Լրահոս

2022-04-20
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երիտասարդների ներգրավումը համարում եմ մեր գործի ամենակարևոր հատվածը. Արթուր Վանեցյան
    Ազատության հրապարակ են եկել մի խումբ երիտասարդներ։ Նրանց գալուն զուգահեռ ոստիկանությունն Ազատության հրապարակում մեծ թվով ուժեր է տեղայակել։ «Իրենց վախերով է սա պայմանավորված, ինչից են վախենում՝ չգիտեմ», - լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ երիտասարդների ներգրավումը շատ կարևոր է։ «Երիտասարդների ներգրավումը համարում եմ մեր գործի հիմնական, ամենակարևոր հատվածը։ Եթե երիտասարդությունը ոտքի կանգնի և իր իրավունքների համար սկսի պայքարել, որևէ մեկը չի կարողանալու կասեցնել նրանց», - ասաց Արթուր Վանեցյանը։
    15:39
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Նախագահը հումորով է վերաբերվում». Բագրատ Միկոյանը՝ Քոչարյանի՝ քաղաքական ասպարեզից հեռանալու լուրերի մասին
    NEWS.am-ը մեկնաբանություն է խնդրել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից՝ «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված հոդվածի առնչությամբ։ Մեր հարցին պատասխանել է գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ Հայաստանի նախկին երեք նախագահները պատրաստվում են հեռանալ քաղաքականությունից։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշե՞լ է չզբաղվել քաղաքականությամբ: Քաղաքական ասպարեզից իր ՝ հերթական «հեռանալու» մասին նախագահ Քոչարյանը տեղեկացել է Հրապարակ օրաթերթից: Այդ պերիոդիկ մտավարժանքներին նախագահը վերաբերվում է հումորով:
    15:36
    20.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի հայաստանյան համերգների մասին․ Վահան Քերոբյան
    Այս տարի (և այսուհետև) պլանավորում ենք էապես հարստացնել մշակութային կյանքը և ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Գարուի համերգն արդեն իսկ անշլագով է սկսվում, տոմսերն համարյա սպառված են։ Հ.Գ. Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի հայաստանյան համերգների մասին»,- գրել է Քերոբյանը։
    15:27
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թունավորում՝ շմոլ գազից․ երեխայի կյանքը փրկելու 1% շանս կար, ցավոք՝ սիրտը կանգ առավ
    Ապրիլի 19-ի երեկոյան ժամը 19:00-19:30-ի սահմաններում մահամերձ վիճակում Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել 6-ամյա աղջնակ: Հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Վարձելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ երեխային ընդունելու պահից ձեռնարկվել են ռեանիմացիոն գործողություններ: «Հնարավոր ամեն ինչ արվել է: Բժիշկների բավական մեծ ջանքերի շնորհիվ երեխայի սիրտը սկսել է բաբախել: Ծայրահեղ ծանր վիճակում է եղել: Արհեստական շնչառության սարք է միացվել , պատրաստել էինք սանավիացիան, ու անում ենք հնարավորինս ամեն ինչ, սակայն 3-4 ժամ անց սրտի կանգ է գրանցվել: Կա նախնական վարկած, որ եղել է թունավորում շմոլ գազից: Երեխայի կյանքը փրկելու 1 տոկոս շանս կար, ցավոք՝ սիրտը կանգ առավ»,-տեղեկացրեց հիվանդանոցի տնօրենը: Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը երեխային լողացնելիս վատ է զգացել, դուրս է եկել: Որոշ ժամանակ անց պապիկն է մտել լոգարան, տեսել է աղջնակի հետ ամեն ինչ նորմալ է, լողանում է: Այնուհետ հայրն է գնացել լոգարան ու հայտնաբերել երեխային՝ անգիտակից վիճակում: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
    14:01
    20.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ուսանողներին, դասախոսներին կոչ են անելու գնալ Ազատության հրապարակ. իրազեկման ակցիա
    Կեսօրից Ազատության հրապարակից շարժվելու երթ է սկսել 5165 շարժումը: Նպատակը իրազեկման ակցիաներ անելն է համալսարաններում: Ուսանողներին, դասախոսներին կոչ են անելու գնալ հրապարակ, այցելել հացադուլավորներին:
    13:56
