Լրահոս
Քաղաքական
15:35
02.05.22
467

Ներքին զորքերի հրամանատարը հավանություն է ստացել Փաշինյանից՝ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար. Սոս Հակոբյան

Img default alt hy

Ըստ ոչ այդքան օդում կախված լուրերի` ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը հավանություն է ստացել նորին դավաճանություն Փաշինյանից` բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը

«Չեն հասկանում, որ ցուցարարների և մեր բոլոր քաղաքացիների համար չկա ավելի թանկ բան, քան իրենց և իրենց ընտանիքների ապագան է՝ անվտանգ և առանց թուրքի Հայաստանում և Արցախում:

Ոստիկանությանը զսպելու համար հարկավոր է մեծաքանակ ուժերով միշտ լինել Ֆրանսիայի հրապարակում: Չկա հնարավորություն կանգնեցնելու ժողովրդական շարժումը: Այլևս քաղաքացին է տերը իր երկրի, քաղաքացին է որոշում և այդ որոշումը կայացված է»: