Լրահոս

2022-04-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը` դեսպան Արմեն Սարգսյանը
    «Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է իմ սիրելի եղբայրը»․ սոցցանցում հայտնել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը 2008 թվականից ի վեր տարբեր տարիներին ՀՀ դեսպանի առաքելություն է կատարել Չինաստանում, Կորեայի Հանրապետությունում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում, Բուլղարիայում։
    11:28
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ
    «Պարը մշակութային այն կարևոր դրսևորումներից է, որ մղում է ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝ միևնույն ժամանակ կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր:
    11:23
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրե՞լ էր «հրթիռների գործի» մասին․ «168.am»
    2021-ի փետրվարի 23-ին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով զենքի մատակարարման ոլորտին և այդտեղ իշխանափոխությունից հետո չարված հեղափոխություններին, նշել էր. «2018թ. դրությամբ եղել են ահռելի մեծ գումարների պայմանագրեր, որոնք իրականացված չեն եղել: Եվ եթե մենք բոլորին ձերբակալեինք, այդ տասնյակ միլիարդների ճակատագիրը կմնար անհայտ: Մենք խնդիր ենք դրել, պարտադրել, որ մատակարարումներն իրականացվեն: Եվ երկրորդը, եթե կա զենքի մատակարարման վատ խողովակ, այդ զենքի մատակարարման վատ խողովակը չի կարելի փակել, քանի դեռ դու չունես մատակարարման թեկուզ մի փոքր ավելի կամ թեկուզ նույնպիսի վատ խողովակ, կամ մի վատ խողովակը փոխարինել մի այլ վատ խողովակով: Իսկ ի՞նչ է տեղի ունենալու այդ ժամանակաշրջանում: Որովհետև այդպես չէ, որ միանգամից, մի ինչ-որ ժամանակ դատարկ է մնալու, իսկ ո՞վ է երաշխավոր, որ այդ դատարկության շրջանում չէ, որ սկսվելու է պատերազմը»: Ի՞նչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո զենքի մատարարարման ոլորտում կտրուկ փոփոխությունների չի գնացել, որովհետև կանխազգացել է պատերազմի մոտալուտ վերսկսման հավանականությո՞ւնը: Գուցե: Բայց այստեղ մի հետաքրքիր բան էլ կա՝ Նիկոլ Փաշինյանը նախկիններից մնացած զենքի մատակարարման խողովակը համարում է վատը, բայց արի ու տես, 2019-ին հպարտանում է նույն խողովակից իր իշխանության ռազմական ձեռքբերումներով: Հիշեցնենք, որ 2021-ին Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզ կատարած նախընտրական այցի շրջանակում հայտարարել էր՝ իբրև թե բանակի 10 տարվա ընթացքում ձեռք բերված զինամթերքի 75-80 տոկոսն իր կառավարության օրոք է արվել: Ավելի վաղ նա հայտնել էր, որ 2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ՝ ավելի է մոտ 4.5 տոկոսով: Այսինքն, 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը տեսանելի ժամանակահատվածի համեմատ զենք-զինամթերքի աննախադեպ գնումներ է կատարել՝ քանակական և ծախսված միջոցների չափի առումով, այն է՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: 168.am-ը գրել էր, որ ծախսված միջոցների աննախադեպության մասին Նիկոլ Փաշինյանի պնդումները կեղծ և մանիպուլյատիվ են: Ինչ վերաբերում է, այսպես ասած, զենքի մատակարարման վատ խողովակին, իսկ բանակին հիմնական զենք մատակարարողը նախկինների օրոք Դավիթ Գալստյանն էր (Պատրոն Դավիթ), նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շարունակեց օգտվել նրա ծառայություններից, նրա՝ Հորդանանից ձեռք բերված անպետք «Օսա-ԱԿ»-ներից, որոնք հայ մասնագետների կողմից արդիականացվել էին և նոր կիրառվել, այլև, ըստ մամուլում շրջանառված հրապարակումների՝ 3. 