Լրահոս
2022-04-13
-
ԱրցախՌուս խաղաղապահների կողմից Ասկերանի բնակչին վիրավորելու մասին լուրը կեղծ է. Արցախի ԱԱԾԱյսօր «КУПИ ПРОДАИ́ В АРЦАХЕ» ֆեյսբուքյան խմբում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ իբր ռուս խաղաղապահները վիրավորել են Ասկերանի բնակչին՝ միաժամանակ հրապարակելով տղամարդու լուսանկար՝ դեմքի ձախ հատվածում վնասվածքներով, հայտնում են Արցախի ԱԱԾ-ից: «Իրականում այդ տեղեկությունը հրապարակվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ էջ անօրինական մուտք գործելու միջոցով, այն իրականությանը չի համապատասխանում, տարածված լուսանկարը վերցված է համացանցից, իսկ դրանում պատկերված անձը ԱՀ քաղաքացի չէ։ Կոչ ենք անում զերծ մնալ պաշտոնական հաստատում չստացած տեղեկությունները տարածելուց և հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին», - ասված է հաղորդագրությունում:Ավելին09:5913.04.22 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորներն անտեղյակ են՝ ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել: Այն հաջորդել էր Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպմանը: Ըստ նախարարության հաղորդագրության՝ երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ ամբողջ օրն Ազգային ժողովի իշխանական թևից փորձեց մանրամասներ իմանալ թե՛ վերոնշյալ հեռախոսազրույցի, թե՛ Փաշինյան-Ալիև ապրիլվեցյան հանդիպման մասին: ՔՊ-ական պատգամավորները, սակայն, պաշտոնական հաղորդագրություններից անդին որևէ այլ մանրամասնության չէին տիրապետում: Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հարցեր լսելիս իշխանական պատգամավորները խուսափում ու «շտապում են»՝ ըստ երևույթին ցանկանալով նրբորեն թաքցնել, որ իրենց պատասխանատու կառավարական կաբինետը հանդիպումներից, բանակցություններից կամ հեռախոսազրույցներից հետո մանրամասներ չի հայտնում, քննարկումներ չի ունենում, կարճ ասած, ԱԺ-ին հաշվետու չեն: ՔՊ-ական պատգամավորները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարագավորմանը վերաբերող հնարավոր ապագա հանդիպումների կամ հեռախոսազրույցների մասով հորդորեցին սպասել նախարարության կամ կառավարության հերթական հաղորդագրությանը»։Ավելին09:5613.04.22
2022-04-12
-
ՔաղաքականՌուսները՞, Փաշինյանը՞, թե՞ Ալիևը. փորձագետը վերլուծում է՝ ով է հրահանգավորել Արցախ չթողնել ընդդիմադիր պատգամավորներինՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախի Հանրապետություն ռուս խաղաղապահներն են արգելել։ Իշխան Սաղաթելյանի հրապարակած լուսանկարում հստակ երևում է՝ պատգամավորների անուններով ցուցակը ռուս զինվորականի ձեռքում է։ Ըստ այդմ հարց է առաջանում՝ ո՞վ է նման հրահանգ տվել ռուս խաղաղապահներին։ Գործնականում՝ ով ասես կարող է լինել։ Ասենք Ալիևը։ Ադրբեջանական ողջ մամուլն այսօր առավոտյան հեղեղված էր նման պահանջով։ Դա նաև Բաքվի պաշտոնական դիրքորոշումն է՝ ոչ մի հայ պաշտոնյա չպետք է մուտք գործի Արցախ։ Դրա համար էլ կապիտուլյանտների այս իշխանությունը կիլոմետրերով իրեն հեռու է պահում Արցախից։ Դա կարող է նաև Փաշինյանի որոշումը լինել։ Համենայն դեպս, տրամաբանական է ենթարկել, որ այս անգամ հենց այդպես էլ եղել է, որովհետև հակառակ պարագայում մեկ այլ հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց ռուս խաղաղապահներին Արցախ այցելող պատգամավորների անվանացանկը։ Հնարավոր է նաև, որ Ալիևի պահանջով Նիկոլն է արել։ Հիմա ես իսկապես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է այս որոշման հեղինակը։ Ռուսնե՞րը։ Ուրեմն ի՞նչ հիմքով։ Իսկ եթե ռուսները չեն, ապա ու՞մ պատվերն են նրանք կատարել։ Իսկ էլ ի՞նչ պատվեր կարող են կատարել… Խորհրդարանական ընդդիմությունը լուրջ ջրբաժանի առջև է կանգնած հիմա։ Սա պետք է բոլորը լավ գիտակցեն։ Եթե ինձ հարցնեք, ապա կարծում եմ, որ շատ լավ շանս է հարցը «մինչև վարդապետի խազ» հասցնելու համար։ Իսկ եթե Նիկոլը սա էլ մարսեց, ուրեմն ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է անգամ երևակայել»։Ավելին22:5212.04.22 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական կրկես՝ Եվրոպայում. «Մոսկվա-կրկեսում» պատերազմ չկաՌուս և ուկրաինացի կրակեսային արտիտներն այժմ հյուրախաղերով Գերմանիայում են: Ելույթ են ունենում նույն արենայում և երազում, որ կրկեսից դուրս էլ ռուսներն ու ուկրաինացիները նույն կողմում լինեն:Ավելին22:3912.04.22 -
