Լրահոս
2022-05-02
-
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դիՈղբերգական դեպք՝ Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դիԱվելին16:1302.05.22 -
ՀայաստանԸնդդիմությունը ժամը 18:00-ին հրավիրում է Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքիԱվելին16:0502.05.22 -
ՔաղաքականՀայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա. ՀՀ ԱԳՆԻ պատասխան ԶԼՄ-ների հարցման, ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Ֆեյսբուքյան իր էջում ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը գրել է, որ նման հարց օրակարգում չկա։ Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պայմանավորվածություն է եղել սահմանը դարձյալ ճշտելու մասին։ «Ինչպե՞ս է դա արվելու։ Օրինակ, կարող է ստեղծվել համատեղ հանձնաժողով։ Նրանք որոշել են համատեղ հանձնաժողով ստեղծել Ադրբեջանի հետ», - ասել էր նա:Ավելին15:5502.05.22 -
ՔաղաքականԱլիքը գնալով մեծանում է. Լևոն ՔոչարյանԱլիքը գնալով մեծանում է. Լևոն ՔոչարյանԱվելին15:5202.05.22 -
ՔաղաքականՆերքին զորքերի հրամանատարը հավանություն է ստացել Փաշինյանից՝ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար. Սոս ՀակոբյանՆերքին զորքերի հրամանատարը հավանություն է ստացել Փաշինյանից՝ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար. Սոս ՀակոբյանԱվելին15:3502.05.22 -
ՀասարակականԶԼՄ-ները պնդում են, թե ԵՊՀ-ում դասադուլ չկա, բա ո՞ւր են ուսանողները․ ԵՊՀ դասախոսՀՀ արդարադատության նախկին նախարար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սովետական ժամանակների ոգով լրատվության միջոցները պնդում են, թե ԵՊՀ-ում դասադուլ չկա, բա ո՞ւր են ուսանողները, ասեք՝ իմանանք ...»։Ավելին15:3302.05.22 -
ՔաղաքականՈստիկանները բառացիորեն ծեծում են ՀՀ քաղաքացիներին. Թագուհի ԹովմասյանԱյսօր առավոտից ստանում եմ ահազանգեր մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրենց բողոքի ձայնը բարձրացնող մեր հայրենակիցների նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի գործադրման դեպքերի վերաբերյալ։ Հետեւելով նաեւ լրատվամիջոցների կողմից տարածվող տեսանյութերին՝ արձանագրել եմ, որ ոստիկաննները բառացիորեն ծեծում են ՀՀ քաղաքացիներին, որոնք իրացնում են խաղաղ հավաքների իրենց սահմանադրական իրավունքը։ Ոստիկանների գործողությունների հետևանքով բազմաթիվ տուժած քաղաքացիներ ունենք։ Շտապօգնության ծառայության ղեկավարի հետ Հանձնաժողովի փորձագետի զրույցի ժամանակ Ծառայության պետը տեղեկացրել է, որ քաղաքացիներից մեկը ոտքի վնասվածք է ստացել, անհրաժեշտ հետազոտություններ է անցնում, մյուսի մոտ առկա է սալջարդ։ Ոստիկանական գործողությունների՝ հրմշտոցի ժամանակ լրագրող Լիա Սարգսյանն է վատացել՝ գիտակցությունը կորցրել․․ Ոստիկանությունում հեռախոսազանգերին առավելապես չեն արձագանքում։ Արձագանքի դեպքում էլ բացարձակապես հրաժարվում են բերման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն տրամադրել։ Առավոտից սկսված ոստիկանական, ինչպես նաեւ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի գործողություններում ակնհայտորեն կա նախատրամադրվածություն լրագրողների եւ օպերատորների նկատմամբ: Կան տուժած լրագրողներ, ինչն անթուլատրելի է: Ուշադրությամբ հետեւում եմ իրադարձությունների զարգացմանը եւ եւս մեկ անգամ հիշեցնում, որ ոստիկանության հիմնարար նպատակը պիտի լինի մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու արժանապատվության, անհատի հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքը։ Հ․Գ․ ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է իր քայլն անի՝ համապատասխան գործերի հարուցմամբ արձագանքելով ոստիկանական ակնհայտորեն ապօրինի գործողություններին, ինչպես նաեւ ՊՊԾ պետի եւ աշխատակցի գործողություններին տալով քրեաիրավական գնահատական։ Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների՝ ոստիկանական բռնի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների կապակցությամբ դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, համապատասխան գրություններ եմ ուղարկել միջազգային կառույցներին։Ավելին15:0802.05.22 -
ՔաղաքականԱդրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ. ԱլիևԱդրբեջանական պատվիրակությունը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոքֆեյի հետ հանդիպմանը, գրում է minval.az-ը։Ավելին15:0102.05.22 -
ՔաղաքականԱյն զորքերը, որոնք այսօր տեղակայված են քաղաք Երևանում, եթե տեղակայված լինեին մեր սահմաններում, մեր սահմաններն ամուր կլինեին․ Սեյրան ՕհանյանՄի գործընկեր մի քանի պատգամավորներ ձերբակալվել էին, բայց հիմա ազատության մեջ են, մեր գաղափարակիցներից շատերը այժմ գտնվում են ոստիկանական բաժանմունքներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Այս իշխանության գործողությունները համաչափ չեն, բիրտ ուժ են կիրառում։ Բազմաթիվ տեսանյութեր կան, թե ինչպես են ոստիկանական զորքերը մի քանի հոգով պարզապես ուժ կիրառում, ծեծում նաև մեր ընկերներին, ցուցարարներին, ինչը ճիշտ չէ։ Այս իշխանությունները երկրի ներսում կարողանում են ուժ կիրառել, բայց երկրի սահմաններում և սահմաններից այն կողմ այդ ուժը չեն կարողանում կիրառել։ Այն զորքերը, որոնք այսօր տեղակայված են քաղաք Երևանում, եթե տեղակայված լինեին մեր սահմաններում, մեր սահմաններն ամուր կլինեին։ Եթե այս կազմակերպված զորքը Հադրութում, Շուշիում լինեին, աջակից լինեին մեր բանակին, մենք այս աղետալի իրավիճակը չէր լինի, կհասնեինք հաջողությունների»,- ասաց Օհանյանը։Ավելին14:5502.05.22 -
ՔաղաքականՔՊ-ականներն արդեն բանակցում են ընդդիմադիրների հետPast.am-ի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աղբյուրը փոխանցում է, որ երեկվա հանրահավաքի, ինչպես նաև այսօրվա ակցիաների ժողովրդականությունից Փաշինյանն ու իր շրջապատը տագնապի մեջ են, ինչի պատճառով ՔՊ-ականներն արդեն միջնորդներ են փնտրում ընդդիմադիրների հետ: Մեկ այլ աղբյուր՝ այս անգամ Ֆրանսիայի հրապարակից, փոխանցեց, որ 2018 թ. հեղափոխություն արած երիտասարդներից են առաջարկում իրենց ծառայություններն ու փորձը՝ ցանկանալով օգնել գործին: Նրանք, ի մասնավորի, խոստովանել են որ նախորդի համար իրենք շատ բան են արել, բայց «Նիկոլն իրենց քցել ա»։ Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ԱԺ պատգամավոր, փողոցային շարժումը առաջնորդող Իշխան Սաղաթելյանի հետ, ով, լսելով մեր հարցը, միայն ասաց. «Չեմ մեկնաբանում»:Ավելին14:4902.05.22 -
Քաղաքական«Հայաստան» դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանին ձերբակալել են«Հայաստան» դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանին ձերբակալել են, այս մասին Aysor.am-ին ասաց Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։Ավելին14:4702.05.22 -
ՔաղաքականՀայաստանի ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականն այսօր կհանդիպեն ԲրյուսելումԱյսօր Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Ըստ հայկական կողմի՝ նրանք կքննարկեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր, որից հետո հնարավոր է` կքննարկեն նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ կապված հարցեր:Ավելին14:4502.05.22 -
ՔաղաքականԼրագրողը պնդում է՝ ՊՊԾ պետը հարվածել է օպերատորինՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածել է «Մեդիահաբ» կայքի օպերատորին, պնդում է լրագրողը, որն այդ պահին փորձել է մոտենալ Հովհաննիսյանին, հարցեր տալ:Ավելին14:3002.05.22 -
ՔաղաքականՈստիկանությունը բերման է ենթարկել 244 անձիՎաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանաօպարհներ են փակել,իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ ՀՀ ոստիկանությունը ժամը 14։00–ի դրությամբ՝ բերման է ենթարկել 244 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։Ավելին14:2902.05.22 -
ՔաղաքականԱպրեք կյանքեր, լավ գործ արեցիք․ Փաշինյանի նախկին օգնականը՝ ոստիկաններինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ոստիկանության հայտարարությունը Երևանի փակ փողոցներում երթևեկությունը վերականգնելու մասին։ Ոստիկաններին նա դիմել է այսպես. «Ապրեք կյանքեր, լավ գործ արեցիք»։Ավելին14:2302.05.22 -
ՀասարակականՄենք խստորեն դատապարտում ենք ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները․ դասախոսները ստորագրահավաք են սկսելՄենք՝ Հայաստանի մի շարք բուհերի դասախոսներս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։ Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական նորդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը։ Պահանջում ենք զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից ու առհասարակ չսահմանափակել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը։ Հայտարարությունը բաց է միանալու համար (անհրաժեշտ է մեկնաբանություններում նշել դասախոսի անուն֊ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, բուհը)։Ավելին14:2002.05.22 -
ՔաղաքականՈւսադիր կրող ավելի խայտառակ երևույթ չեմ հանդիպել, ով թքած ունի համազգեստի, ուսադիրի ու իր ծառայության վրա․ Տիգրան ԱբրահամյանՏեսնես ինչպե՞ս են իրենց զգում այն մարդիկ, ովքեր ծառայում են սույն անձի՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի ենթակայությամբ։ Ուսադիր կրող ավելի խայտառակ երևույթ չեմ հանդիպել, ով թքած ունի համազգեստի, ուսադիրի ու իր ծառայության վրա։ ԱԱԾ տնօրենին հորդորելու կարիք չեմ տեսնում, որովհետև սա ուղիղ ենթարկվում է Փաշինյանին, իսկ նրա շրջապատում նման դեմքերը խրախուսելի պաշտոնյաներ են։ Հիմա սրա նմաններով ով է՞ զբաղվելու, թե՞ դիտավորյալ եք անում, որ մարդիկ ափերից դուրս գան ու գլուխները ջարդեն, էտ ժամանակ էլ ասեք, թե գիտեք, ընդդիմությունը իրավապահների նկատմամբ բռնություն է կիրառում։ Իրավապահ համակարգի ղեկավարություն, փաստորեն էս բռնությունների մասին էիք հա՞ իրար հերթ չտալով զգուշացնում։ Պետական մեքենան իր ողջ լկտիությամբ ուզում է հանրությանը ներկայանալ և մտածում է, որ երևի անպատիժ կմնա։ Մեդիահաբի լրագրողի, օպերատորի նկատմամբ այս լկտի պահվածքը անպատասխան չպետք է մնա։ Իրավապահ համակարգ, եթե սրան էլ չեք արձագանքելու, ասեք վերջնական իմանանք, բայց հետո չասեք, թե ինչի եք մեզ գործիք, մահակ կամ իշխանական չագուչ անվանում։Ավելին14:1802.05.22 -
Քաղաքական«Կան ոստիկաններ, որոնք հատուկ հրահանգ են կատարում». ՕսիպյանԿան ոստիկաններ, որոնք հատուկ հրահանգ են կատարում՝ վախենալով կորցնել իրենց պաշտոնը, բռնություն են գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն է ասել: Նա կոչ է արել իր նախկին գործընկերներին չկատարել ապօրինի հրամաններ՝ վստահեցնելով, որ դրա համար պատասխանատվություն կրելու ժամանակը մոտ է:Ավելին14:1202.05.22 -
ՔաղաքականՔաղաքացուն գլխով հարվածած տղամարդը Խաչատուր Սուքիասյանի վարո՞րդն էԵրևանի մեկ այլ հատվածում մեքենայից իջած այս տղամարդը լեզվակռվի է բռնվում քաղաքացու հետ, ապա գլխով հարվածում նրան: Օդում կախված լուրերի համաձայն՝ այդ տղամարդը «Գռզո» մականունով հայտնի ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի վարորդն է:Ավելին14:0602.05.22