Լրահոս
2022-04-13
-
ՀայաստանԱյսօր Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց, որ չի տեսնում Արցախը Ադրբեջանի կազմից դուրսՓաշինյանը հայ ժողովուրդին «այլընտրանք է» առաջարկում, կամ հրաժարվել Արցախից, կամ էլ Հայաստանը հայտնվելու է կործանման եզրին:Ավելին14:1013.04.22 -
ԱրցախՌուս խաղաղապահների գործելակերպը տարակուսելի է Փաշինյանի համարՀայաստանի վարչապետը տարակուսած է, թե ինչո՞ւ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը թույլ չի տվել խորհրդարանի մի խումբ պատգամավորների մտնել Արցախ:Ավելին14:0013.04.22 -
ՀասարակականԳերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. ՓաշինյանՄեզնից անսովոր և գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ու պահպանելու համար ու պիտի խոստովանենք, որ այս ոլորտում հուսալի երաշխիքների համակարգ դեռևս չենք կարողացել ստեղծել, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, սակայն, ընդգծեց, որ Հայաստանն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: «Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Այս նպատակի իրագործման, խաղաղության օրակարգի միջազգային առաջմղման համար կառավարությունը վարում է միջազգային և տարածաշրջանային ակտիվ և բալանսավորված քաղաքականություն, և մենք մեր ժողովրդից շարունակական աջակցությունն ենք ակնկալում այս կենսական խնդիրը լուծելու համար: Մենք չենք ուզում իրավիճակի մեղմասացությամբ հանդես գալ մեր ժողովրդի առաջ և բոլորս պետք է գիտակցենք, որ այն մարտահրավերները, որ մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի, Առաջին հանրապետության ժամանակներից՝ այսօր ողջ ուժգնությամբ հառնել են մեր առջև: Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ ու, որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից պատմական մեզ հայտնի հանգրվանով չավարտել, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր է լիարժեք համախմբում մեր պետության ու պետական ինստիտուտների շուրջ, մեզ հարկավոր է մեր պետական շահի շուրջ կառուցված քաղաքացիական ու ազգային միասնություն, մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եվ համոզված եմ, մենք դա կանենք և դա է մեր պատմական առաքելությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:Ավելին12:0913.04.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 13.04.2022Ավելին12:0313.04.22 -
Արտաքին քաղաքականությունՄիրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական․ ԲայրամովՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Միաժամանակ նա հավելել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը ժամանակ և հետագա քայլեր է պահանջում, գրում է minval.az-ը։ «Ադրբեջանը դրսևորել է իր լավ մտադրությունները»,- ասել է արտգործնախարարը։Ավելին11:5513.04.22 -
ՔաղաքականՄենք բազմիցս ենք հայտարարել խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին․ ՓաշինյանՄենք բազմիցս ենք հայտարարել խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 13-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրեց, որ մարտի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: «Այդ սկզբունքները հետեւյալն են՝ փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում եւ հարգում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում եւ դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ, միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն, սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտային եւ այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում, եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն: Այս առաջարկությունները մենք օպերատիվ ձեւով քննարկել ենք, եւ արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռեւս 1992 թվականին Անկախ Պետությունների Համագործակցություն ձեւավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով եւ այդ ճանաչումը այսօր էլ մեր ներպետական օրենսդրության մաս է: Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել եւ Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եւ հետեւաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին եւ այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում: Փաշինյանն ընդգծեց՝ այս իրավիճակում կարեւոր է արձանագրել մի շատ էական նրբություն: «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ՀՀ վարչապետը:Ավելին11:4613.04.22 -