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Գևորգյանը կմեկնի Ստրասբուրգ․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 22-29-ը Ստրաս-բուրգում մեկնարկելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երկրորդ մասը։ Ուշագրավ է, որ առաջին անգամ իշխանությունը դատարանի միջոցով թույլ է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում մեկնել Ստրասբուրգ։ Քրեական գործով պայմանավորված, Գեւորգյանը չէր կարողանում բացակայել երկրից, դրա համար նրան պետք է դատարանը թույլատրեր։ Իսկ Աննա Դանիբեկյանը շուրջ տարիուկես մերժում էր նրա միջնորդությունները, անգամ ԱԺ նախագահի գրություններից հետո։ Ուշագրավ է, որ այս օրերին, երբ ընդդիմությունն իշխանության դեմ գործընթաց է սկսել, Գեւորգյանին թույլ են տալիս։ Նրա պաշտպանը դատարանում երեկ հայտարարեց, որ, հաշվի առնելով նախկինում մերժված նմանատիպ միջնորդությունները, ԵԽԽՎ նախագահն անձամբ է միջնորդել՝ պաշտպանել Արմեն Գեւորգյանի անձեռնմխելիությունը։ Գեւորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել արցախյան հակամարտության վերաբերյալ հարցեր։ Պատվիրակության կազմում են նաեւ Արմեն Ռուստամյանն ու Հայկ Մամիջանյանը, ուշագրավ է, որ այդ օրերին՝ սկսած ապրիլի 23-ից, ըստ տեղեկությունների, ընդդիմության պայքարը թեւակոխելու է վճռական փուլ»:
    10:59
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3 գլխավոր ուղղություն, որ պետք է «կարգի բերվեն» իշխանափոխությունից հետո․ Տիգրան Աբրահամյան
    3 գլխավոր ուղղությունը, որը պետք է «կարգի բերվեն» իշխանափոխությունից հետո։ 1. Անվտանգային համակարգ, սա վերաբերվում է ինչպես բանակին, այնպես էլ Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Ներքին և արտաքին անվտանգային խնդիրները շարունակում են խորացման ու ճահճացման միտումներ դրսևորել, որի դեմն արագ պետք է առնել։ 2. Արտաքին քաղաքականություն, միջազգային հանրության և հիմնական դերակատարների համար ընկալելի դառնալու և համահայկական շահերը պատշաճ ձևով ներկայացնելու առաջնահերթություն։ Սա բխում է նաև անվտանգության բաղադրիչն ապահովելու տրամաբանությունից։ 3. Կառավարման համակարգի կառուցում/վերակառուցում, արդյունավետ սիստեմի ստեղծում։ Ցանկացած ճգնաժամի պարագայում՝ համավարակից մինչև պատերազմական գործողություններ, արդյունավետ ելքը կախված է կառավարման համակարգը ժամանակին գործի դնելուց և դրա արդյունավետությունից։ Անելիքները հսկայական են՝ վերջը նույնիսկ չի էլ երևում, բայց կարծում եմ, որ պետք է սկսել այս 3 խոշոր ուղղություններից։
    10:22
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պիտի խնդրեմ՝ իմ նկարները չօգտագործել հավաքներին. Վահագն Ալեքսանյան
    Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է այսօր Երևանի Ազատության հրապարակում հայտնված խոճկորին, որի վրա փակցված է եղել պատգամավորի լուսանկարը: Վերջինիս գրառումը՝ ստորև. «Տեղեկացա, որ այսօր Աթոռի շարժման գաղափարական առաջնորդներից մեկը, վրդովված էլիտար հանրահավաքի սակավամարդությունից, իր մարմնին է փակցրել իմ համեստ անձի նկարը և որոշել գոնե այդպես լուծել հավաքի սակավամարդության հարցը։ Առաջնորդներից այդ մեկը, թերևս, շարժման ուղեղային սերուցքի կազմից է, որովհետև շատ լավ գիտակցում է, որ իմ կամ թիմակիցներիցս յուրաքանչյուրի նկարն անգամ ավելի մեծ աջակիցների բանակ ունի, քան հսկայական կապիտալի տեր չեկիստ գեներալների ու թալանչիների ողջ աստղաբույլը միասին վերցրած։ Տեղեկացա նաև, որ Աթոռի շարժման այդ առաջնորդի ակցիան լայնորեն լուսաբանվել է ընդդիմադիր մամուլում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի «Ժողովուրդ» օրաթերթում, ինչն էլ իր հերթին ապացուցում է, որ Թագուհի Թովմասյանը ոչ միայն ԱԺ ամենահմայիչ կին պատգամավորներից է, այլև չափազանց խելացի ու խորամանկ։ Այնուամենայնիվ, ցավով ստիպված պիտի խնդրեմ Աթոռի շարժման այդ և մյուս բոլոր առաջնորդներին՝ անկախ կենսաբանական դասից, հետայսու իմ նկարները չօգտագործել իրենց հավաքների ժամանակ կամ գոնե չփակցնել սեփական մարմիններին»: Նշենք, որ Ազատության հրապարակից խոճկորին հեռացրել էին ոստիկանության աշխատակիցները:
    10:12
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունները զոհելու են իրենց ամենացանկալի 3 թեկնածուներից մեկին․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձան տեղեկություններ, որոնք հաստատեցին մեր երեկվա հրապարակումն այն մասին, որ ՀՀ քաղաքական իշխանությունները հնարավոր բոլոր միջոցների գործադրմամբ ցանկանում են իրողություն դարձնել Վճռաբեկ դատարանում իրենց քմահաճույքները հավատարմորեն սպասարկող Վարչական պալատ ունենալու ծրագիրը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում պաշտոնավարելու համար ԲԴԽ-ին դիմում ներկայացնելու վերջնաժամկետին դիմումներ են ներկայացրել իշխանությունների ֆավորիտների թոփ եռյակում գտնվող, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Քրիստինե Մկոյանը, Լիաննա Հակոբյանը եւ իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: Բացի նրանցից, դիմումներ են ներկայացրել նաեւ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Առաքելյանը եւ Վարչական դատարանի դատավորներ Արծրուն Միրզոյանն ու Արգիշտի Ղազարյանը: Մյուս հավակնորդների մի մասը, քաջատեղյակ լինելով իշխանությունների ծրագրերի մասին, դիմումներ չեն ներկայացրել, իսկ մյուս մասին հրահանգվել է դիմումներ չներկայացնել, եթե չեն ուզում խնդիրներ ունենալ: Փաստորեն, այս պահին ԲԴԽ-ն հնարավորություն ունի ձեւավորելու երկու եռյակ, ինչի պարագայում իշխանությունները զոհելու են իրենց ամենացանկալի 3 թեկնածուներից մեկին, որը կարող է լինել կամ Լիաննա Հակոբյանը, կամ Արտակ Զեյնալյանը, քանի որ Քրիստինե Մկոյանը իշխանության ընտրյալ թեկնածուն է եւ իրենց հավատարիմ ներկայացուցիչը ապագա պալատում: Հակակոռուպցիոն եւ Վարչական պալատների կազմերի հետ կապված շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որին կանդրադառնանք առաջիկայում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/68e02193a9eb5ede408bde83a0252d0e © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:04
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլի անիմաստ այցի մասին` հակիրճ․ Արտակ Զաքարյան
    Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի անիմաստ այցի մասին` հակիրճ: Նախ եթե չլիներ ՀՀ-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30 ամյակը, Նիկոլը ծոծրակը կտեսներ բայց պաշտոնական այցի հրավեր չէր ստանա: Այնպես, ինչպես չորս տարի շարունակ ՌԴ-ն պաշտոնական այցի հրավեր չէր տալիս Նիկոլին (Սերժ Սարգսյանը միայն 2017թ. չորս անգամ պաշտոնական այց է իրականացրել ՌԴ): Ծանոթանանք այցի ընթաքում ընդունված համատեղ հայտարարությանը. 1. Հայտարարության 1-ից մինչև 21-րդ կետերը նախորդ 30 տարիներին երկկողմ իրականացրած ոլորտային աշխատանքների կարևորությունների մասին է: Եթե Նիկոլի փոխարեն վարչապետ լիներ «դռիկ Խչոն» կամ «սադի Գոքորը», միևնույն է այդ ձևակերպումները տեղ էին գտնելու տեքստում: 2. 22-րդ և 23-րդ կետերը վերաբերում են միայն Ռուսաստանին, որովհետև Նիկոլն այն աստիճան է կործանել մեր երկիրը, որ նույնիսկ տարրական մակարդակով ի վիճակի չենք անվտանգային որևէ միջոցառում ինքնուրույն իրականացնել կամ հանձառնել: 3. 24-րդ կետը տարածաշրջանի կայունության, ռուսական խաղաղարար առաքելության, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունների և Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավորման մասին է: Նիկոլն իրեն նեղություն չի տվել ոչ Արցախի կարգավիճակի և ոչ էլ ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի մասին որևէ հիշատակում անել: 4. Փոխարենը` 25-րդ և 26-րդ կետերով Նիկոլը կարևորել է Ադրբեջանի և Թուրքիայի համար շահավետ երկաթուղիների կառուցումը, ինչպես նաև արագացրել Արցախն Ադրբեջանի կազմ փոխանցող` սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան: 5. Հայտարարության 27-րդ կետով Նիկոլը որոշել է Ադրբեջանի շիա մոլլաների և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների միջոցով` կամուրջ կառուցել  մեր և թշնամու միջև: 6. 