Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:55
13.04.22
258

Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական․ Բայրամով

Img default alt hy

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական, լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա հավելել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը ժամանակ և հետագա քայլեր է պահանջում, գրում է «minval.az»-ը։

«Ադրբեջանը դրսևորել է իր լավ մտադրությունները»,- ասել է արտգործնախարարը։