5 մլն դոլարի անտոկոս վարկի պայմանագիր էր կնքվել ՊՆ-ի և Դավիթ Գալստյանի միջև, ինչն առանց Նիկոլ Փաշինյանի իմացության հնարավոր չէր: Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը և ուշադրություն հրավիրենք այն փաստի վրա, որ դրանից ամիսներ հետո ի հայտ եկավ հայտնի «հրթիռների գործը», որով ոչ միայն բանակին հիմնական զենք մատակարարող Դավիթ Գալստյանն է անցնում, այլև ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և այլք: Կարող ենք ենթադրել, որ նախկիններից ժառանգած զենքի մատակարարման վատ խողովակը փոխարինելու կամ հեղափոխելու հնարավորություն էր բացվել: Նշենք, որ 168.am-ը գրել էր, որ պատերազմի օրերին Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել էր զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, իսկ երբեմն էլ՝ կիրառման համար ոչ այնքան պիտանի։ Եվ միայն ԳՇ պետի ջանքերով այդ փորձերը կանխվել են։ Մեր ձեռքում հայտնվել էին այդ չկայացած գործարքի փաստաթղթերը, պաշտոնական գրագրությունը, փորձագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ մերժվել է զենքի մատակարարման առաջարկը, որոնք հրապարակել էինք: Մասնավորապես, Կանադահայ գործարար Րաֆֆի Քեոհնելյանն իրեն պատկանող «CAVRO LIMITED» ընկերության միջոցով Պաշտպանության նախարարությանը 2020 թվականի հոկտեմբերին կոմերցիոն առաջարկ է ներկայացրել՝ մոտ 120 միլիոն եվրոյի ընդհանուր արժողությամբ մի շարք զինատեսակներ մատակարարելու վերաբերյալ, ընդ որում՝ ՊՆ-ին ներկայացված առաջարկում պարտադիր կետ է նշել, որ համաձայնության դեպքում նշված գումարի 45 տոկոսը պետք է ինքը ստանա կանխավ՝ կանխիկ կամ փոխանցումով։ Սակայն նախարարությունում քննարկել են և գործարարին պատասխանել, որ առաջարկը ոչ նպատակահարմար են գնահատում։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն է ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին և պարզաբանել, թե ինչո՞ւ է ոչ նպատակահարմար։ «1. Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020թ․ նոր գործարանային արտադրանքի գինը։ 2. ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաև խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման գործընթացում»,- նշված է գրության մեջ։ Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել էր, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով», և այլն, և այլն: 2021-ի նոյեմբերի 17-ին էլ ԱԺ-ում Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում անդրադառնալով բանակում առկա կոռուպցիոն դրսևորումներին, հայտարարել էր, թե պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն իրենց քննարկումների ժամանակ ասել է՝ «ՊՆ-ում ամեն ինչ փոխվում է, բայց մատակարարները մնում են նույնը»: «Շատ հետաքրքիր բան է ասում։ Բայց խնդիրը հենց այն է, որ բանակի զինվորական մասից գնումները պետք է հեռացնել։ Զինվորականները պետք է զբաղվեն միայն զինվորական խնդիրներով: Զինվորական վերնախավի համար ինչ-որ ժամանակից սկսած գայթակղիչ է դարձել, որ զինվորականները նաև մասնակից են գնումներին»,- շեշտել էր Անդրանիկ Քոչարյանը: Ըստ էության, չնայած ինչ-ինչ փորձերին՝ Դավիթ Գալստյանին փոխարինող գտնել իշխանություններին չհաջողվեց: Ավելին, 168am-ի տեղեկություններով, Մի-171Շ (Ми-8АМТШ) ուղղաթիռների գործարքը և մատակարարման լոգիստիկայի հետ կապված խնդիրներն իրականացվել և կարգավորվել են զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) միջոցով, որն այդ պահին հրթիռների գործով գտնվում էր կալանքի տակ: Այս պահին նա ազատության մեջ է՝ 50 միլիոն գրավի դիմաց: Բացի այս, նա հատուցել է պատճառված ավելի քան 2,7 մլրդ դրամ վնասը: Երկար ընդմիջումից հետո մայիսի 2-ին տեղի կունենա հրթիռների գործով հերթական դատական նիստը: Իսկ թե արդյո՞ք իշխանությունները զենքի շուկայի հետ կապված նոր հետաքրքրություններ առաջ կբերեն, ցույց կտա ժամանակը: Հավելենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ։ Նախագծի համահեղինակներից է ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: Այստեղ իր փորձագիտական կարծիքն է ասել Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովում փորձագետ աշխատող Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ իր նկատմամբ մեղադրանքում Դավիթ Գալստյանը որևէ քաղաքական ենթատեքստ չի տեսել և միշտ նշել է, որ ինքը բիզնեսմեն է, ուստի իր դեմ քայլերը պետք է դիտարկել բիզնես շահերի և հետաքրքրությունների տրամաբանության մեջ:
