եմ, որ դա սխալ է, գնում են բանակցություններ և ես չպետք է առիթ տամ գեթ մեկ կրակոց ավելի անելու»,- ասել է Սիմոնյանը։

Նա նշել է, որ իշխանական պաշտոնյաները այցելում են Արցախ։