28-րդ կետով Նիկոլը պայմանավորվել է տարբեր միջազգային խողովակներով ակտիվացնել Ադրբեջանի հետ կապերը: Եվ ոչ մի խոսք Հայաստանի օկուպացված տարածքների, գերիների վերադարձի, Արցախի դեմ շարունակվող ոտնձգությունների մասին: 7. Հայտարարության 29-րդ և 30-րդ կետերով Նիկոլը կարևորել է հայ-թուրքական հարաբերություններն ու «3+3» տարածաշրջանային ձևաչափը: Մի բան, որի վերաբերյալ  ՀՀ կապիտուլյանտ կառավարությունը չունի ոչ մի պատկերացում, առավել ևս` հիմնավորում: Ոչ ոք չգիտի, թե դա ում է պետք: Ինչպես տեսնում եք պաշտոնական այցից, մեր երկրի համար որևէ շոշափելի արդյունք կամ կոնկրետ ձեռքբերում գոյություն չունի: Ռուսաստանը հաջող կերպով իրացնում է իր շահերը, իսկ Հայաստանի շահերի համար պատասպանատու է բացառապես կապիտուլյանտ Նիկոլը:  Նիկոլի պես ղեկավար ունեցող երկրին ամենալավ բարեկամն անգամ չի կարող օգնել, թշնամի էլ պետք չէ: Մեր թշնամին հերիք չէ տանից է, նաև իշխանության ղեկին է»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fb770d97f4edd90bf12b240fc100f488 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    10:02
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պուտինին Երևան հրավիրելուց բացի, Փաշինյանը պատրաստվո՞ւմ է նրան դիմավորել օդանավակայանում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսին Երևանում կայանալու է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված նիստը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Երեկ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո հայտարարություն եղավ այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսին պետք է այցելի Հայաստան հենց այդ նիստին մասնակցելու նպատակով: Նշենք, որ վերջին անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան էր ժամանել 2019 թվականին՝ ԵԱՏՄ նիստին: Այդ ժամանակ լայն մեկնաբանման առարկա դարձավ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ չէր գնացել և օդանավակայանում չէր դիմավորել Վլադիմիր Պուտինին: Նկատենք՝ երեկ էլ Փաշինյանին Մոսկվայում դիմավորել էր ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն: Եվ մինչ ՀԱՊԿ նիստի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, սկսվել են կրկին քննարկումներն այն հարցի շուրջ, թե արդյոք այս անգամ ՀՀ վարչապետը կդիմավորի ՌԴ նախագահին: Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 21-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Հայաստանի վարչապետն իր հերթին Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Հայաստան: Հավելենք, որ հանդիպումից հետո հինգ էջից բաղկացած հայտարարության տեքստ է տարածված, որտեղ անդրադարձ կա ղարաբաղյան հարցին, և ընդգծվում է այդ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։
    09:59
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթուր Վանեցյանի սկսած քաղաքական ակցիային նաև Արցախից են միացել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազատության հրապարակում նստացույց սկսած «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի սկսած քաղաքական ակցիային նաև Արցախից են միացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախից Երևան եկածներն ու Փաշինյանի հրաժարականը պահանջողները (նրանց անուններն իրենց ցանկությամբ չենք նշում) նշեցին, որ եթե հանկարծ վարչապետ Փաշինյանը հակաարցախյան ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, ապա ամբողջ Արցախը մի մարդու նման ոտքի է կանգնելու: «Խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, բայց չի հարցնում մեր՝ արցախցիներիս կարծիքը: Եթե ուզում են, թող իրենք գնան ադրբեջանցու հետ ապրեն կողք կողքի, մենք Ադրբեջանի կազմում որևէ տեսակի կարգավիճակով ապրել չենք պատրաստվում ու պատկերացնում»,- ասաց մեր զրուցակիցը: Ոչ միայն արցախցիներին, այլ նաև քաղաքագետներին մտահոգում է այն հանգամանքը, որ այս ամսվա մեջ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները տարանջատող խումբ պետք է ձևավորվի: Սահմանների հստակեցումն ու ՀՀ սահմանների ճանաչումը, ըստ վերլուծաբանների, Արցախի կարգավիճակի հարցը հարցականի տակ դնել է նշանակում: Հայաստանը, ստացվում է, իր սահմանները գծում ու մի կողմ է քաշվում՝ վտանգելով Արցախի հետագան: Համեմատության համար նշենք, որ Թուրքիան մինչ օրս իր սահմանները հարևանների հետ չի հստակեցրել, ինչը վկայումն է այն բանի, որ նրա տարածքային նկրտումները չեն ավարտվել»։