    11:15
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք
    Ապրիլի 29-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Կատարվել է 3177 թեստավորում, առողջացել՝ 224 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 865 դեպք, որոնցից 410 038-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1522 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է։ Ընդհանուր կատարվել է 3 048 431 թեստավորում։
    11:08
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ ռազմագերիների ու պահվող անձանց չվերադարձման ադրբեջանական մոտեցման պատճառների մասին
    Ապրիլի 28-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի (LICRA) ներկայացուցիչների, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, ինչպես նաև Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի (AFAJA) ներկայացուցիչների հետ: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ու Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հետևողականորեն իրականացվող հայատյացության քաղաքականության դրսևորումները, որոնք արտահայտվել են ինչպես 2020թ պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանից հետո։ Ներկայացվել է արցախահայության նկատմամբ իրականացվող ատելության քաղաքականության դրսևորումները, ի թիվս այլնի, շփման գծին մոտ գտնվող գյուղերի բնակչության ահաբեկման ու ուժի կիրառման դրսևորումները։ Անդրադարձ է կատարվել էթնիկ ու կրոնական ատելությամբ պայմանավորված պետական քաղաքականության այնպիսի դրսևորումներին, ինչպիսիք են ավարի պուրակը, հայկական ժառանգության նմուշների ու հայկականության հետքերի վերացման Բաքվի վարչակազմի կոնկրետ գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական պետության ղեկավարի՝ ատելություն հրահրող ու հայատյացության խոստովանություն հանդիսացող հայտարարություններին։ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները հետաքրքրվել են հայ ռազմագերիների ու պահվող անձանց չվերադարձման ադրբեջանական մոտեցման պատճառների, միջազգային իրավական գործընթացների մասին։ Ռասիզմի և հակասեմականության դեմ պայքարի միջազգային լիգայի ներկայացուցիչներն անընդունելի ու դատապարտելի են համարել ռազմավարի պուրակի բացման ու երիտասարդ սերնդին ատելությամբ դաստիարակելու գործելակերպերի վերաբերյալ՝ շեշտելով, որ նման կազմակերպվածությամբ ատելության քաղաքականությունը նոր հանցագործություններ կարող է ծնել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարդու իրավունքների պաշտպանության ու առաջմղման հարցերում Պաշտպանի հաստատության հետ համագործակցության վերաբերյալ։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ու Ֆրանսիայում գործող հայ փաստաբանների ու իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ գործնական զրույց է ծավալվել ընթացքի մեջ գտնվող ու ծրագրված գործողությունների, ինչպես նաև արդյունքների հասնելու համար ջանքերի համատեղման անհրաժեշտության շուրջ։
    11:02
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործել արդյունավետ` առանց իրար ձեռքից կրակ փախցնելու․ Սոս Հակոբյան
    Կոչս բոլոր քաղաքացիներին, գործիչներին, կազմակերպություններին՝ մինչև վերջ պահպանել միասնություն, չտրվել բաժանարար սադրանքների, գործել արդյունավետ` առանց իրար ձեռքից կրակ փախցնելու.. Ինչու եմ սա ասում, որովհետև, եթե սա պահպանում ենք` նիկոլական իշխանությանը մնացել են հաշված օրեր..