ԻրավականՇիրինյանի գործով հիմնական վկան հարցաքննվել է. մյուս վկան բերման կենթարկվի դատարանՈստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանն այսօր հայտարարել է, որ իր դեմ քրեական գործ բացելուց առաջ ոստիկանության Քանաեռ-Զեյթունի բաժնի պետը զանգել է իրեն, խնդրել հեռացնել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գրառումը:Ավելին22:2512.04.22 -
Երևան«Երևանի երգը» որոշելու է քաղաքապետարանըԵրևանի փողոցային երաժիշտների երգացանկը հնարավոր է համաձայնեցվի քաղաքապետարանի հետ:Ավելին22:1712.04.22 -
ՄիջազգայինԿրակոցներ՝ հուղարկավորության ժամանակ. Իսրայել-Պաղեստին բախումներՌազմական բախումներ են նաև իսրաելա-պաղեստինյան հակամարտության գոտում: Զոհվել են խաղաղ բնակիչների:Ավելին22:1512.04.22 -
ԵրևանՈւժեղ քամին Երևանում 5 հարկանի շենքի տանիք է քշել. մարզերում նույնպես վնասներ կան30-35 մետր վայրկյան արագությամբ քամին Հայաստանում ավերածություններ է արել: Մարզերում հաստաբուն ծառեր պոկել, Երևանում՝ 5 հարկանի շենքի տանիքը օդ բարձրացրել:Ավելին22:1512.04.22 -
ՀայաստանԵրիտասարդ ամուսինների ինքնասպանությունը. ընտանեկան դրամա՝ ՏավուշումԻնչո՞ւ են ինքնասպան եղել երկու անչափահաս երեխաների երիտասարդ մայրն ու հայրը: «Հայլուրի» թղթակիցները եղել են Տավուշում, զրուցել կյանքին վերջ տված 24-ամյա կնոջ ու 35-ամյա տղամարդու հարազատների հետ:Ավելին22:1312.04.22 -
ՄիջազգայինԿիևը մեղադրում է Մոսկվային՝ քիմիական զենք օգտագործելու համար. Արևմուտքն ապացույցներ չունիՌուսաստանի ՊՆ-ն դեռ չի մեկնաբանում ուկրաինական կողմի հայտարարությունը, թե ռուսական զորքը Մարիուպոլում քիմիական զենք է կիրառել ուկրաինայի զինուժի ու խաղաղ բնակչության դեմԱվելին22:1312.04.22 -
Հասարակական«Ղարաբաղը տան Ադրբեջանին ու պրծնեն, իրանց նպատակը դա ա». ի՞նչ մանդատ են տվել քաղաքացիները ՔՊ-ին«Հայլուրն» այսօր մայրաքաղաքի առնվազն 4 տասնյակ բնակչի հետ է զրուցել: Հարցվածների մոտ 83 տոկոսն ասել է, որ ՔՊ-ին մանդատ չի տվել:Ավելին22:1212.04.22 -
ՔաղաքականԸնդդիմադիրների՝ Արցախ գնալը ՔՊ-ն անվանում է սադրանք. ընդդիմությունն արձագանքում է՝ խելագարություն էԱրցախ գնալու որոշման մասին ՔՊ-ականները խոսել են նաև ընդդիմադիրների հետևից: Ասել, թե այդ գործողությունները հարվածի տակ են դնում Հայաստանի ու Արցախի անվտանգությունը:Ավելին22:1012.04.22 -
ՀասարակականԱԳՆ-ն մտահոգված է, որ թույլ չեն տվել ընդդիմադիրներին մտնել ԱրցախՀայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները:Ավելին22:0712.04.22 -
ՔաղաքականՄեր մուտքն Արցախ չթույլատրելն իշխանության պատվերն է, որն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ․ Վահե ՀակոբյանԸնդդիմադիր խմբակցության 10 պատգամավորների մուտքը դեպի Արցախ չթույլատրելն ապացուցեց, որ իշխանությունն ուղիղ կապի մեջ է ադրբեջանցիների հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ «Ես ուղղակի համոզված եմ, որ սա իշխանության պատվերն է։ Անցակետի մոտ ռուս խաղաղապահները ցուցակներ ունեին, որտեղ գրված էին մեր բոլորի անուն-ազգանունները։ Ընդորում՝ մեր հենակետում մենք առաջին անգամ տեսանք ԱԱԾ աշխատակիցներին, որոնք շատ մանրակրկիտ գրանցում էին, մուտք ու ելք, քաղաքացիների անունները։ Սրանով իրենք «լեգիտիմացնում են» այն, որ իրենք չեն գնում Արցախ։ Հիմա կասեն՝ սրա համար մենք չէինք գնում»,- նշեց պատգամավորը։ Վահե Հակոբյանի խոսքով՝ իրենք երկար ժամանակ բանակցել են ռուս խաղաղապահների հետ հասկանալու համար, թե իրենց ինչու թույլ չեն տալիս անցակետից առաջանալ, սակայն՝ ապարդյուն։ «Որեւիցե պատճառ ռուս խաղաղապահները մեզ չներկայացրին։ Մեր հնարավոր բոլոր միջոցներով փորձել ենք հասկանալ, թե ինչն է պատճառը, սակայն անհասկանալի պատասխաններ էր ենք ստացել։ Կապվել ենք Ռուսաստանի դեսպանատան հետ, այնտեղից էլ ասացին, որ խաղաղապահները կապ չունեն դեսպանատան հետ, իրենց ղեկավարության ցուցումներն են կատարում»,- ասաց Վահե Հակոբյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 12-ին, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ չեն մասնակցելու այս նստաշրջանին եւ մեկնելու են Արցախ։ Ազգային ժողով փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը երեկոյան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ։ Պատգամավորները, սակայն, այնուամենայնիվ, կարողացել են հանդիպում ունենալ Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ։Ավելին21:4212.04.22 -
ՔաղաքականՍա իշխանական խաղաղության դարաշրջանի, նույնն է ինչ «կզելու» դարաշրջանի էությունն է․ Արամ ՎարդևանյանԱրամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ընկերներ ջան, այն ինչ այսօր կատարվեց թե առավոտյան ԱԺ-ում իշխանական պատգամավորների կողմից, թե դրանից հետո Արցախի Հանրապետության Աղավնոյի անցակետում սահմանափակումներ, հատուկ «սև ցուցակներ»...` անասելի էր: Մյուս կողմից սենց իրավիճակներում ես հիշում եմ, որ Արցախի համար սխրանքներ են գործել մեր Հերոսները, մարտիրոսվել են հազարները: Հաղթահարել են առաջին հայացքից անհաղթահարելի դժվարությունները: Հենց հաղթահարել են: Այս իրավիճակը զզվելի էր` միանշանակ: Ընկճվելու առիթ էր` երբեք: Պարզապես սա իշխանական խաղաղության դարաշրջանի, նույնն է ինչ «կզելու» դարաշրջանի էությունն է: Չի լինելու այդպես: Միասին թույլ չենք տալու:Ավելին21:3712.04.22 -
ՀասարակականԲացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը․ «Հայաստան» դաշինքԱյս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող: Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում: Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում:Ավելին21:2912.04.22 -
ՔաղաքականԵթե չես ուզում «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհը կամ գերին դառնաս՝ պիտի ոտքի կանգնես․ ՄամիջանյանՔիչ առաջ Աղավնոյի անցակետում հանդիպեցինք Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունների ղեկավարների և փոխնախագահի հետ: Դրսում, ճամփեզրին: Սրա պատճառը քպ-ի խաղաղության դարաշրջանն է՝ հայ պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախ: Եթե չես ուզում հայտնվել այս վիճակում, երբ քեզ չեն թողնում այցելել հայրենիքդ՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում Արցախը Ադրբեջանի կազմում տեսնես՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում, որ Փաշինյանն ու Ալիեվը որոշեն, թե քո հայրենիքի, որ հատվածն է քեզ կարելի այցելել ՝ պիտի ոտքի կանգնես: Եթե չես ուզում «խաղաղության դարաշրջանի» հերթական զոհը կամ գերին դառնաս ՝ պիտի ոտքի կանգնես:Ավելին21:0612.04.22 -
ՀասարակականԱդրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ցուցակը՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ․ ՂազինյանՀայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ, ՀՀ ԱԺ պատգամավորների մուտքը Արցախ ԱՐԳԵԼՎԵԼ Է՝ Նիկոլ Փաշինյանի և ալիևի «խաղաղության անշրջելի օրակարգի» շրջանակներում: Ադրբեջանական կողմը ստացել է Արցախ մեկնող պատգամավորների ամբողջական ցուցակը և այն փոխանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի օպերատիվ շտաբ՝ պահանջելով արգելել նրանց մուտքը Արցախ: ՌԴ խաղաղապահ ուժերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ ադրբեջանական սադրանքներից խուսափելու և իրավիճակը չսրելու նպատակով թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ: Սա Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ ու ստորացուցիչ դրվագն է: Ամոթ մեզ բոլորիս . . .Ավելին20:5612.04.22 -
ԱրցախՓառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, կա վիրավոր․ ՌԴ ՊՆԱնցած մեկ օրվա ընթացքում Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մեկ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հաղորդոքւմ է ՌԴ ՊՆ-ն։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, միջադեպը կարգավորել է, հայտնում է աղբյուրը։Ավելին20:4112.04.22 -
ՔաղաքականՏեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը․ ՍաղաթելյանԱյս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։ Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող: Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում: Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում:Ավելին20:3712.04.22