Լրահոս
Քաղաքական
14:45
02.05.22
148

Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականն այսօր կհանդիպեն Բրյուսելում

Այսօր Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ըստ հայկական կողմի՝ նրանք կքննարկեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր, որից հետո հնարավոր է` կքննարկեն նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ կապված հարցեր: