Լրահոս
Հասարակական
14:20
02.05.22
180

Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները․ դասախոսները ստորագրահավաք են սկսել

Img default alt hy

Հայաստանի մի շարք բուհերի դասախոսներ ստորագրահավաք են սկսկել՝ խստորեն դատապարտելով ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։

«Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական նորդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը։

Պահանջում ենք զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից ու առհասարակ չսահմանափակել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը։

Հայտարարությունը բաց է միանալու համար (անհրաժեշտ է մեկնաբանություններում նշել դասախոսի անուն֊ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, բուհը)»։