ՔաղաքականՀիմա գոնե հասկանու՞մ եք, որ մեր այսօրվա աղետի հիմնական պատճառը 2018-ն էր. ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հիմա գոնե հասկանու՞մ եք, որ մեր այսօրվա աղետի հիմնական պատճառը 2018-ն էր։ Հիմա գոնե հասկանու՞մ եք, որ մեր այսօրվա ճգնաժամի հիմնական պատճառը 2021թ հունիսի 20-նն էր։ Հիմա գոնե հասկանու՞մ եք, որ մեր վաղվա օրվա միակ շանսը Նիկոլի քաղաքական չգոյությունն է»։Ավելին11:3713.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպքԱպրիլի 13-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք: Կատարվել է 2540 թեստավորում, առողջացել՝ 22 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 711 դեպք, որոնցից 410 387-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2023 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1680 է: Ընդհանուր կատարվել է 3 005 711 թեստավորում։Ավելին11:3313.04.22 -
ՀասարակականՓաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով իրավիճակը չի հասցեագրել․ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի մասին... «Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, անշուշտ, զինված ուժերի և կառավարության բացթողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, կարծում եմ՝ ձոխողում էր նաև կազմակերպության համար: Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրկանացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտահոգությունը, թե ՀՀ անվտանգության համակարգի համար կարևորագույն դեր ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիրտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»։Ավելին11:2313.04.22 -
ՀասարակականՓաշինյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը2021 թվականի վերաբերյալ մեր բոլորի զգացողություններում բացասկանը գերակշռում է, Աժ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, թե 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, այսօրվա դրությամբ, 3825 է. նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել է ու նույնականացվել ու հուղարկավորվել է 2021 թվականին: «Գրերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ. ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ», - հայտարարեց ՀՀ վարչապետը:Ավելին11:0113.04.22 -
ՔաղաքականՏարակուսանքի տեղիք է տալիս․ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին Արցախ չթողնելու մասինՏարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ երեկ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։ Այս մասին կառավարության ծրագրի՝ 2021 թ. կատարման արդյունքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ գործելակերպը հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը ապահովելու համար։ Միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս ԱԺ պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու համար»,-նշեց նա։Ավելին10:5913.04.22 -
ՀայաստանԲրյուսելում ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր էին պատրաստում, այլ մեծ պատերազմն էին հրահրում․ քաղաքագետՊարզ բացատրեմ, Մեծ Արեւմուտքին պետք է ռուս խաղաղապահներին, հաջորդ փուլում ռուսական բազան դուրս հանել Հարավային Կովկասից ու Թուրքիայի միջոցով խորանալ դեպի Միջին Ասիա։ Դա ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը թույլ չեն տալու, ինչը լավ հասկանում են Արեւմուտքում։ Արդյունքում Կովկասը "Նոր Ուկրաինա" դառնալու ճանապարհին է, իսկ Հայաստանը' "Նոր Մարիուպուլի"-ի (Ադրբեջանն էլ): Դա Արեւմուտքին համար ցանկալի սցենար է, կազմակերպել մեծ պատերազմ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ' համ Թուրքիան նորից մտցնել իր տիրապետության տակ, Ռուսաստանին ու Իրանին էլ մտցնել արյունալի պատերազմի մեջ։ Բրիտանիան հանեց Թուրքիային որոշ ռազմական տեխնոլոգիաների սանկցիաներից, այսինքն սկսել են զինել։ Բրյուսելում ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր էին պատրաստում, այլ մեծ պատերազմն էին հրահրում։ Նմանատիպ տեխնոլոգիաներով Ուկրաինայում պատերազմ սարքեցին։ Արեւմուտքի նպատակը պարզ է ու բնական, կան մեծ շահեր։ Անհասկանալի է Հայաստանի իշխանության ու Հայաստանի ընդդիմության (խորհրդարանական ու փողոցային) քայլերը, որոնք սրելով իրավիճակը նպաստում են այդ ամենին։Ավելին10:5313.04.22 -
ՀասարակականԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև՝ ՀՀ համար. վարչապետԱզգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երբ ծանոթացել է Արցախի հարցով բանակցային փաստաթղթերին, համոզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանը, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նոր պայմաններ: «Հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի: Դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի էր հանձնել հաղթանակի պտուղներն ու դիմացը չստանալ ոչինչ. սա ընդունել, նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն՝ մենք ստեղծել ենք ֆասադ ու լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուտցիոնալ կայացման գործը», - ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ բովանդակային առումով նույն վիճակն է հիմա. այսօր միջազգային հանրությունը Հայաստանին հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի համար: «Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի-փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը ու միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի ու Արցախի շուրջ, հակառակ դեպքում, ասում է միջազգային հնարությունը՝ մեր վրա հույս չդնեք ոչ թե այն պատճառով, որ չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել», - հայտարարեց ՀՀ վարչապետը:Ավելին10:4713.04.22 -
ՀայաստանՀողերը հանձնելով՝ կփրկեի հազարավոր կյանքեր. Նիկոլ Փաշինյան2021 թվականի վերաբերյալ մեր բոլորի զգացողություններում բացասկանը գերակշռում է, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, թե 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, այսօրվա դրությամբ, 3825 է. նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել է ու նույնականացվել ու հուղարկավորվել է 2021 թվականին: «Գրերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են հիմնական սիմվոլը ու այդպես էլ մեզնից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ: Այս հարցի պատասխանը ինքս պիտի տամ. ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե պատերազմի, թե պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունելու մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու, այդպիսով նաև դավաճանության մեջ», - հայտարարեց ՀՀ վարչապետը; Նա նշեց, թե վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել է, որ եթե իրեն ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, իրեն պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու մեջ: «Ես, այո, ուզում եմ խոստովանել՝ հնարավոր է, որ մեղավոր եմ դրանում, մեղավոր եմ, որ 2018-2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջանն ու իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում, մեղավոր եմ, որ հստակ ու աներկբա չեմ ասել, որ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար ու միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի. այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական մեղքը, հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա», - ասաց վարչապետ Փաշինյանը:Ավելին10:3213.04.22 -
ՀայաստանԳորիս-Կապանի հատվածն այլևս երթևեկելի չէ. բարձրաստիճան պաշտոնյաները սկզբում վստահեցնում էին, թե մենք էլ ենք օգտվելու, պարզվեց՝ սուտ էր․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիս-Կապան մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը, որը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնեց ադրբեջանցիներին, ամայի ճանապարհ է դարձել. ադրբեջանական կողմն այստեղ փշալարեր և բետոնե արգելապատնեշներ է տեղադրել, ինչը վկայում է, որ այս ճանապարհներով ո՛չ հայերն են երթևեկում, ո՛չ էլ իրանական մեծ բեռնատարներն են անցնում։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները սկզբում վստահեցնում էին, թե այդ ճանապարհից կարող ենք մենք էլ օգտվել՝ մաքս վճարելով։ Պարզվեց՝ սուտ էր։ Ճանապարհի երկու կողմում հայկական և ադրբեջանական սահմանապահներն են կանգնած։ Դատելով լուսանկարից՝ Գորիս-Կապանի այս հատվածն այլևս երթևեկելի չէ։ Հիշեցնենք, որ այս ճանապարհը խլելու արդյունքում մեկուսացան նաև Շուռնուխ, Որոտան և Բարձրավան բնակավայրերը, որոնք դարձան անկլավներ և մնացին շրջանցող դժվարանցանելի ճանապարհների հույսին»։Ավելին10:2613.04.22 -
ՀասարակականՆոր կռիվը Արցախով չի սահմանափակվելու. առավել հավանական է պատերազմի այս շրջափուլը տեղափոխվի Հայաստան. ԱբրահամյանԱյն, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը եվրասիական տարածաշրջանում անխուսափելիորեն բերելու էր նոր սպառնալիքների տարափի, ռազմական գործողությունների հենց մեկնարկին էր նկատելի, ֆեյսբուքում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:Ավելին10:2213.04.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 13.04.2022Ավելին10:0913.04.22 -