    10:53
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում 29-ամյա հղի կնոջը վրաերթի ենթարկած ՃՈ մայորը այսօր տեղափոխվելու է դատարան
    «Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ վաղը՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Գոռ Թադևոսյանի որոշմամբ՝ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Արամ Նավասարդյանի նկատմամբ: Գագիկ Շամշյանը գրում է, որ Նավասարդյանը ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, կոչումով ոստիկանության մայոր է և կասկածվում է ապրիլի 26-ին Երևանի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Արարատի մարզի բնակչուհի, 29-ամյա Սոնա Մնացականյանին (հղի) մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ: Եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, ապա նա տեղափոխվելու է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, ժողովրդին հայտնի «միլիցեքի բանտ»:
    10:43
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ադրբեջանցի մարզիկները չեն գա Երևան․ որոշել են չմասնակցել Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը
    Հայաստանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցի: Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան նիստ է գումարել և որոշում է կայացրել չմասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
    10:35
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ճագարներ բազմացնել․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում երեկվանից ճագարներ են հայտնվել։ Խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ավտոպարկը թարմացնելուց զատ՝ նաեւ ֆերմա հիմնել` ճագարներ բազմացնել։ Մինչ այս ԱԺ այգում կենդանական աշխարհից սկյուռների կարելի էր հանդիպել, հիմա՝ նաեւ ճագարների։ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ ճագարները ձեռք են բերվել աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանի անձնական միջոցներով, դրանք 7-ն են։ «Քանի որ այս պահին ԱԺ այգում իրականացվում են լանդշաֆտային փոփոխություններ, կանչապատում, այդ ճագարները դիտվելու են որպես դեկոր։ Դրանք նաեւ հունիսի 1-ին մանուկների համար նախատեսվող միջոցառման շրջանակներում են բերվել այգի»։ Քանի որ ճագարներն արագ են բազմանում, վտանգ կա, որ հետագայում այգուց կտեղափոխվեն շենք եւ առանձին ֆրակցիա կձեւավորեն»:
    10:28
    29.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին հուժկու հանրահավաք Երեւանում: «Ժողովուրդ» Զոհված զինծառայողների ծնողների աղմուկը հանգստացնելու համար ոչ կմերժեն նրանց միջնորդությունը, ոչ էլ այս փուլում կբավարարեն: «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի գործուղումներին նորից սկսել են նրա հետ մեկնել ընտանիքի անդամները: Մի ժամանակ կինն էր մեկնում, հիմա՝ որդին։ «Հրապարակ» ԱԺ-ում ճագարներ են հայտնվել: «Ժողովուրդ» Քաղաքական իշխանությունները քննարկում են իրենք էլ իրենց հերթին հանրահավաք նախաձեռնել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ:
    10:11
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը գործուղումների է մեկնում ընտանիքի անդամների հետ. Աշոտիկին տեսել են Նուր-Սուլթանում շրջելիս․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գործուղումներին նորից սկսել են նրա հետ մեկնել ընտանիքի անդամները: Մի ժամանակ կինն էր մեկնում, հիմա՝ որդին։ Փետրվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կատարած ուղևորությանը, պարզվում է, մասնակցել է նաև Աշոտ Փաշինյանը։ Ղազախստանցի մեր հայրենակիցը պատմեց, որ Աշոտիկին` իր տարօրինակ հագուկապով, տեսել են Նուր-Սուլթանում շրջելիս։ Նրա հետ նաև ուղեկցող է եղել, որպեսզի «բան ասող» չլինի։ Մենք դիմեցինք կառավարության լրատվականին` խնդրելով ասել՝ Աշոտ Փաշինյանը հոր հետ մեկնե՞լ է Ղազաստան: Մեզ մի քանի օր շարունակ չէր հաջողվում այս պարզ հարցի պատասխանը ստանալ, ի վերջո` ասացին. «Չենք մեկնաբանում»՝ հասկացնելով, որ հերքել չեն կարող, չեն ուզում նաև հաստատել` Փաշինյանը պաշտոնական պատվիրակության մեջ չի եղել: Երևի ինքնաթիռում տեղ է եղել, ցանկացել է Նուր-Սուլթանը տեսնել` պապայի հետ, բյուջեի հաշվին մեկնել է»։
    10:07
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն մայիսի 3-ին
    Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում։
    10:00
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    13-ամյա տղան պատմում է՝ ինչպես են իրեն բերման ենթարկել «կարմիրբերետավորները»
    13-ամյա տղան պատմում է՝ ինչպես են իրեն բերման ենթարկել «կարմիրբերետավորները»
    09:44
    29.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ծառայակցի կողմից արձակված կրակոցից 20-ամյա զինվոր է մահացել. ՊՆ
    Ապրիլի 28-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.` 2002թ.): Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
    01:14
    29.04.22
    Ավելին
2022-04-28