Լրահոս
2022-04-19
-
ՀասարակականԱրցախի ՄԻՊ-ը Նվեր Կիրակոսյանին և Արթուր Ավագյանին կոչ է անում դադարեցնել հացադուլը44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին հացադուլը դադարեցնելու խնդրանքով է դիմել Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:Ավելին22:3619.04.22 -
ՔաղաքականՄիջազգային երաշխիքներ՝ «Արցախում ապրող հայերին», բայց ո՞վ է միջազգային հանրությունըՀանրային հեռուստաընկերության եթերում ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ եթե միջազգային հանրությունը անվտանգության երաշխիքներ տա Արցախում ապրող հայերին, Ադրբեջանը որևէ բան չի կարողանա անել:Ավելին22:3619.04.22 -
ՀայաստանԱրցախն Ադրբեջանի կազմում չպետք է լինի, բայց «ժողովուրդը թմբիրի մեջ է». հարցումներ ԱրտաշատումԱրտաշատցիներն ասել են՝ չեն ուզում Արցախը Արբեջանի կազմում տեսնել:Ավելին22:3519.04.22 -
ՀասարակականԱզատության հրապարակում սպասում են «անկախության սերնդին». կարմիր ժապավենների ակցիաԽորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը միավորվում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության: Ազատության հրապարակ Հայաստանի ու Արցախի անվտանգային կարմիր գծերը խորհրդանշող կարմիր ժապավեններ են տարել «5165» շարժման անդամներն ու միացել փողոցային պայքարին:Ավելին22:3419.04.22 -
Քաղաքական«Յանը ջնջենք օղլի դառնա՞նք». Ազատության հրապարակում մարդիկ փրկության բանաձև են փնտրումՄարդկանց անտարբերությունը չեն հասկանում Ազատության հրապարակում հավաքվածները: Լավ գիտեն, որ 2018-ի իշխանափոխությանը մասնակցածներից շատերն են հիասթափված:Ավելին21:3319.04.22 -
ՀասարակականՊուտինն ու Փաշինյանը ողջունել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկիզբը և պայմանավորվել ակտիվացնել համագործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Համապատասխան կետերը տեղ են գտել Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի բանակցություններից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Պուտինն ու Փաշինյանը ողջունել են Ռուսաստանի աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասվում է Կրեմլի կայքում տեղադրված փաստաթղթում։ Կողմերը նաև «պայմանավորվել են ակտիվացնել եռակողմ համագործակցությունը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանը»։ Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են «արագացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և անվտանգության հարցերի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ», ասվում է հայտարարության մեջ։Ավելին21:3119.04.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 Արցախից գալու են Ազատության հրապարակ. հացադուլն ու նստացույցը շարունակվում ենԱվելին20:3019.04.22 -
ՔաղաքականՌուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է․ ՓաշինյանՓաշինյանը հայտարարել է, որ իր այցը Մոսկվա ցույց է տալիս, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։ Փաշինյանը նաև նշել է, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում:Ավելին17:5919.04.22 -
ՀասարակականԱրցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրն աջակցում է հացադուլ հայտարարած տղաներին«Որդիս՝ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը, թշնամու 4 տանկ է խոցել, մխրճվել է թշնամու պաշտպանության խորքը, մարտական խնդիրներ լուծել, հիմա եկել եմ այս տղաներին շնորհակալություն հայտնելու, որ որդուս կյանքի, արյան գնով պահած հայրենիքի համար պայքարում են»։ Լիդա Առուշյանյանը կոչ է անում բոլոր մայրերին գալ Ազատության հրապարակ։ «Կորցնելու էլ ինչ ունենք, մինչև կյանքի վերջին վայրկյանը պիտի ատամներով պահենք հայրենիքը. չէ որ հենց դա արեցին մեր որդիները, եթե հիմա ցավից լռում ենք, հանդուրժում ղեկավարների ստոր քաղաքականությունը, նշանակում է ուրանում ենք մեր զավակների սխրանքները», - ասում է նա։Ավելին17:4119.04.22 -
ՔաղաքականՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի նկարով խոզը ձերբակալվեցՔիչ առաջ Ազատության հրապարակում պտտվում էր մի խոզ, որի վրա փակցված էր ԱԺ պատգամավորներից մեկի լուսանկարը։ Ոստիկաններն ու տարածքում գտնվող մարդիկ փորձում էին պարզել, թե ո՞ւմ խոզն է դա։ Ի վերջո, խոզը ձերբակալվեց և տեղափոխվեց անհայտ ուղղությամբ։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/04/19/38167Ավելին17:2819.04.22 -
ՀասարակականՄոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումըոսկվայում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:Ավելին17:2519.04.22 -
ՔաղաքականԿարմիր ժապավեններով երթ. հասարակական-քաղաքական գործիչները համախմբվում ենԿարմիր ժապավեններով երթ. հասարակական-քաղաքական գործիչները համախմբվում են «5165» շարժումը և հասարակական-քաղաքական մի շարք գործիչներ ապրիլի 19-ից սկսում են անդադար ռեժիմի գործողություններ, որոնց նպատակն է հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Կարին Տոնոյանի խոսքով «5165» շարժումը իր բողոքի գործողություններով ձգտելու է համախմբել հանրությանը Արցախի ազատության օրակարգի շուրջ։ «Այսօրվանից «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։ Մենք կոչ ենք անում բոլոր կուսակցություններին հետևել մեր օրինակին, որ կարողանանք հավատ և վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ։ Սա խմբային պայքար չէ, սա վեր է բոլոր խմբային և անձնային շահերից, մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն Արցախի և հայրենիքի։ Մի՛ անձնավորեք այս պայքարը, այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը, հայրենիքիդ առաջ յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտականությունը»,- ասաց Տոնոյանը։ Շարժման անդամներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Ղազարյանը, հասարակական գործիչներ Էդգար Ղազարյանը, Ավետիք Չալաբյանը ևս մեկ անգամ խոսեցին Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների գործողությունների, կառավարման ընթացքում թույլ տված ճակատագրական սխալների մասին շեշտելով , որ հիմա Հայաստանի և Արցախի փրկության սկիզբը կարող է դառնալ Փաշինյանի հեռացումը։ «5165» շարժման անդամներն ու բոլոր մասնակիցներն իրենց ձեռքերին կապեցին կարմիր ժապավեն և մեկ մեծ կարմիր ժապավենով Ազատության հրապարակից երթ սկսեցին պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կազմակերպիչների խոսքով այս քայլով ցույց են տալիս, որ Փաշինյանն անցել է հնարավոր բոլոր կարմիր գծերը։ Նշենք, որ կարմիր ժապավենների ակցիան շարունակական է լինելու, այն անցնելու է Երևանի, ինչպես նաև հանրապետության տարբեր քաղաքների փողոցներով։ Մասնակիցները նաև կոչ արեց բոլորին այսուհետ կապել կարմիր ժապավեն պահանջատեր լինելով իրենց ապագային։ Վաղը նրանք Երևանի տարբեր բուհերում կհանդիպեն ուսանողների հետ կոչ անելով միանալ։Ավելին17:1419.04.22 -