    09:55
    20.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը հերթական «կռուտիտ-մուտիտի» սցենարն է գծել, որով մի քանի խնդիր է լուծելու․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հերթական մեծ խառնակչությունն է պատրաստում։ Մոսկվա մեկնելու նախօրեին նա ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին։ Արցախում հիմնավոր կասկածներ կան, որ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է ինչ-որ փաստաթղթեր, որոնք խաղաղության պայմանագրի նախերգանքն են լինելու, որով Արցախը նվիրելու է Ադրբեջանին։ Արայիկ Հարությունյանն ու Բալասանյանը Փաշինյանին հորդորել են չզիջել Արցախի կարգավիճակի հարցում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ի զարմանս արցախցիների, Փաշինյանը չքմեղացել է՝ ո՞վ է ասում, թե ինքն Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, իրեն սխալ են հասկացել, ինքն ամենևին նման հայտարարություն չի արել, և վստահեցրել է, որ ինքն առաջինն է պայքարելու, որ Արցախը մնա հայկական։ Իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը հերթական «կռուտիտ-մուտիտի» սցենարն է գծել, որով մի քանի խնդիր է լուծելու։ Հայտարարելու է, թե իրեն սխալ են հասկացել՝ ինքն Արցախ չի հանձնելու, պայքարելու է հանուն Արցախի կարգավիճակի։ Սրանով չեզոքացնելու է ընդդիմության՝ թափ հավաքող պայքարը և ժամանակ է շահելու։ Գուցե կարողանա ուղիղ կապով Ալիևին համոզել, որ նորից ժամանակ տա, որպեսզի ներքաղաքական հանդարտությունը վերահաստատի և հանգիստ պայմաններում, անսպասելիորեն ստորագրի նրա պահանջած նոր կապիտուլյացիոն ակտը՝ խաղաղության պայմանագիրը։ Եթե չհաջողվի, և նոր պատերազմ սկսվի, դա կգցի ընդդիմության և Արցախը չհանձնելու կողմնակիցների գրպանը, թե դուք չթողեցիք՝ եթե կարգավիճակի նշաձողն իջեցնեի, բանը չէր հասնի նոր պատերազմի։ Երկու դեպքում էլ ինքը շահած դուրս կգա՝ և՛ կստորագրի խաղաղության պայմանագիրը, և՛ կոչնչացնի ընդդիմությանը»։
    09:52
    20.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արա Այվազյանն Ազատության հրապարակում խոսեց իր հրաժարականի պատճառների մասին
    «Ես գտնում եմ, որ զորքերի հայելային հետ քաշելը տակտիկական մեծ սխալ էր մեր կողմից»,-Ազատության հրապարակում հայտարարեց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։ Նա նշեց, որ դրա մասին առաջին անգամ լսել է անցած տարվա մայիսի 27-ին ու ժամեր անց հրաժարական է ներկայացրել։ Ի դեպ, նա ընդգծեց՝ դեմ է սահամանազատման ու սահմանագծմանը։ Հարցին, թե Այվազյանը դե՞մ է իշխանությունների վարած քաղաքականությանը, ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը նշեց. «Երբ հրաժարական տվեցի, ուրեմն համարում էի, որ վարվող քաղաքականությունը չի նպաստում մեր ազգային շահերի առաջխաղացմանը»։ Անդրադառնալով Փաշինյանի կողմից մեղքը նախկինների վրա գցելու հայտարարություններին՝ Արա Այվազյանն ընդգծեց, նախկին բանակցողները շատ հայրենասեր մարդիկ են եղել։
    09:44
    20.04.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են «արագացնել հայ-ադրբեջանական սահմանագծումը»
    Մոսկվայում ավարտվել է Պուտին-Փաշինյան հանդիպումը, որի ավարտվին երկու երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել: Կրեմլն է տարածել այդ փաստաթուղթը: Հայտարարությունում կարդում ենք, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը ողջունել են Ռուսաստանի աջակցությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկիզբը և պայմանավորվել ակտիվացնել համագործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։
    09:41
    20.04.22
    Ավելին
  • Տնտեսական
    Ֆերմերները պարարտանյութ չունեն, տրակտորիստները՝ դիզվառելիք. գյուղացին որոշել է «խոպան գնալ»
    Ոչ միայն սերմարցուի այլև պարարտանյութի խնդիր ունի այս տարի գյուղացին: Համատարած թանկացումների պատճառով ուշանում է գարնանացանը, տրակտորիստները չեն կարողանում դուրս գալ աշխատանքի:
    09:39
    20.04.22
    Ավելին
2022-04-19