ՔաղաքականՔարվաճառը 1990թ․ ադրբեջանական տարածք էր, Արցախի տարածքից կորցրել ենք միայն Հադրութը․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան«Իրավունք» թերթը գրում է. ««Օր առաջ ադրբեջանցիներին պետք է տալ ճանապարհ Սյունիքի վրայով, դա միակ երաշխիքն է, որ Լաչինը չփակվի»: Նման «հույժ հայրենասիրական» մտքերով էր իր վերջին հարցազրույցում հանդես եկել ոչ ավել, ոչ պակաս ՀՀ ԳՇ նախկին պետ, դրանից հետո էլ իրեն գեներալ համարող Մովսես Հակոբյանը: Թե ինչ դեր է ունեցել սույն գեներալական ուսադիրներ կրողն արցախյան վերջին պատերազմում, ըստ այդմ էլ, թե ինչու է նման մտքերով հանդես գալիս, կգա ժամանակը, լիովին կպարզվի, վստահ ենք: Բայց մինչ այդ, դեռ կասկածելով՝ մի՞թե Հայոց բանակի հետ կապ ունեցողը կարող է նման բացահայտ խայտառակ մտքեր արտաբերել, փորձեցինք պարզել, թե այդ ի՞նչ հաշվարկներ է արել պարոն Հակոբյանը, որ եկել է նման եզրահանգման: Սակայն նա կտրականապես հրաժարվեց ավելին ասել` պնդելով. «Ես իմ կարծիքն եմ հայտնել, ես այդպես եմ մտածում: Մնացածը, ով է համաձայն, ով` ոչ, դա արդեն իրենց խնդիրն է: Յուրաքանչյուր մարդ ունի իր մտածելիքը արտահայտելու իրավունք, ես իմ մտածածն եմ արտահայտել»: Արդյոք Մովսես Հակոբյանի տեսակետը կիսո՞ւմ են նաեւ իշխանականները, «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել Մովսես Հակոբյանի նման Արցախի հաշվին գեներալական ուսադիրներ ստացած իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, ով նկատեց. - Ես չգիտեմ՝ Մովսես Հակոբյանը ինչ է ասել, Մովսես Հակոբյանը կարա ասի նաեւ, որ, օրինակ, Զանգեզուրը փոխանակենք չգիտեմ ինչի հետ. իրենք փոխանակման վարպետներ են: Մովսես Հակոբյանն ի՞նչ գործ ունի Հայաստանի տարածքների հետ: - Ասում է, որ այդ կերպ կփրկվի Արցախի մնացած մասը: - Եթե Մովսես Հակոբյանը ուզում է փրկել Արցախը, ապա դա շատ հեշտ է: Ասեմ, թող վերցնի իր բոլոր զինակից ընկերներին, գնան Արցախ ու էնտեղ ամուր պահեն Արցախը: Թող Հայաստանի տարածքները առեւտրի առարկա չդարձնեն, մենք ի՞նչ կապ ունենք Արցախի հետ: - Լավ, բա ո՞րն է Արցախի փրկությունը: - Արցախի փրկությունը էն ա, որ Մովսես Հակոբյանն ու իր ընկերները գնան Արցախ, կանգնեն արցախցիների կողքին ու տենց պահեն Արցախը (ստացվում է, որ ՔՊ-ական պատգամավորի մտքով անգամ չի՞ անցնում, որ ինքը եւս գնա եւ պաշտպանի Արցախը, երբ այդ նույն Արցախի հաշվին է գեներալ դարձել- հեղ.): - Ի դեպ, խոսելով Արցախի մասին, Դուք ասել եք, որ արցախցիները փախել են պատերազմի ժամանակ ու հիմա Հայաստանից են Արցախ պահանջում: Ունե՞ք կոնկրետ փաստեր եւ արդյոք այսօր էլ այդ տեսակետի՞ն եք: - Այո, ես ասել եմ, որ Արցախի որոշ գեներալներ, որոշ ղեկավարներ, նախարարներ, վարչության պետեր պատերազմի ժամանակ գտնվել են Երեւանում: Այո, Ղարաբաղից փախել են Երեւան, չեն կանգնել, չեն կռվել: Խոսքս շարքային քաղաքացիների մասին չէ, խոսքս գեներալների, պաշտոնատար անձանց մասին է: - Դե, անուններ հնչեցրեք, խնդրեմ, որ մենք էլ պախարակենք նմաններին: - Կան հարուցված քրգործեր, որ դեռ նոր են հարուցվել: «Իբայց նոր իշխանությունը ձեւավորվելու է: Կա Քննիչ հանձնաժողով, որն էդ ամեն ինչը ի հայտ կբերի, սաղին հատիկ-հատիկ ցույց ենք տալու ժողովրդին: Քննությունը գնում է, անպատիժ մնացող չի լինելու (ու մինչ քննությունը կավարտվի, «կա՛մ էշը կսատկի, կա՛մ՝ էշատերը»-հեղ.): - Իսկ իշխանությունները ի՞նչ են անում Արցախը պահելու համար: - Իշխանությունն Արցախը երբեք չի հանձնի թշնամուն, Արցախից Հայաստան փախածներն են Արցախը հանձնել թշնամուն, իշխանությունը չի հանձնել Արցախը: - Իսկ այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված սահմանային լարումները նույն Արցախում այս օրերին: - Թե՛ մեր, թե՛ Արցախի սահմանում ադրբեջանցիների կողմից սադրանքներ լինելու են, եղել են եւ դեռ կլինեն, դրա համար Արցախը ամուր պահելու համար թող միտինգավորները գնան Արցախ: - Պարոն Մելքոնյան, բայց Սյունիքում էլ են ադրբեջանցիները դիրքավորված: - Իրենք իրենց տարածքներում խրամատներ են փորում: Դուք էլ մեր կողմում փորեք: Դա պատերազմի նշան չի, նրանք երբեք ռիսկ չեն անի հարձակվեն մեր տարածքների վրա (երեւի «փառապանծ» գեներալ Գագիկ Մելքոնյանից սարսափելով- հեղ.): Այնպես որ, մենք պետք է կարողանանք միասնական լինենք, ուժեղ լինենք, որ էդ ամեն ինչին կարողանանք դիմակայել: - Բա կորսված Արցախի տարածքնե՞րը, Քարվաճա՞ռը... - Քարվաճառը1990 թվականին եղել է ադրբեջանական տարածք: Դա Ադրբեջանի տարածք է, որ 90-ականներին մենք վերցրել ենք, գրավել ենք: Մենք խոսում ենք 90-ականների մասին, երբ Սովետական Միության անդամ ենք եղել ու դուրս ենք եկել էդ միությունից: Մենք կորցրել ենք Արցախի տարածքից միայն Հադրութը (Շուշին էլ գեներալ Մեքոնյանին փեշքեշ: Չնայած, հասկանո՞ւմ եք, պարտվեցինք. նման գեներալներով էլ ի՞նչ կարող էր լինել-հեղ.)»:Ավելին10:0413.04.22