ՀասարակականԱրման Թաթոյանի գործունեությունից գոհ է քաղաքացիների 68 տոկոսը, շատ գոհ` 35 տոկոսը. Գրիգորյանը ներկայացրել է Թաթոյանի գործունեության տարեկան հաղորդումը2020թ. ադրբեջանական լայնածավալ հարձակումները եւ ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներկայությունը Հայաստանի գյուղերի հարեւանությամբ սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները: Այս մասին տեղեկացրել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը 2021թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելու ժամանակ: Զեկույցը քննարկվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 19-ի արտահերթ նիստում: Գրեթե 2000 էջից կազմված ծավալուն փաստաթղթում ներկայացվում են կոնկրետ խնդիրները, առաջարկվում լուծման տարբերակներ: «Հաշվետու տարում արմատական աշխատանքներ են տարվել հետպատերազմական փուլում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված խախտումների եւ դրանց հետեւանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ: Այդ նպատակով Պաշտպանի գլխավորությամբ պարբերական այցեր են իրականացվել սահմանամերձ բնակավայրեր, տեղում մանրամասն ուսումնասիրվել են տեղի բնակիչների կենսաապահովման պայմանները, առանձին իրավունքների ապահովման հետ կապված հարցերը: Այցերի արդյունքում մշակվել եւ իրավասու պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին են ներկայացվել ամփոփ տեղեկություններ՝ արձանագրված մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ»,- նշել է Հայաստանի օմբուդսմենը: Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունավետության գրավականն են նաեւ օրենսդրական այն երաշխիքները, որոնք ապահովում են ինստիտուցիոնալ անկախության անհրաժեշտ մակարդակ: Սակայն, ըստ նրա, գործնականում արձանագրվել են դեպքեր, որոնք պարունակել են Պաշտպանի գործունեության ինստիտուցիոնալ խոչընդոտների իրական վտանգներ: Դրանցից մեկը վերաբերել է հաստատության ֆինանսական անկախության երաշխիքի վերացմանը: «Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը խոչընդոտող մեկ այլ արատավոր երեւույթ էր Պաշտպանի հասցեին իր գործունեության իրականացման կապակցությամբ գլխավորապես կեղծ էջերից կամ օգտահաշիվներից կազմակերպվածության բարձր աստիճանի ատելության ու վիրավորանքի, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ կամ սխալ տեղեկությունների տարածումը»,-ընդգծել է նա: 2021թ. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ՀՀ սահմանադրական դատարան է հասցեագրվել 11 դիմում: Դիմումներում բարձրացվել են մի շարք դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2022թ. հունվարի 31-ին հրապարակված սոցիալական հարցման արդյունքներով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունից գոհ է հարցմանը մասնակցած քաղաքացիների 68 տոկոսը, շատ գոհ` 35 տոկոսը, որոշ չափով գոհ՝ 33 տոկոսը: Հարցումն իրականացվել է 1512 քաղաքացիների շրջանում, ընդգրկել է 2021թ. նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը: Միջազգային հանրապետական ինստիտուտն անցկացրել է նաեւ Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե որ հաստատություններն են համարվում առավել վստահելի՝ արտաքին քաղաքականության մասին տեղեկատվություն ստանալու տեսանկյունից: Քաղաքացիներն այս հարցում եւս ամենաշատը (առավելագույն 30 տոկոսից՝ 25 տոկոս) վստահել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Զեկուցողի խոսքով՝ 2021թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ընդհանուր ուսումնասիրությունը վկայում է, որ շարունակում են արդիական մնալ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի իրացման հետ կապված, պետական պատվերներին առնչվող խնդիրները: Հաղորդման մեջ ներկայացված են նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի կողմից քաղաքական պայքարում հնչեցրած ատելության խոսքն ու սպառնալիքները: Տեղեկատվության ազատության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2021թ. մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում: Այդպիսի գրառումները խիստ վտանգավոր չափերի են հասել՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած ճգնաժամային իրավիճակները, էմոցիոնալ լարվածությունը: Նշենք, որ Քրիստիննե Գրիգորյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել է 2022թ. փետրվարի 25-ին, իսկ ներկայացված զեկույցը մեծամասամբ վերաբերում է նախորդ պաշտանի՝ Արման Թաթոյանի գործունեությանը: Զեկույցը հրապարակվել էր նախորդ պաշտպանի պաշտոնավարման օրոք: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել է՝ զեկույցը ներկայացնելիս արդյո՞ք չի եղել շահերի բախում՝ հաշվի առնելով, որ Քրիստիննե Գրիգորյանը նախկինում քաղաքական պաշտոն է զբաղեցրել: Օմբուդսմենը, պատասխանելով հարցին, նշել է, որ ինքը պաշտոնատար անձ է եւ առաջնորդվում է Սահմանադրությամբ եւ օրենքով, եւ շահերի բախման խոսք լինել չի կարող: Զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:Ավելին17:0619.04.22 -
Հայաստան«Փախի՛ր, դավաճան». դաշնակցական երիտասարդների բողոքի ակցիան՝ Վաշինգտոնում«Փախի՛ր, դավաճան» վանկարկելով մի խումբ դաշնակցական երիտասարդները Վաշինգտոնում քայլել են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետևից:Ավելին16:1419.04.22 -
Քաղաքական19։00-ին սպասում եմ բոլորիդ Ազատության հրապարակում. Արթուր Վանեցյան19։00-ին սպասում եմ բոլորիդ Ազատության հրապարակում. Արթուր ՎանեցյանԱվելին16:0019.04.22 -
ՀայաստանԱգարակի կոմբինատի վտանգավոր քիմիական նյութերը ողողել են ճանապարհըԱպրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունում, խախտելով վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր գործածելու, պահելու, տեղափոխելու, ոչնչացնելու, դրանց գործունեության անվտանգության և այլ կանոնները, Մեղրի համայնքի «Փլավդաղ» կոչվող տեղանքում կոմբինատի շահագործման հետևանքով գոյացած քիմիական նյութեր պարունակող կուտակված կեղատաջրերը բաց են թողնվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր մեկնած ոստիկանության Մեղրիի բաժնի օպեարտիվ խումբը պարզել է, որ կեղտաջրերը լցվել են Արաքս գետը, որի հետևանքով Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհի տակով անցնող դեպի Արաքս գետ տանող հեղեղատար խողովակը խցանվել է, և քիմիական կեղտաջրերը ողողել են ճանապարհը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին՝ անմիջականորեն վնասելով գետի և դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհը։ Փաստի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մեղրիի ոստիկանները պարզել են՝ արտանետված քիմիական նյութերը, բարեբախտաբար, հոսել են միայն ասֆալտապատ ճանապարհ և Արաքս գետ չեն լցվել։Ավելին15:4319.04.22 -
ՀասարակականԿնոջս՝ աշխատանքից ազատվելն առիթ էր ՔՊ–ից դուրս գալու. ինչո՞ւ Գյումրիի քաղաքապետարանից հեռացան մարզպետի եղբայրն ու կինըՇիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր կնոջ՝ Անի Քոչարյանի` Գյումրիի քաղաքապետարանից հեռանալու պատճառը միջազգային կազմակերպությանն ուղղված նամակի արձագանքներն են եղել: Նամակը նախաձեռնել է Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը, սակայն այն ուղարկվել է քաղաքապետարանի արտաքին կապերի բաժնի պետ Անի Քոչարյանի անունից։ NEWS․am-ի հետ զրույցում փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը պատմեց, որ քաղաքապետարանը հաճախակի է խնդիրներ ունեցել միջազգային կազմակերպության ծրագրերից մեկի մարզային ղեկավարի հետ։ «Զրուցել եմ կազմակերպության ներկայացուցչի հետ, ներկայացրել եմ խնդիրը, ինձ խնդրեցին գրավոր նամակ ուղարկել խնդիրն ուսումնասիրելու համար։ Ես հանձնարարել եմ Անի Քոչարյանին իր անունից ուղարկել նամակը։ Նամակը կարող էի նաեւ իմ անունից ուղարկել, սակայն խնդիրն արտաքին կապերի բաժնի իրավասության տիրույթում էր»,- նշեց Առուշանյանը։ Դավիթ Առուշանյանի խոսքով՝ նամակն ուղարկելիս ինքը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին չի տեղեկացրել։ «Մենք քաղաքապետի հետ բոլոր հարցերը չէ, որ քննարկում ենք, եթե դրանք խիստ կապված չեն քաղաքապետարանի աշխատանքի հետ։ Փոխքաղաքապետն էլ նամակ ուղարկելու լիազորություններ ունի»,- ասաց Առուշանյանը։ Փոխքաղաքապետը հայտնեց, որ նամակն ուղարկվել է արտաքին կապերի բաժնի բլանկով, ինչն անօրինական համարվել չի կարող։ «Այդ բլանկը ստեղծվել է տարիներ առաջ՝ նախքան Անի Քոչարյանի աշխատանքի անցնելը։ Շատ նամակներ գնում են հենց այդ բլանկով, այսինքն՝ այն չի կարող լինել կեղծ, նամակն էլ ուղարկվել է արտաքին կապերի բաժնի էլեկտրոնային հասցեից»,- ընդգծեց փոխքաղաքապետը։ Ըստ Դավիթ Առուշանյանի՝ Անի Քոչարյանի՝ աշխատանքից ազատման պատճառը հավանաբար եղել է նամակից հետո եղած արձագանքներն այն կնոջ կողմից, ում դեմ այն գրվել է։ «Անին շատ պատվախնդիր պահեց իրեն, ազատման դիմումի պատճառը գուցե նաեւ այն էր, որ այդ կինը սոցիալական ցանցերով, զանգերով իրեն շատ բուռն պահեց։ Ես Անիին հորդորել եմ հրաժարական չտալ»,- ասաց Առուշանյանը։ Դավիթ Առուշանյանը միջադեպի պատճառով հրաժարական տալ չի պատրաստվում։ «Ես արձակուրդում եմ նախորդ շաբաթվանից, այս գործընթացները սկսվել են ուրբաթ օրը, իմ արձակուրդը կապ չունի դրա հետ։ Միանշանակ, չեմ մտածել ազատման դիմում գրելու մասին։ Ինչո՞ւ ազատման դիմում գրեմ»,- հավելեց Առուշանյանը։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը NEWS.am-ի զրույցում ասաց, որ իր կինն աշխատանքից ազատման դիմում է գրել այն տիկնոջ պատճառով, որի մասին եղել է բողոք-նամակը։ «Ես խնդրի մասին տեղեկացել եմ կատարվածից հետո։ Այդ կինը մի քանի շաբաթ առաջ զանգել էր կնոջս, որպեսզի աղմուկ չբարձրանար, խնդիրներ չլինեն, կինս ազատման դիմում գրեց։ Նա ագրեսիվ արտահայտություններ է արել նաեւ փոխքաղաքապետ Առուշանյանի հասցեին։ Կարելի է ասել, որ հարգանքի արժանի կին է, որ կարողացել է հասնել բաժնի պետի ազատմանը»,- նշեց Բաղդասարյանը։ Կնոջ՝ աշխատանքից ազատվելուց հետո Արման Բաղդասարյանը վայր է դրել ավագանու մանդատը եւ դուրս եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Հետաքրքրվեցինք՝ միջադեպը գլխավո՞ր պատճառն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու համար։ «Այդ դեպքը առիթ հանդիսացավ, որ դուրս գամ կուսակցությունից, բայց պատճառն ավելի խորքային էր, ինչի մասին խոսել չեմ ուզում։ Սա «հուսահատության ճիչ էր», որ ժողովուրդ, սթափվեք, լուրջ խնդիր ունենք։ Եթե կլսվի՝ լավ է, չի լսվի՝ միեւնույն է, մեր նման նվիրյալ մարդիկ անհրաժեշտության դեպքում կկանգնեն վարչապետի կողքին։ Կուսակցության անդամ լինելը ֆորմալ բան է, որեւէ բան չի փոխելու իմ սկզբունքներում։ Ես կուսակցության հետ եմ եղել ամենածանր պահին, երբ բոլորը լքում էին կուսակցությունը»,- ասաց Արման Բաղդասարյանը։ Նա չպատասխանեց հարցին՝ իր կնոջը որեւէ մեկը հորդորե՞լ է ազատման դիմում գրել, թե ոչ։ Բաղդասարյանի խոսքով՝ միջադեպը որեւէ խնդիր չի առաջացրել փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի հետ։ Իրենք լավ ընկերներ են։ Քննադատությունները, թե ինքը եւ կինը քաղաքապետարանում հայտնվել էին Նազելի Բաղդասարյանի շնորհիվ, Արման Բաղդասարյանը ծիծաղելի համարեց։ «Թիմում բոլորն էլ գիտեն, ով ինչքան ջանք է թափել կուսակցության համար, ինչի է արժանի։ Ոչ մի կապ չունի՝ ում բարեկամն ես, եթե ունես փորձ եւ գիտելիքներ։ Իմ քրոջ գործոնը զրոյական է եղել, եղել է իմ գործոնը»,- հավելեց Բաղդասարյանը։Ավելին15:3719.04.22